Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ամենակարևորը ոչ թե երրորդ բևեռի, այլ՝ ազգային օրակարգի ձևավորման հարցն է. Թևան Պողոսյան

 «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով առաջին հերթին պետք է մտածել կորցրած հայրենիքը փրկելու, ոչ թե քաղաքական գործընթացների մասին, քանի որ ամենակարևոր հարցերն այսօր նրանք են, թե երկիրն ինչպիսի ճգնաժամի և մարտահրավերների առջև է կանգնած և ինչ պետք է անել այդ ճգնաժամից օր առաջ դուրս գալու համար:

«Այն օրը, երբ գործող իշխանությունները հասկանան, որ իրենց գնալը հնարավորություն է երկիրը ճիշտ ուղիով զարգանալու համար և գնան, վստահ եմ, որ շատերը կմտածեն հակաճգնաժամային կառավարիչների թիմ ձևավորելու մասին, իսկ կուսակցություններն էլ կզբաղվեն ազգային օրակարգ ձևավորելու հարցով: Եվ այդ առումով, բնական է, որ ցանկացած անձ կարող է դառնալ երրորդ բևեռ, ով օրենքը չի խախտում և ներկայացնում է քաղաքական հայտ: Այս առումով և՛ «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը, և՛ նրա կողքին կանգնած մեկ այլ անձ կարող են դառնակ երրորդ բևեռ, բայց ամենակարևորը ոչ թե երրորդ բևեռի, այլ՝ ազգային օրակարգի ձևավորման հարցն է: Եվ այս առումով, ցանկացած մեկը, ով ունի տեսակետ, կարող է սկսել իր պայքարը: Չէ՞ որ մենք պետք է խոսենք՝ մեր փրկությունն ազգային միասնության մեջ է թեմայի շուրջ: Բոլորը որևէ մեկին կամ բոլորը իրար հետ չմիանալու արդյունքում շարունակում է իշխանության մնալ մի ուժ, որը պարտվել է: Եվ այսօր բոլորին պետք է մտահոգի այն միտքը, որ դրա արդյունքում հայրենիք ենք կորցնում: Եվ այս հարցում բոլորը պետք է միասնական լինեն և քանի դեռ առաջին քայլը մենք չենք արել, չենք կարող խոսել հետագա զարգացումների մասին»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը:

Քաղաքական գործչի կարծիքով անցած 30 տարիների ընթացքում, փաստորեն, ժողովուրդը այդպես էլ դասեր չի քաղել և շարունակում է նույն անձին մի օր որպես Աստվածի վերաբերվել, մյուս օրը՝ ատել: Եվ ամեն անգամ ընտրություն է կատարվում անձերի միջև, մինչդեռ վաղուց պետք էր ընտրություն կատարվեր թիմերի միջև:

«Մարդիկ պետք է մեկ անգամ ևս իրենք իրենց հարցնեն, թե արդյո՞ք մտածելակերպիս մեջ ճիշտ են և պե՞տք է արդյոք առաջնորդվել այս կամ այն անձի հանդեպ ունեցած համակրանքով կամ հակակրանքով: Երբ թեման դառնում են անձերը, ոչ թե գործողությունները, ունենում ենք այն՝ ինչ ունենք: Մինչդեռ հիմնականը պետք է լիներ ազգային երազանքն ու հավատը սեփական ուժերի հանդեպ, որը մեկ օրում չի ձևավորվում: Առավել ևս՝ ներկա բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակում: Բայց ամենակարևորն այն է, որ ձևավորվի քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սենյակ, որի մեջ բոլորը պետք է մտնեն, բայց որպեսզի այդտեղ բոլորը մտնեն, նախ պետք է գործող իշխանությունը հեռանա: Կա՛մ իշխանությունները պետք է արագ հեռանան, ճգնաժամերը հաղթահարենք և արագ զարգանանք, կա՛մ՝ կան այլ սցենարներ, որոնցից ամենաշատը մեր թշնամին է օգտվելու, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի համար միևնույն է, թե վարչապետն ով է: Նրանց համար թշնամին հայն է: Պետք է գիտակցել, որ նժարի մյուս կողմում ոչ թե հայն է դրված, այլ մեր հայրենիքը, որը թուրքը ցանկանում է տանել: Ես արդեն 30 տարի է ասում եմ, որ կարևորը միասնականությունն է, խելքները գլուխները հավաքելու ժամանակն է, բայց որևէ մեկը դրա մասին այդպես էլ չի մտածում: Ինչ վերաբերում է այսօրվա հրամայականին, ապա մեզ հակաճգնաժամային կառավարիչներ են պետք, իսկ թե ով կլինի այն անձը, որը ընդունելի կլինի՝ կարևոր չէ, թե դա կլինի երկրի ներսից, թե աշխարհասփյուռ 10 մլն հայերից: Կարևորը այն դուռը բացելն է, որ մյուս կարող ուժերը ներս մտնելու հնարավորություն ուենան»,- ասաց Թ. Պողոսյանը:

Արմինե Գրիգորյան

Orer.am

 

ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը