Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Երբեմն զբաղվում ենք շարադայով՝ գլխի չընկնելով, որ դա հենց շարադա է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Շարադան ամենատարածված հանելուկխաղերից է: Փոխաբերական իմաստով շարադա կարելի է անվանել «հանելուկը», «գլուխկոտրուկը»: Շարադա խաղի էությունը պատկերներով բառը գուշակելն է: Քչերը գիտեն, թե երբ և որտեղ է առաջին անգամ հայտնվել այդ խաղը: Ժողովրդական բանահյուսության մեջ դրանց մասին տեղեկություններ չկան:

Գրականության մեջ առաջին հիշատակությունները հայտնի են Հին Հռոմի ժամանակներից՝ Սիֆոսիուսի «Հանելուկներ» գրքից: Առաջին նկարները, որոնք կարելի է անվանել շարադաներ, եղել են հիերոգլիֆները, պատկերագրերը և այլ հնագույն խորհրդանիշները, որոնք օգտագործվել են գրելու համար: Միջնադարում ազնվականության զրահների և դրոշների վրա հաճախ են պատկերվել շարադաներ: Ժամանակին շարադան եղել է Ֆրանսիացիների սիրած հոբբին: Նկարների օգնությամբ հանելուկներ լուծելու մեծ ժողովրդականությունը ֆրանսիացիների շրջանում հայտնվել է դեռ 15-րդ դարում: Սկզբնական շրջանում շարադա են անվանել այն հումորային տեսարանները, որոնց օգնությամբ ծաղրել են արատները: Դրանք եղել են ներկայացումների, ասմունքի կամ պարերի տեսքով: Հետագայում հայտնվել են առաջին նկարները՝ ռեբուսները:

Անգամ 1582 թվականին լույս է տեսել մի ամբողջ գիրք, թե ինչպես կարելի է լուծել շարադաները: Այն գրվել է ֆրանսիացի բանաստեղծ Տաբուրոյի կողմից և այժմ պահվում է Փարիզի ազգային գրադարանում: Մինչև 19-րդ դարի վերջերը շարադաները հիմնականում տպագրվել են ամսագրերում: Փարիզից շարադաներ լուծելու նորաձևությունը տարածվել է Լոնդոն, Հռոմ, Բեռլին: Իտալիայում սոնետների տեսքով են շարադաներ հրատարակել, որոնք զբաղեցրել են գրքի 4-ական էջ: Գերմանիայում դրանք շնորհավորանքների, կոմիկական բանաստեղծությունների և օդաների տեսքով են եղել: Անգլիայում եղել են վարպետներ, որոնք շարադաներ են նկարել փոքրիկ նկարների տեսքով: Նկարիչ Ստեֆանո Բելի աշխատանքները, որոնք պահվում են Լոնդոնի թանգարանում, պահպանվել են մինչ օրս: Շարադաներ են հորինվել նաև երեխաների համար: Առավել հայտնի են Լյուիս Քերոլի շարադաները: Նա սիրում էր նամակներ գրել երեխաներին և որոշ բառեր կամ տառեր փոխարինում էր նկարներով, և երեխաները շատ էին սիրում նման նամակները:

Ռուսաստանում ցարական ժամանակներում ժամանակակից մեկնաբանության շարադաներն առաջին անգամ հայտնվել են 1845 թվականին այն ժամանակվա հանրաճանաչ ամսագրերում: Մեկ տարի անց արդեն կազմակերպվել են մրցույթներ: 1881 թվականից սկսել են տպագրվել մրցույթային շարադաներ: Դրանք հրատարակվել են մինչև 1917 թվականի հեղափոխությունը: Խորհրդային Միությունում շարադաները կրկին հայտնվել են միայն 1930-ականների վերջին: Պատերազմի ընթացքում շարադաներով ամսագրեր չեն տպագրել, իսկ հետպատերազմյան տարիներից դրանք սկսել են հորինել հիմնականում երեխաների համար: Անգամ լույս են տեսել առանձին գրքեր: Դրանցում կարելի էր գտնել ոչ միայն նոր հանելուկներ իրենց պատասխաններով, այլ նաև կանոններ այն մասին, թե ինչպես լուծել դրանք:

Իրականում ցանկացած խորհրդանիշ կարելի է դասել շարադաների շարքին՝ ապրանքային նշաններ, դավանանքի խորհրդանիշներ, մեդալներ, մետաղադրամներ, բացիկներ, նամականիշների, խոհանոցային պարագաների, տեխնիկայի և այլնի պատկերներ: Մեր օրերում շարադաներն այնքան էլ սիրված չեն, ինչպես նախկինում էին: Դրանք չեն տպվում ամսագրերում կամ թերթերում: Բայց մենք դրանք օգտագործում ենք անընդհատ, երբ SMS ենք գրում կամ պատասխանում համացանցում՝ բառերը կրճատելով կամ խորհրդանիշներ տեղադրելով: Օրինակ՝ սիրտ նշանակում է «սեր»: Ոչ ոք չի էլ մտածում, որ դա շարադա է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»