Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին, և որ համայնքներն են խնդրի առջև կանգնած
ՀասարակությունԿեսգիշերից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը տեղակայել է եւս մեկ անցակետ: Այս մասին երեկ տեղեկացրել է Ազգային անվտանգության ծառայությունը:
Նրանք հայտնել են, որ համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Իսկ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ:
Երեք օր առաջ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը որոշել է Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց կողմից վերահսկվող` Էյվազլիի հատվածում մաքսային ու անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանում օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։
Հայաստանը նաև հայտարարել է, որ մենք նույնպես ըստ անհրաժեշտության մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրի, իսկ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին հորդորում է օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։
Շարունակությունը՝ այստեղ