Ի՞նչ է նշանակում՝ գլխով են պատասխան տալու, եթե չպատվաստվեն․ Վարդևանյան
ՀասարակությունԳործատու-աշխատող հարաբերությունների բալանսը չի կարող խախտվել: Այդ բալանսից մեկն էլ այն է, որ գործատուն չի կարող տեխնիկական պատճառով աշխատողին աշխատանքից ազատել: Գործատուն կարող է ներկայացնել պահանջներ, որոնք նախատեսված են օրենքով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադառնալով Աշխատանքային օրենսգքրում հնարավոր փոփոխություններին, որով, ըստ էության, օրինականացվելու է պատվաստումների հարկադրանքը:
«Եթե ասում ես՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ո՞նց ես ասում՝ կձերբակալենք, կկալանավորենք, մի հատ թող փորձի չպատվաստվել: Ասել, որ եթե չես պատվաստվել, քեզ աշխատանքից պետք է հանել ու ամեն մեկդ գլխով պատասխան եք տալու, սա արդեն մուտք է գործում քրեաիրավական տիրույթ: Դատախազությունը պետք է դիտարկի այդ հայտարարության քրեաիրավական առնչության հարցը»: