Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»


Տիգրան Ուրիխանյանը նույնպես հաղթեց Գալուստ Սահակյանին

Վերլուծական
«Գալուստ Սահակյանի մրցակիցները» շարքից ներկայացնում եմ հաջորդ տաղանդավոր գործչին՝ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին: Իսկապես որ մեծ տաղանդ է պետք գրելու համար մի ամբողջ էջ տեքստ, որտեղ խոշոր հաշվով ոչինչ չի ասվում՝ ընդամենը բարդ համադասական, բարդ ստորադասական և բարդ համաստորադասական նախադասությունների մի շարան, որի խորհուրդը մեկն է՝ ուղեղալվացումը: Երևի հասկացաք, որ խոսքս Նիկոլ Փաշինյանի առաջարկին ԲՀԿ-ի պատասխանի մասին է՝ Տիգրան Ուրիխանյանի գրչով գրված: Մեջբերեմ մի քանի հատվածներ սույն «քերթվածքից». «Օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժումն իր առջև խնդիր է դրել՝ Հայաստանում իրականացնել արմատական և անշրջելի համակարգային լրջագույն փոփոխություններ, որոնց արդյունքում լուծում կստանան հենց այդ՝ բարձրացված խնդիրներն ու մարտահրավերները»... Որևէ բան հասկացա՞ք: Կարծում եմ՝ ոչ: Ի՞նչ արմատական և անշրջելի համակարգային, այն էլ լրաջագույն փոփոխությունների մասին է խոսքը, երբ առ այսօր իրենց թիմը նույնիսկ անլուրջ մի դրական փոփոխություն չի արել երկրում: Դե պաթետիկ ոճով ասված՝ «բարձրացված խնդիրներից ու մարտահրավերներից», իհարկե, պետք է առանձնացնել իշխանական աթոռներ զբաղեցնելու խնդիրը, որը լուծել ԲՀԿ-ն իսկապես ցանկություն ունի՝ առայժմ միայն ցանկություն: Մեկ այլ մեջբերում.«Բարգավաճ Հայաստանն իր քաղաքական գործընկերների հետ որդեգրել է բացառապես ճշգրիտ քայլերի և սթափ հաշվարկներով հաջողության հասնելու ու ժողովրդին կիսաքայլերով հուսախաբ չանելու ճանապարհը»... Տպավորություն է ստեղծվում, որ այս հատվածը գրված է այն սփյուռքահայերի համար, ովքեր նոր են հայրենադարձ եղել և նախկինում որևէ կերպ չեն հետևել երկրում քաղաքական իրադարձություններին, կամ էլ մինչև մեկ տարեկան երեխաների համար, ովքեր ի վիճակի չեն հիշել ընդամենը 2013-ի նախագահական ընտրությունները, թե ինչպես «ճշգրիտ քայլերով և սթափ հաշվարկներով» շարժվող ու ժողովրդին հուսախաբ չանող կուսակցությունը հուսախաբ արեց իր հսկայական ընտրազանգվածին: Եվ վերջապես կուլմինացիոն պահը. «Բոլոր ռացիոնալ հաշվարկները ցույց են տալիս, որ Փաշինյանի նախաձեռնության համար անհրաժեշտ՝ առաջին փուլում 66, իսկ հետագայում՝ 88 ձայնը Խորհրդարանում չի հավաքվելու»... Բնական է, որ չի հավաքվելու, քանի որ ՀՀԿ-ն Խորհրդարանում մեծամասնություն է, և դրա համար «ռացիոնալ հաշվարկների» կարիք չկար: Կարծես թե ԲՀԿ-ի ամենակարևոր և ժամանակատար գործը «ռացիոնալ հաշվարկներ» անելն էր, որոնց արդյունքում` երկարատև քննարկումներից հետո, նրանք եկել են եզրակացության, որ ԱԺ-ում իրենք մեծամասնություն չեն: Եթե այս տեքստի մեջ Ուրիխանյանը կարողանար նաև ինչ-որ տեղ մի քանի անգամ խցկել նաև «չափորոշիչներ» բառը, ապա այն իսկապես կատարյալ կլիներ, և Գալուստ Սահակյանը կնախանձեր: Իսկ ԱԺ նախագահի հետ մրցակցություն չլինելու պարագայում Ուրիխանյանը կարող էր Փաշինյանին պատասխանել ընդամենը մեկ նախադասությամբ՝ մենք չենք ընդունում Ձեր առաջարկը, որովհետև մենք ընդդիմություն չենք և դեմ ենք Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը: Բայց դե մրցակցությունը կա, և Ուրիխանյանը նույնպես հաղթեց Սահակյանին: Կարեն Վարդանյան
Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյան