Հոկտեմբերի 1–ից աշխատողը պետք է պատվաստված լինի, կամ 14 օրը մեկ ներկայացնի թեստի բացասական պատասխան
ՀասարակությունՀոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Եթե մարտին միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստելու, ապա այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ 40 տոկոսը բնակչության պատրաստ է պատվաստվելու. Սա լավ ցուցանիշ է:
Մենք պետք է դիմենք այլ գործիքների հնարավորինս արագ կերպով պատվաստումները խթանելու համար:
Հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է պահանջեն իրենց աշխատակիցներից 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան հանձնել: Սա վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Ունենք բացառություն հղիների եւ հակացուցում ունեցող քաղաքացիների համար:
Հոկտեմբերի 1-ը սահմանել ենք, որպեսզի հերթեր չունենանք, ավելորդ ժամանակ չկորցնենք»,-ասաց նա: