Տրակտորն ընկել է ձորակը. հայրը եւ որդին զոհվել են
Հասարակություն2021թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզԻ Շնող համայնքի 54-ամյա բնակիչը, վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, նույն համայնքի «Թբախլուտ» կոչվող հանդամասի անտառամիջյան ճանապարհին վերելք կատարելիս կորցրել է կառավարումը, կատարել հետընթաց եւ ընկել ձորակը, ինչի հետեւանքով վերջինս ու նրա որդին տեղում մահացել են: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Ավելին՝ այստեղ