Հայտնաբերվել է տղամարդու՝ կիսամերկ, դեմքի և գլխի հատվածներում մարմնական վնասվածքներով դին
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա հոկտեմբերի 8-ից որպես անհայտ կորած որոնվող 37-ամյա Հրաչիկ Հակոբյանի մահվան փաստով։ Հոկտեմբերի 9-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 45 հասցեին հարակից կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի եզրին, կիսամերկ, բերանքսիվայր ընկած վիճակում հայտնաբերել էին Հ. Հակոբյանի դին։
Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ դեմքի և գլխի հատվածներում կան մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր էր ժամանել Լոռու մարզի ոստիկանապետը, ոտիկանության Սպիտակի բաժնի պետն ու Սպիտակի քննչական բաժնի պետը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Շարունակությունը՝ այստեղ