ՌԴ ՊՆ-ն հաղորդում է
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ համատեղ շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղի Խնուշինակ համայնքի կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Այսօր բարեգործական «Մերսի» ասոցիացիայի հետ համատեղ Խնուշինակ գյուղում անցկացվել է բարեգործական ակցիա, որին մասնակցել են բոլոր բնակիչները: Բազմազավակ ընտանիքներին հատկացել են տնտեսական իրեր, գազօջախներ, բոլոր բնակիչներին հատկացվել են հագուստ և կոշիկներ: Այդ համայնքում ապրում է 10 բազմազավակ ընտանիք, առաջինից մինչև չորրորդ դասարանի դպրոցականները 60-ն են: Գյուղի բոլոր դպրոցականները կոշիկներ են ստացել»,-ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել գյուղի շուրջ 1000 բնակիչ:
Շարունակությունը՝ այստեղ