Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան

Արցախին ու Հայաստանին՝ խաղաղություն, քաղաքացուն՝ հայրենիքից չնեղանալու և այն չլքելու ուժ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարեվերջին ամփոփում ենք տեղի ունեցած իրադարձությունները՝ փորձելով հասկանալ, թե ինչ հասցրեցինք անել և ինչ բաց թողեցինք: Լրատվամիջոցների համար սա ևս ավանդույթի պես մի բան է՝ ամփոփել կատարված աշխատանքը և առաջ շարժվել դեպի հաջորդ տարի:

Տարվա ընթացքում «Փաստն» անդրադարձավ տարաբնույթ թեմաների, ինչպես յուրաքանչյուր լրատվամիջոց՝ միջնորդ դարձավ հասարակության և պետության միջև տեղեկատվության փոխանցման իմաստով: Ճիշտ է՝ հազվադեպ, բայց որոշ դեպքերում մեր պաշտոնական հարցումները մնացին անպատասխան, երբեմն տրվեցին ոչինչ չասող պատասխաններ՝ փաստացիորեն ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով մեր ունեցած տեղեկությունները: Մի քիչ զարմանալի էր այն պրակտիկան, երբ պետական գերատեսչությունը լրատվամիջոցից երեսուն օր հավել յալ ժամանակ էր խնդրում հարցերին պատասխանելու համար, իսկ երեսուն օր հետո ընդամենը մեկ պարբերությամբ «տեղեկություն» փոխանցում:

Բայց, իհարկե, ցանկացած լրատվամիջոցի համար, որն ունի նաև օպերատիվության սկզբունք, տարօրինակ է, երբ մեկ հարցին, որի պատասխանը պիտի լինի հերքման կամ հաստատման շրջանակում, գրավոր հարցում են պահանջում: Ինչևէ, որքան էլ մեծ լիներ գայթակղությունը՝ որպես խմբագրակազմ և լրագրող, չգնացինք չստուգված սենսացիաներ հրապարակելու հետևից, այլ խմբագրի հորդորով ստուգեցինք ստացված ցանկացած տեղեկատվություն ու բողոք՝ պետական ու հասարակական շահը վեր դասելով: Չներխուժեցինք քաղաքական գործիչների անձնական դաշտ, քանի որ մեր քննադատության թիրախում պետության ներսում առկա խնդիրներն են, ոլորտային բացթողումները և, այո՛, քաղաքական գործիչներն ու պատասխանատու պաշտոնյաները, բայց միայն որպես պաշտոնատար անձինք, այլ ոչ որպես ամուսին կամ կին, հայր կամ որդի:

Դա մեր հետաքրքրության շրջանակը չէ, դա մեր «կարմիր գծերից» մեկն է, ինչպես տարիներ առաջ աշխատանքի ընդունվելուց ինձ ասաց մեր թերթի գլխավոր խմբագիր Արտակ Ճաղարյանը, մեր սկզբունքներից մեկն է՝ չմտնել մարդու անձնական կյանք: Ինքս առիթ ունեցա գրել մի քանի թեմաների շուրջ՝ կրթություն, գյուղատնտեսություն, գիտություն, մշակութային կյանք, բնապահպանություն: Փորձեցինք ներկայացնել այս բոլոր ոլորտներում տարիների կենսափորձ ունեցող մասնագետների կարծիքը, դիրքորոշումը օրենսդրական տարբեր նախաձեռնությունների շուրջ, ոլորտային բացթողումների, առաջարկվող լուծումների վերաբերյալ: Գուցե երբեմն տեղին արված քննադատությունն անգամ սվիններով ընդունվեց, բայց երբեք ոչինչ չենք գրել ուղղակի գրելու համար, խմբագիր, լրագրող կամ խմբագրակազմի անդամ լինելուց զատ մենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, և մեր սիրտն անկեղծորեն ցավում է մեր երկրի համար, ուզում ենք օր առաջ լուծված տեսնել խնդիրները:

Լուսաբանման առումով ինքս մի քանի ուղղությամբ գնացի: Ծավալուն շարք պատրաստեցի մարզերում գործող թատրոնների մասին: Անդրադարձանք խնդիրներին, խոսեցինք լուծումների ու թատրոնների ղեկավարության և համայնքապետարանների կողմից կատարվող աշխատանքի մասին: Այնուհետև «թեքվեցի» դեպի գիտության ոլորտ՝ ներկայացնելով երիտասարդ գիտնականներին, նրանց կատարած հետազոտությունները, զրույցների ընթացքում ներկայացրեցինք Գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհները և այլն:

Պատմեցինք նաև մարդկանց մասին, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի տարբեր անկյուններում ու ոլորտներում՝ թերևս ինքներս մեզ և նաև մեր ընթերցողներին հուսադրելով, որ, չնայած ամբողջ ցավին, որ տեսանք, շարունակել ապրելուն այլընտրանք չունենք:

Ներկայացրեցինք մշակութային, հասարակական գործիչների տեսակետները, մարդկանց, որոնք հայրենիքը չեն նույնացնում քաղաքական գործիչների հետ, որոնց համար քննադատության թիրախում վատ կառավարումն ու չլուծվող խնդիրներն են: Արձագանքեցինք մեզ դիմած քաղաքացիների նամակներին, փորձեցինք հրապարակումների միջոցով օգնել նրանց լուծել իրենց խնդիրները, երբեմն հաջողեցինք, և դա ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչ անգնահատելի դեր ունի լրատվամիջոցը պետության ներսում: Միշտ փորձեցինք լսել պատմության երկու կողմին՝ անաչառ մնալու համար: Երբեմն երկրորդ կողմին գտնելը բարդ էր, բայց համառեցինք: Վստահ լինելով, որ միայն իրավագիտակից քաղաքացին կարող է փոփոխություններ բերել երկրին, տեր լինել իր ձայնին, իրազեկման արշավ սկսեցինք մեր թերթի էջերում՝ զրուցելով իրավաբանների հետ, ներկայացնելով թե տարբեր իրավիճակներում ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի քաղաքացին:

Հետաքրքիր էր, բայց հընթացս մեր այս հրապարակումների, պետական տարբեր գերատեսչություններ ևս սոցիալական ցանցերի իրենց պաշտոնական էջերում սկսեցին իրազեկող նյութեր հրապարակել: Այս ամենը վստահաբար շարունակական է լինելու, հույս ունենք՝ հաջորդ տարի դրական փոփոխությունների մասին հրապարակումները մեծամասնություն կկազմեն:

Ամփոփելով տարին՝ Արցախին ու Հայաստանին խաղաղություն ենք մաղթում, ուժեղ և կամային ղեկավարներ, որոնք լուծումներ կտան խնդիրներին, քաղաքացուն՝ հայրենիքից չնեղանալու և այն չլքելու ուժ, չէ որ երբ ծնողները վատառողջ են, նրանք ավելի շատ ունեն իրենց զավակների կարիքը:

Եվ վերջում՝ երբեք մի դադարեք հավատալ հրաշքների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան