Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան Շատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ» Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»


Համախմբվենք ազգի և հայրենիքի գերագույն շահերի շուրջ. Արամ Ա կաթողիկոս

Հասարակություն

Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը ամանորյա պատգամով է հանդես եկել: «Արմենպրես»-ը ստորև ամբողջությամբ ներկայացնում է Արամ Ա-ի պատգամը.

«Նոր Տարուան սեմին, քրիստոնէական սիրով ու հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները։

Նոր Տարին մարդը, անհատապէս թէ հաւաքաբար, ինքնահայեցողութեան ու ինքնաքննութեան հրաւիրող պահ է։ Եկէք պահ մը մեր հայեացքները սեւեռենք հայ կեանքին վրայ։

Ինչպէս համայն մարդկութիւնը, նոյնպէս մեր ժողովուրդը կը շարունակէ ապրիլ համաճարակին ստեղծած դժուար պայմաններուն մէջ։ Սփիւռքի բոլոր գաղութները, առաւել կամ նուազ չափով, կը դիմագրաւեն այլազան մտահոգութիւններ։ Այս ծիրէն ներս, յատկապէս Լիբանանի հայութիւնը կ’ապրի ծանր օրեր՝ տնտեսական աննախընթաց տագնապին հետեւանքով։ Հակառակ ներկայ դառն պայմաններուն, մենք պիտի շարունակենք վերանորոգ հաւատքով ու վճռակամութեամբ, վերականգնումի մեր հաւաքական երթը՝ միշտ ըլլալով մեր ժողովուրդի զաւակներուն հետ ու անոնց կողքին։

Արդարեւ, 2022 տարին հռչակած ենք Սփիւռքի Տարի։ Կը հրաւիրեմ մեր բոլոր կառոյցները, մամուլը, մտաւորականները եւ գաղութները՝ իրապաշտ մօտեցումով ու համապարփակ հայեացքով եւ այս առիթով հրապարակած Մեր Հայրապետական Գիրը ունենալով որպէս ուղեցոյց, նախ, ինքնարժեւորումի ենթարկելու եւ ապա վերակազմակերպումի առաջնորդելու Սփիւռքը։ Սա հրամայական ու անյետաձգելի առաջնահերթութիւն է։

Դառնանք Հայաստանին։ Մեր հայրենիքը կը շարունակէ անորոշութեան ու յուսահատութեան ալիքներու մէջ օրօրուիլ։ Մէկ կողմէն՝ ներ-Հայաստանեան քաղաքական լարուած մթնոլորտը կը ջլատէ մեր հաւաքական ուժը։ Միւս կողմէն՝ թշնամին յաղթապանծ դիրքերէ պայմաններ կը դնէ Հայաստանին՝ անտեսելով Հայաստանին հողային ամբողջականութիւնը ու գերիշխանութիւնը, ինչպէս նաեւ՝ միջազգային օրէնքը։

Այո՛, մենք փոքր երկիր ենք. հարկ է իրատես մօտեցում ունենալ տարածաշրջանի ներկայ աշխարհաքաղաքական պայմաններու հոլովոյթին նկատմամբ։ Սակայն, այդ չի նշանակեր, որ Հայաստանը ըսելիք պիտի չունենայ իր ազգային շահերուն առնչուած եւ իր ներկան ու ապագան ճշդող խնդիրներուն գծով։

Այո՛, տարածաշրջանէն ներս համապարփակ ու մնայուն խաղաղութեան հաստատման համաձայն ենք. բայց ո՛չ պարտուողական ու զիջողական դիրքերէ։

Այո՛, տարածաշրջանէն ներս տնտեսական զարգացումներու նպաստող ծրագիրներու համաձայն ենք. բայց ո՛չ ի հեճուկս Հայաստանի ու Արցախի գերիշխանութեան, անկախութեան, անվտանգութեան ու հողային ամբողջականութեան։

Այսօր, Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ համադրուած փան-թուրանական ռազմավարութիւն մը կը փորձուի ի գործ դրուիլ Հայաստանի եւ ամբողջ շրջանին նկատմամբ։ Ըլլանք զգօն ու հեռատես։ Արդարեւ, ոեւէ համաձայնագրի ստորագրութիւն Ազրպէյճանի հետ, ուր Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան մէջ ներառուած է Արցախը, նոյնպէս, ոեւէ համաձայնութիւն Թուրքիոյ հետ, որ կ’ընդունի Թուրքիոյ բացայայտ նախապայմանները, փաստօրէն Հայաստանի կողմէ խախտում պիտի ըլլայ Անկախութեան Հռչակագրին եւ Սահմանադրութեան սկզբունքներուն։ Նման վտանգալից քայլերու նկատմամբ Սփիւռքը չի կրնար անտարբեր մնալ։ Համահայկական խնդիրներու քննարկման մէջ Սփիւռքը իր գործօն մասնակցութիւնը պէտք է ունենայ՝ ինչպէս յաճախ շեշտած ենք։ Մեր թշնամիները ու բարեկամները պէտք է իմանան, որ Հայաստանը անտէր չէ, որբ չէ, ողջ Սփիւռքը իր կողքին է, հայութիւնը մէկ ու անբաժանելի ամբողջութիւն է։

Ինչ-ինչ պատճառներով ճակատամարտ մը կորսնցուցինք, բայց ոչ՝ պատերազմը։ Ի խնդիր Հայաստանի ու Արցախի անկախութեան ամրապնդման եւ մեր ազգային իրաւունքներու վերահաստատման համահայկական պայքարը կը շարունակուի…։

Համահայկական պայքարը պէ՛տք է շարունակուի՝

– հայոց բանակը վերակազմակերպելով ու զայն արդիական զէնքերով օժտելով։

– մեր սահմանները պաշտպանելով, ի պահանջել հարկին ժողովրդային դիմադրութեան դիմելով։

– մարտունակ ոգիով բանակցութիւններ վարելով։

– համախմբուելով հայրենիքի գերագոյն ու ընդհանրական շահերուն շուրջ։

Նոր Տարուան սեմին, եկէ՛ք վերանորոգենք մեր ազգային ուխտը, եւ առաւել հաւատքով ու կամքով գօտեպնդուած ողջունենք զիրար ըսելով՝ Շնորհաւոր Նոր Տարի։ Թող Աստուած օրհնէ մեր ազգին բոլոր զաւակները եւ ամէն տեսակի չարէ ու չարիքէ հեռու պահէ մեր ազգն ու հայրենիքը»:

Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան