Երևան, 10.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ» «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ» Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ» Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»


ՀՀ քաղաքացիների 6 պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում փոփոխություններ են կատարվել

Հասարակություն

Համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում հոկտեմբերին փոփոխություններ են եղել։

Բելառուս

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԲՀ տարածք իրականացվում է բացառապես օդային ճանապարհով: Ցամաքային ճանապարհով մուտքը ժամանակավոր դադարեցված է (բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք):

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու համար* Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (վեց տարին լրացած) պետք է պարտադիր ունենան՝ մինչև սահմանը հատելը 3 օրվա ընթացքում կատարված PCR թեստի կամ “Ճամփորդում եմ առանց COVID-19”  ջջային հավելվածի վրա բացասական պատասխան, կամ պատվաստման վկայական (սահմանահատումը պետք է իրականացվի պատվաստման կուրսից առնվազն 1 ամիս հետո և ոչ ավել, քան 12 ամիս առաջ)**։

Բելառուսի տարածքով (օդանավակայանում) 24 ժամ տարանցումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում PCR թեստ անհրաժեշտ չէ:

Սահմանափակումները չեն վերաբերվում դիվանագիտական անձնագրեր կրողներին:

Ուշադրություն.

Այն քաղաքացիները, որոնք ԲՀ ժամանում կարմիր գոտու*** երկրներից, պետք է նաև ինքնամեկուսանան 7 օր ժամկետով:

* – Օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԲՀ տարածք իրականացվում է բացառապես օդային ճանապարհով: Ցամաքային ճանապարհով մուտքը ժամանակավոր դադարեցված է (բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք)

** – Բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք

*** – Կարմիր գոտու երկրների ցուցակը կարելի է տեսնել այստեղ (փոփոխական է). http://minzdrav.gov.by/ru/dlya-belorusskikh-grazhdan/strany-krasnoy-zony.php

Բուլղարիա

Սահմանը հատելու ռեժիմը

ԲՀ առողջապահության նախարարի РД-01-733/27.08.2021թ․ թվակիր հրամանի համաձայն (հրամանում փոփոխություններ են կատարվել РД-01-767/10.09.2021г. և РД-01-794/24.09.2021г. թվակիր հրամաններով) 2021թ. սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է, որ նարնջագույն գոտում գտնվող երկրներից ժամանող անձինք Բուլղարիա մուտք գործելիս պետք է ներկայացնեն պատվաստման, Covid-19-ով հիվանդացած լինելու կամ կատարված թեստի մասին ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ, մասնավորապես՝

  • պատվաստման մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, ընդ որում՝ վերջին դեղաչափի ներարկումը պետք է կատարված լինի ԲՀ մուտքին նախորդող 14-օրյա ժամկետից առաջ: Պատվաստման ավարտուն սխեմա է համարվում նշյալ որոշման 3-րդ հավելվածով սահմանված պատվաստանյութերի համապատասխան դեղաչափերի ներարկումը, իսկ որոշման 10.2 հոդվածում սահմանվում են վկայականի բովանդակությանը վերաբերող չափանիշները,
  • Covid-ով հիվանդացած լինելու մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, որը պետք է վավեր լինի ԲՀ մուտքին նախորդող 11-180 օրերի ընթացքում, փաստաթղթի բովանդակությանը վերաբերող պահանջները կարգավորվում են վերոնշյալ որոշման 10.3.1 հոդվածով,
  • կատարված թեստի մասին ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ` 72 ժամ վավերականությամբ PCR թեստի կամ 48 ժամ վավերականությամբ RAT թեստի բացասական արդյունքի մասին վկայական, որի բովանդակությանը վերաբերող պահանջները կարգավորվում են վերոնշյալ որոշման 10.4 հոդվածով:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԲՀ տարածք մուտք գործելիս նշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու պահանջից բացառություն կարող են լինել՝

  • Ուղևորների միջազգային փոխադրումներում ներգրավված ավտոբուսների վարորդները,
  • Բեռնատարների վարորդներն, ովքեր իրականացնում կամ ավարտում են միջազգային բեռնափոխադրումները ԲՀ տարածք մտնելիս,
  • Փոխադրող միջոցների անձնակազմերը,
  • Դեպի ԲՀ տարածքում գտնվող օդանավակայաններ և դրանցից չվերթներ իրականացնող օդանավերի և դրանց սպասարկող անձնակազմերը,
  • Սահմանային աշխատողները՝ անձինք, ովքեր բնակվում են Բուլղարիայում և ամեն օր կամ ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ հատում են սահմանը՝ մուտք գործելով ԵՄ անդամ պետություն, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն՝ ինքնագործ կամ այլ աշխատանք իրականացնելու նպատակով, ինչպես նաև անձինք, ովքեր ապրում են նշյալ պետություններում և նշյալ հաճախականությամբ և նպատակներով այցելում ԲՀ,
  • Հունաստանում, Թուրքիայում, Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում և Ռումինիայում բնակվող աշակերտները և ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք, ովքեր կրթական նպատակներով ամեն օր կամ առնվազն շաբաթը մեկ անգամ այցելում են Բուլղարիա, ինչպես նաև Բուլղարիայում բնակվող և վերոնշյալ երկրներ՝ կրթական նպատակով այցելող աշակերտները, ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից վկայական ներկայացնելու պարագայում,
  • ԲՀ տարածքով տարանցում կատարող անձինք, երբ նրանց անմիջապես տարանցումը երաշխավորվում է,
  • մինչև 12 տարեկան երեխաները՝ անկախ ժամանման երկրից,
  • այն պետություններից ժամանող անձինք, որոնց քաղաքացիների, ինչպես նաև կացության կարգավիճակ ունեցող անձանց ազատ տեղաշարժի մասին առկա է փոխադարձ համաձայնություն:

Բելիզ

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրացիների համար մուտքը թույլատրված է:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բելիզի սահմանները լիովին բաց են օտարերկրացի այցելուների համար: Այցելուները կարող են ժամանել օդով, ցամաքով և ջրային ճանապարհով: Ֆիլիպ Գոլդսոնի միջազգային օդանավակայանը աշխատում է սովորական ռեժիմով։

2021 թվականի օգոստոսի 9-ից սկսած, բոլոր ճանապարհորդներից՝ ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված պահանջվում է ներկայացնել բացասական COVID-19 թեստ վկայական:

Ֆիլիպ Գոլդսոնի միջազգային օդանավակայանում Բելիզ մտնող բոլոր ուղևորներից կպահանջվի ներկայացնել բացասական COVID-19 PCR թեստի կամ հակամարմինների թեստի արդյունք՝ արված ճանապարհորդությունից 96 ժամվա ընթացքում: Թեստի վկայականի բացակայության դեպքում՝ օդանավակայանում կկատարվի թեստավորում՝ որի արժեքն է յուրաքանչյուր ուղևորի համար 50 ԱՄՆ դոլարի: Մինչև 5 տարեկան երեխաները ազատված են թեստի ներկայացման պահանջից։

Աղբյուր՝ https://belizing.com/coronavirus/

https://belizing.com/COVID-19-Testing-Required-for-Entry-into-Belize/

 

Գվատեմալա

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը օդային, ցամաքային և ջրային սահմաններով թույլատրված է։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Գվատեմալա մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են՝

  • Ներկայանցել հակամարմինների կամ ՊՇՌ/PCR (արված ոչ ավել, քան 72 ժամ առաջ) թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ (վերաբերում է 10 տարեկան և ավելի բարձր տարիքի քաղաքացիներին):
  • Ժամանումից առաջ 3 ամսվա ընթացքում COVID-19- ով հիվանդացած լինելու պարագայում՝ անհրաժեշտ է ներկայացնել բուժող բժշկի կամ բուժհաստատության տրամադրված փաստաթուղթը՝ հիվանդության հաստատման օրվա (COVID-19 դրական թեստի արդյունքը ևս պետք է ներկայացվի) և բուժման օրվա նշումներով, ընդ որում հիվանդանդության հաստատման և բուժման օրերի տարբերությունը պետք է լինի նվազագույնը 10 օր։
  • COVID-19-ով պատվաստված լինելու պարագայում՝ պատվաստանյութի 2 չափաբաժնի (Johnson&Johnson պատվաստանյութի դեպքում՝ 1 չափաբաժնի) ընդունած լինելու վերաբերյալ սերտիֆիկատ՝ ընդ որում պատվաստանյութի վերջին չափաբաժինը պետք է ընդունված լինի երկիր մուտք գործելուց 2 շաբաթ առաջ։

Աղբյուր՝ https://igm.gob.gt/protocolo-de-ingreso-al-pais-covid19/

 

Էլ Սալվադոր

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրացիների համար մուտքը թույլատրված է:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Այն օտարերկրացիները, ովքեր չունեն մշտական բնակության իրավունք Էլ Սալվադորում, պետք է հանձնեն PCR-RT, PCR, NAAT կամ LAMP թեստ` բացասական արդյունքով, ընդ որում թեստը պետք է հանձնված լինի երկիր ժամանելուց առաջ 72 ժամվա ընթացքում:

Այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ստացել են պատվաստման մեկ կամ երկու դեղաչափի՝ կախված ստացված պատվաստանյութից, ավարտելով պատվաստման ամբողջական փուլը, առանց COVID-19 թեստի հանձնման անհրաժեշտության կարող են մուտք գործել երկրի տարածք՝ ցույց տալով իրենց պատվաստման վկայագիրը։

Աղբյուր՝ https://rree.gob.sv/gobierno-de-el-salvador-anuncia-nuevas-disposiciones-sanitarias-para-el-ingreso-de-personas-a-el-salvador/

https://sv.usembassy.gov/es/actualizacion-de-requisitos-de-entrada-y-salida-a-el-salvador/

 

Իրաք

Սահմանը հատելու ռեժիմը

Բաց է օդային և ցամաքային ճանապարհով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Իրաք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ 72 ժամ առաջ կատարված COVID-19 թեստի բացասական պատասխան օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար: Այն երկրները, որոնք Իրաքի քաղաքացիներից երկիր մուտք գործելու համար կպահանջեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, Իրաքը փոխադարձություն սկզբունք կկիրառի տվյալ երկրների քաղաքացիների նկատմամբ։

Իրաքյան Քուրդիստան

21.07.2021

Ստորև նշված ռեժիմը պահելու դեպքում որևէ սահմանափակումներ նախատեսված չեն։

Այցելուները Իրաքյան Քուրդիստանի օդանավակայաններում պետք է СOVID-19 թեստ հանձնեն, որի վճարը կազմում է 60,000 իրաքյան դինար (≈$41)։

Իրաքյան Քուրդիստան հնարավոր կլինի մուտք գործել`

– վերջին 48 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության, որի դեպքում տեղում թեստավորում չի պահանջվի, կամ

– պատվաստման երկրորդ դեղաչափը հավաստող սերտիֆիկատի առկայություն, որի դեպքում տեղում թեստավորում չի պահանջվի։

Դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար թեստն անվճար է։ Դրական արդյունքի դեպքում ստորագրվում է փաստաթուղթ 14-օրյա ինքնամեկուսացման մասին, որի խախտումն առաջացնում է 1 մլն իրաքյան դինարի տուգանք։

Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքար«Իշխանության վախը հասարակության շրջանում հեղինակություն, պատիվ և արժանապատվություն ունեցող անձանցից է». Տիգրան Աբրահամյան Ապրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