Տոնային կրեմների առաջացրած խնդիրներն ու վտանգները
LifestyleԿան կանայք, ովքեր տանից դուրս չեն գալիս առանց դիմահարդարման, նույնիսկ աղբը նետելու համար:
Օrer.am-ը խոսում է այն մասին, թե որքան վնասակար է տոնային հիմքը և ինչպես ճիշտ խնամել մաշկը։
Տոնային կրեմը դիմահարդարման հիմքն է։ Այն ծածկում է թերությունները և ստեղծում մաշկի հավասար երանգ:
Այնուամենայնիվ, զգուշացնում ենք, որ «տոնայինի» կանոնավոր օգտագործումը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում.
- ծակոտիների խցանում,
- պզուկներ և բորբոքումներ,
- ընդգծում է առկա կնճիռները (եթե տոնայինի կառուցվածքը չափազանց խիտ է),
- որոշ դեպքերում գրգռվածություն և ալերգիկ ռեակցիա:
Դեկորատիվ կոսմետիկան միայն քողարկում է խնդիրը և ոչ միայն չի լուծում, այլ նույնիսկ կարող է խորացնել այն։
Ճիշտ մաքրումը առողջ մաշկի գրավականն է: Նույնիսկ հզոր շիճուկներն ու քսուքները չեն աշխատի, եթե կիրառվեն չմաքրված մաշկի վրա: Նրանք պարզապես չեն կարող ներթափանցել էպիդերմիս:
Ինչպես խնամել մաշկը
Տնային պատշաճ խնամքը կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն ձեզ համար.
- Ուշադրություն դարձրեք թթուներով արտադրանքներին (բայց դրանք օգտագործեք միայն մաշկաբանի հետ խորհրդակցելուց հետո):
- Ձեր սննդակարգին ավելացրեք մթերքներ, իսկ մաշկի համար՝ վիտամին C պարունակող ապրանքներ: Սա հզոր հակաօքսիդանտ է, որը դանդաղեցնում է ծերացումը, պահպանում է առաձգականությունը և նվազագույնի հասցնում կնճիռները: Այն հիանալի կերպով հարթեցնում է մաշկի երանգը, հեռացնում է տարիքային բծերը և պզուկները:
- Նույնը վերաբերում է ռետինոլին (վիտամին A): Համարվելով մաշկի խնամքի ոսկե ստանդարտը, այն բուժում է գրեթե ամեն ինչ՝ պզուկներից մինչև կնճիռներ:
- Օգտագործեք արևապաշտպան քսուք՝ անկախ սեզոնից։
Գեղեցիկ մաշկը առողջ մաշկ է, ուստի մեր ապրելակերպը մեծապես ազդում է մեր ինքնազգացողության և հայելու մեջ տեսքի վրա: