Տաք ու վառ գույներով հագեցած «Վերնիսաժը» (լուսանկարներ)
Lifestyle

Նորից ու նորից անցնում ենք նռան պատկերներով գործերի կողքով, ինչքան հավես ա, երբ ունենք մերը, մեր սեփականն ու կախված չենք ուրիշ ազգից, գոնե մեր մշակույթով: Ահա և ահել ու ջահել պար են բռնել, երևի «Բարիկենդանին» են պատրաստվում դիմավորել: Տես... խեղճ էշը, չնայած որ բեռնել են, բայց սիրուն-սիրուն ժպտում ա մեզ, նրա դուրը գալիս է օգտակար լինելը: Պահ, ինչ վեհ են կանգնել շախմատի հերոսները: Թագավորն ապրած կենա: Իսկ դուդուկն իր նրբին երգն է երգում:




Ինչքան հանգիստ է այստեղ ու հետաքրքիր: Եվ հումորն էլ չեն կորցնում օրվա գաղջի մեջ... Շատ երջանիկ է այն մարդը, ով օգտագործում է իր շնորքնը̀ համատեղելով աշխատանքի հետ:





Հեղինակ՝ Անն Էքսուս