Թռչունները կանխազգում են փոթորկի մոտենալը. գիտնականներ
Lifestyle
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ թռչունները «լսում են» տոռնադոյի մոտենալը և տարերքն սկսվելուց մեկ օր առաջ հեռանում են բնակալման վայրից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հետազոտողներն ուսումնասիրել են տեղեկատվությունն այն տվիչներից, որոնք ամրացվել են երգեցիկ թռչուններին, և պարզել են, որ 2014 թվականի ապրիլին թռչունները թռել են Մեքսիկական ծոցից 700 կիլոմետր հարավ, իսկ հաջորդ օրն ԱՄՆ-ի կենտրոնական մասով սրընթաց անցել է մահաբեր տոռնադոների ալիքը:
Այդ ճամփորդությանը մեկնելուց առաջ թռչունները վերադարձել էին սեզոնային 5000-կիլոմետրանոց չուից:
Թռչնաբանները ենթադրում են, որ երգեցիկ թռչունները մյուս առանձնյակների հետ մեկտեղ արտակարգ իրավիճակների մոտենալն զգում են ցածրհաճախական գերազանց լսողության հաշվին:
Դիտվել է 23 անգամ: