Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները


«Հայաստանը՝ կապիտուլյացիայի և ներքին կեղծիքի ճիրաններում». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքագետ Ռուբեն Մել քոնյանի հետ զրույցում խոսել ենք կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից արդեն շուրջ 3 ամիս անց ի հայտ եկող նոր փաստերի մասին, մի շարք հայտարարությունների ֆոնին անդրադարձել նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին ու մեր երկրին սպառնացող վտանգներին:

«Կեղծիքն ու սուտը՝ քաղաքական հիմնական գործիքակազմ»

Անդրադառնալով անցնող շաբաթ հայտնի դարձած 6 կետանոց փաստաթղթին և այն հանգամանքին, որ նախորդող ամիսներին իշխանությունները հերքում էին գրավոր պայմանավորվածությունների առկայությունը, «Փաստի» հետ զրույցում Ռ. Մելքոնյանը նախ շեշտեց. «Մենք երկու խիստ բացասական երևույթի ականատեսն ենք. առաջին՝ սա կապիտուլյացիա է, և առկա են կապիտուլյացիային բնորոշ բոլոր երևույթներն ու հետևանքները: Որքան էլ իշխանությունները փորձում են քողարկել, այլ լույսի ներքո ներկայացնել, այնուամենայնիվ, ի հայտ են գալիս նոր փաստեր՝ ցույց տալով, որ զիջումները միակողմանի են: Միայն Հայաստանն է զիջում, իսկ Ադրբեջանն ավելի է ագրեսիվացնում իր պահանջները, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր պահանջները առաջ քաշելու, դրանք պարտադրելու լիազորություններ ու լծակներ ունի: Հաջորդը՝ մենք ականատես ենք լինում իշխանությունների՝ կեղծիքը և սուտը որպես քաղաքական հիմնական գործիքակազմ կիրառելու քաղաքականությանը:

Այս իշխանությունն անցնող մի քանի ամիսների ընթացքում մի շարք կեղծիքներ ու ստեր է ներկայացրել հանրությանը, որոնք շատ արագ ի հայտ եկան: Ճիշտ է, միգուցե հանրության մի հատված դրանք այդքան էլ չի նկատում ու շարունակում է սատարել իշխանություններին, բայց այն, որ այս իշխանություններն իրենց որևէ խոստում չեն պահել, ավելի քան ակնհայտ է: Ես, ցավոք, կանխատեսում եմ, որ նոր սկանդալային փաստերի կամ տխուր հետևանքների ենք ականատես լինելու: Ամեն դեպքում, անընդհատ ի հայտ եկող փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանը գտնվում է կապիտուլյացիայի և ներքին կեղծիքի ճիրաններում»:

«Ազգային զգոնությունը թիրախավորվեց»

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, սակայն, այլ վտանգներ ևս կան: «Մենք ոչ միայն արտաքին, այլև ներքին վտանգի ենք բախվել: Խնդիրը հասարակական զգոնության թուլացումն է, որի մասին դեռ ամիսներ ու տարիներ առաջ էի բարձրաձայնում: Մեր ազգային զգոնությունը տարբեր մեթոդներով հետևողականորեն թիրախավորվեց. տարբեր գրանտային ծրագրեր, ազգային հերոսների թիրախավորում, ազգային արժեհամակարգի դեմ հարձակումներ, ապազգային կերպարների ներմուծում պետական կառավարման համակարգ, կրթական ոլորտում ազգային խնդիրների թիրախավորում: Բազմաթիվ այլ օրինակներ կարող եմ բերել, որոնց հետևանքով մենք զգալիորեն կորցրել ենք մեր հավաքական զգոնությունը: Սա է պատճառը, որ այն հարվածները, որոնք հիմա ազգովի ենք կրում, համարժեք արձագանք ու պատասխան չեն ստանում. ազգային դիմադրողականության առումով, մենք, այսպես ասած, զինաթափված ենք:

