Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է Հռոմի պապին՝ Ֆրանսիսկին, ծննդյան օրվա կապակցությամբ:
Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը և տեղադրել լուսանկար.
«Ծնունդդ շնորհավոր, Պապ Ֆրանսիսկ, ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք: Շնորհակալություն, որ օրինակ եք ծառայում բոլոր արգենտինացիների և ամբողջ աշխարհի համար»: