Քաղաքացիները մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ ունեն
Հասարակություն2021-ի հունվարի մեկից անշարժ գույքի համար հարկ վճարելը բոլորի համար դարձել է պարտադիր: Մինչև 2021-ը գոյություն ուներ տվյալ ոլորտի 2 տեսակի հարկ՝ հողի և գույքի: Ընդ որում, գույքահարկ տալիս էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը անցնում էր 3 մլն դրամը, իսկ մինչև 2021-ը Հայաստանում գործող կադաստրային արժեքները սահմանված են եղել 90-ական թվականներին, հայտնում է «Լուրերը»։
Օրենքի փոփոխությամբ, այս տարվանից 2 հարկերը միավորվում են մեկում և կոչվում անշարժ գույքի հարկ: Այս պարագայում արդեն վերացվել է կադաստրային արժեքի շեմը, միաժամանակ վերնայվել նաև անշարժ գույքի կադաստրային արժեքը:
Հիմա այն հաշվարկվում է շուկայական գնին մոտեցված արժեքով: Նախկին հաշվարկներով կենտրոնում՝ առաջին գոտում գտնվող 1քմ հողի հարկը կազմում էր 2000 դրամից փոքր ինչ ավելի: Կադաստրի կոմիտեի ղեկավարի պնդմամբ, այդ արժեքն այսօրվա գների հետ համարժեք չէր:
Հարկերի մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հաշվարկել՝ հարկերի հավաքագրման պլանը կատարվել է թե ոչ:
Շարունակությունը՝ այստեղ