Դրա համար թե՛ վերոնշյալ փաստերը, թե՛ տարածքների զիջումները և թե՛ տարատեսակ հետընթացները հասարակության մի մասի վրա զրոյական ազդեցություն են ունենում: Ցավոք, հասարակության մի հատված լիովին այլ խնդիրներ է կարևորում, առաջնորդվում է տարատեսակ կլիշեներով՝ չտեսնելով այն հստակ ճանապարհը, որը մեր պետության կործանմանն է տանում: Սա օրինաչափ է բոլոր այն հասարակություններին, որոնց առկայության պայմաններում պետությունները կործանվում են: Այս արատավոր երևույթը, այս ներքին սպառնալիքը րոպե առաջ պետք է կանգնեցնել, որի միակ ճանապարհը մեր հասարակության համախմբումը, զգոնության բարձրացումն ու, ի վերջո, վտանգի աչքերի մեջ նայելով՝ համարժեք քայլեր անելն է: Հակառակ դեպքում ակնհայտ է, որ այս ընթացքը կործանման է տանելու»,-նշեց մեր զրուցակիցը:

«Կապիտուլ յացիայի ենթաճյուղ»

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, դիտարկմանը՝ հասկանալի՞ է, թե այս կառավարությունն ինչպես է պատկերացնում այդ հարաբերությունները՝ հաշվի առնելով զուգահեռ ընթացող զարգացումները, Ռ. Մելքոնյանն ընդգծեց. «Չեմ կարծում, որ կառավարությունը լիովին հասկանում, գիտակցում է Թուրքիայի հետ հարաբերությունների ողջ սպեկտորը, դրա վտանգները, հնարավորությունները, սպառնալիքները և այլն: Իսկ թե ինչու, ըստ իս, երկու պատճառ կա. առաջին՝ կառավարության մեջ տգիտության վարակը շատ լուրջ մակարդակի է հասել: Գրեթե բոլոր ոլորտներում կառավարությունն ի ցույց է դնում հարցերի հանդեպ իր դիլետանտական մոտեցումները:

Երկրորդ՝ իշխանության մեջ կա մարդկանց որոշակի շերտ, որոնք իրենց գրանտային գործունեության ընթացքում Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին այլ լուծում են պատկերացրել, այդ ուղղությամբ շատ ջերմեռանդ քայլեր են արել՝ հայ-թուրքական երկխոսության տարատեսակ ծրագրեր, համատեղ պրոեկտներ, գրքեր և այլն: Իմ լավատեսությունը զրոյական մակարդակի վրա է, որ այս առումով այս իշխանություններից կարելի է ադեկվատ քայլեր ակնկալել: Միևնույն ժամանակ, ուզում եմ փաստել, որ մենք ունենք հմուտ ու լավ դիվանագետներ, սակայն նրանք քաղաքական իշխանությունների մշակած քաղաքականությունն են իրականացնում: Ցավոք, այդ պրոֆեսիոնալ դիվանագետները երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ դուրս գալ ոլորտից, ինչպես արեցին մի քանիսը, կա՛մ էլ պետք է այս աղետալի քաղաքականության մասը դառնան»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, սպառնալիքներին, թուրքական հռետորաբանությանը՝ թուրքագետը նկատեց. «Տեսեք, առհասարակ, ցանկացած պետություն պետք է ձգտի նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ: Հայաստանն անցնող տասնամյակներում միշտ էլ հանդես է եկել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկությամբ, որոնք, սակայն, պետք է հենված լինեին արժանապատվության վրա: Այսինքն, դա չպետք է լիներ ի հաշիվ Հայոց ցեղասպանության փաստի ուրացման, ի հաշիվ Արցախի և մեր ազգային այլ կարևոր արժեքների: Հիմա լիովին այլ գործընթաց է տեղի ունենում: Արցախն Ադրբեջանի կողմից օկուպացվել է Թուրքիայի օգնությամբ, տարատեսակ, այդ թվում՝ դիվանագիտական ոլորտում Հայաստանը պարտություն է կրել, ու հիմա Թուրքիան առաջարկում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել:

Զուգահեռ՝ այստեղից էլ շատ ոգևորված արձագանքներ են հնչում առևտուր անելու և այլնի մասին: Այս ամենը վկայում է, որ այս պահին նախատեսվող կամ նշմարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ թե մեր դիվանագիտական ինչ-որ ջանքերի հանգրվանն է կամ քաղաքական երկխոսության արդյունք, այլ կրկին կապիտուլ յացիայի ինչ-որ մի ենթաճյուղ է, որի պարագայում թեպետ Թուրքիան համաձայնում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, բայց վստահ եմ՝ այլ նախապայմաններ է առաջ քաշելու: Մասնավորապես՝ հրաժարում Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումից»:

«Կեղծ խաղաղասիրական հայտարարություններ են հնչում»

Մարտահրավերները դիտարկելով նաև վերջին՝ փետրվարի 1-12-ը Կարսում Թուրքիայի անցկացրած զորավարժությունների համատեքստում, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի ԶՈւ-ն, Ռ. Մելքոնյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Առաջինը, բնականաբար, թուրք-ադրբեջանական ռազմական պոտենցիալի մեկտեղումն ու համատեղ ներուժն ի ցույց դնելն է: Եկեք հիշենք Հեյդար Ալիևի կողմից առաջ նետված՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները խորհրդանշող հայտնի «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Հիմա դրան ավելացել է «մեկ ազգ, մեկ բանակ» կարգախոսը, որը թուրք-ադրբեջանական բանակների միասնականություն է նշանակում: Այդ զորավարժությունների լույսի ներքո այս կոնցեպտի իրականացումն ենք տեսնում: Երկրորդ՝ Թուրքիան շարունակում է Ադրբեջանի բանակը որակական այլ մակարդակ տեղափոխելու գործընթացը. շարունակում է վարժեցնել ադրբեջանական բանակին: Մեծ հաշվով, մենք ունենում ենք երկու ագրեսիվ տրամադրված հարևան՝ ագրեսիվ տրամադրված բանակներով ու գրեթե նույնական մակարդակի ձգտող ռազմական պոտենցիալով:

Այս զորավարժությունների երրորդ բաղադրիչը քաղաքական մեսիջն է՝ ուղղված ոչ այնքան Հայաստանին (որովհետև Հայաստանը, որպես գործոն, շատ թույլ է), այլ ավելի շատ մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին: Էրդողանը զորավարժությունից առաջ Twitter-ի իր էջում դրեց Քազիմ Քարաբեքիրի նկարը, այն զորավարի, որը 1920 թ.-ին գրավել էր Գյումրին: Դրեց նաև Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու նկարը, որը մզկիթի է վերածվել: Այսինքն, այս զորավարժություններում նաև խորհրդանշական իմաստ ու մեսիջ կա, որի թիրախներից մեկն էլ Ռուսաստանն է: Ընդհանուր առմամբ, կարող ենք փաստել, որ թուրք-ադրբեջանական միլիտարիստական համագործակցությունը շարունակվում է, Թուրքիան շարունակում է ուժեղացնել ադրբեջանական բանակը»: Ռուբեն Մելքոնյանը այս իրավիճակում դիտարկեց Հայաստանում առկա իրավիճակը. «Իսկ ինչ ենք այս ֆոնին տեսնում Հայաստանում. կեղծ խաղաղասիրական հայտարարություններից զատ, իշխող կուսակցության պատգամավորները բանակի հասցեին տարատեսակ վտանգավոր հայտարարություններ են անում:

Այն բանակի, որն այս պետականության հիմքն է, խոսվում է նաև մեր ինքնասիրության վերականգնման անթույլատրելիության մասին: Իրարից էապես տարբերվող գործընթացներ են՝ Ադրբեջանը շարունակում է ատելություն գեներացնել, ուժեղացնել ռազմական պոտենցիալը, իսկ այստեղ հնչում են կեղծ խաղաղասիրական հայտարարություններ, իշխող կուսակցությունը հետևողականորեն շարունակում է իր գրոհը մեր ազգային բանակի վրա: Իսկ եթե այս ամենը մեկ հարթության մեջ ենք դիտարկում, հասկանալի է դառնում Հայաստանի նկատմամբ արտաքին ու ներքին սպառնալիքների առկայությունը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակի