Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


Մեր նպատակն արդյունավետ ու արդիական ավիաընկերություն ստեղծելն է, և հասնելու ենք այդ նպատակին. Անանյան

Հասարակություն

 FlyONE Armenia ընկերությունն ընդլայնում է ոչ միայն իրականացվող չվերթների աշխարհագրությունը, այլև՝ քանակը։ Դա վերաբերում է նաև դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվող չվերթերին։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի համար, սա միայն շուկայավարական խնդիր չէ: ՌԴ-ում են ապրում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ, որոնց հայրենիքի հետ կապի միակ շոշափելի հնարավորությունն է»,- ասել է FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված համաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ FlyOne Armenia ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2021 թվականին։ Ընկերության փիլիսոփայությունը հասանելի ավիացիոն ծառայությունների մատուցումն է մեր ուղևորներին, մեր քաղաքացիներին ու Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկներին։ Ընկերության օդանավային պարկում Airbus A320 տեսակի ժամանակակից օդանավեր են։

«Իհարկե, մեր աշխատանքը չէր ունենա այն արագությունն ու արդյունավետությունը, եթե մեր կողքին չլինեին մեր մոլդովացի գործընկերները՝ FLYONE ընկերությունը, որոնց կարողություններն ու փորձը մեծապես նպաստում են հայկական ազգային ավիաընկերություն ունենալու մեր նպատակի իրականացմանը»,-ընդգծել է ընկերության խորհրդի նախագահը՝ նշելով, որ FlyONE Armenia-ի գործունեության մեկնարկը միջազգային ավիացիոն մամուլը բնութագրեց որպես խիզախում, քանի որ ավիացիոն շուկան չէր հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի ցնցումներն ու դժվար էր կանխատեսել համավարակով պայմանավորված արգելքների վերջը։

«Այսօր ես չէի ցանկանա խոսել անորոշություններով լի ներկայի մասին, այլ խորհել, թե ինչ պետք է անենք, որպեսզի ավիացիոն ոլորտում գործակցությունը մնա օրինակելի»,- նշել է Արամ Անանյանը՝ ներկայացնելով ընկերության գործունեությունը, հեռանկարային ծրագրերը, ապա՝ պատասխանել ներկաների հարցերին։

2022թ. ապրիլի 8-ին Միջազգային գործերի ռուսաստանյան խորհուրդը (РСМД) և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում կազմակերպել են «Հայաստան և Ռուսաստան. Դաշնակցային փոխգործակցության 30 տարի» քաղաքագիտական կլոր սեղանը: Միջոցառումը տեղի է ունեցել «Լորիս-Մելիքով» բանավեճի ֆորումի շրջանակներում և նվիրված է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին: Միջոցառմանը, որը մեկնարկել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հղած ուղերձների հրապարակմամբ, մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտակրթական և հետազոտական հաստատությունների վերլուծաբաններ, տնտեսության իրական հատվածի և Մոսկվայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայ և ռուսաստանյան քաղաքագետները, գործարարները և հասարակական գործիչները երեք նստաշրջաններում քննարկել են Հարավային Կովկասում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը 2020թ. նոյեմբերի 10-ից հետո, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, համաշխարհային և տարածաշրջանային նոր իրավիճակում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության ներուժը ԵԱՏՄ շրջանակներում:

Միջազգային գործերի ռուսաստանյան խորհուրդը ՌԴ հեղինակավոր ուղեղային կենտրոններից մեկն է, որի գործունեությունը ուղղված է խաղաղության, ժողովուրդների միջև բարեկամության և համաձայնության ամրապնդմանը, միջազգային հակամարտությունների կանխարգելմանը և ճգնաժամերի կարգավորմանը: Խորհուրդը ստեղծվել է 2010 թ. փետրվարի 2-ին` համաձայն Ռուսաստանի նախագահի կարգադրության: Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է, նախագահը` 1998-2004 թթ. ՌԴ արտգործնախարար, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Իգոր Իվանովը, գործադիր տնօրենը` Անդրեյ Կորտունովը: Խորհրդի հիմնադիրներն են ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, ՌԴ կրթության ու գիտության նախարարությունը, Ռուսաստանյան գիտությունների ակադեմիան, Արդյունաբերողների ու գործարարների ռուսաստանյան միությունը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թ. ապրիլի 3-ին: Այն վերկուսակցական համախմբում է, որը միավորում է հիմնականում նոր սերնդի հայ քաղաքագետների, իրավաբանների, լրագրողների և գործարարների, ինչպես նաև Հայաստանի բարեկամների: Կազմակերպության նախագահը հասարակական-քաղաքական գործիչ Յուրի Նավոյանն է, իսկ համանախագահները` հայագետ, ռուսաստանյան նախկին սենատոր Ռաֆայիլ Զինուրովը և հասարակական գործիչ, գործարար Գոռ Կարախանյանը: Քաղաքագիտական այս համաժողովը Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության համատեղ միջոցառումն է: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ կազմակերպությունները այս տարվա ապրիլի 1-ին գործընկերությունն ամրագրել են համաձայնագրով, որը ստորագրել են ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գործադիր տնօրեն Անդրեյ Կորտունովը:

Գերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ Հայաստան