Յուրաքանչյուրս մեր երազանքների տունն ունենք և ցանկանում ենք ապրել այնպիսի տանը, որն իր բոլոր հարմարություններով հարազատ կլինի մեզ: Ընտանեկան ջերմ մթնոլորտ ստեղծելուն, հաճելի երեկոյան հանգիստ կազմակերպելուն և թանկագին հյուրերին սիրով ընդունելուն կնպաստեն architecturendesign.net-ի ներկայացրած իրերը, օրինակ՝ ցանցաճոճը, բացօթյա խոհանոցը կամ կինոթատրոնը, պատշգամբի լողավազանը, թաքնված սենյակները, ինքնատիպ գրապահարանը: