Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բիբինը վախեցա՞վ գալ ԱԺ, թե՞ արհամարհեց պատգամավորներին

Interview

Այս պահին ՀՀ Ազգային ժոովում ընթանում են խորհրդարանական բաց լսումներ՝ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման եւ դրա հիմնավորվածության վերաբերյալ: Հարկ է նկատել, որ խորհրդարանում իրավիճակը թեժ է, հիմնական պատճառներից մեկը «մեծն» Բիբինի բացակայությունն է, ով կամ ալարել եւ չի ներկայացել օրենսդիր մարմին կամ էլ փորձել է ընդգծված ձեւով ցույց տալ իր անլուրջ մոտեցումը հարցին:

Նշենք, որ ՀԷՑ-ի տնօրենին խորհրդարանական լսումներին մասնակցելու համար նախապես գրավոր հրավեր է ուղարկվել:

Ստեղծված իրավիճակի եւ Բիբինի պահվածքի հետ կապված՝ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ.

-Պարո՛ն Բաղդասարյան, տեսնում ենք, որ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը չի բարեհաճել ներկայանալ ՀՀ օրենսդիր մարմին: Ինչի՞ մասին է վկայում նրա այս քայլը, արդյո՞ք սա արհամարհանք չէ պատգամավորների եւ ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ:

-Պարոն Բիբինին ուղարկված հրավերը կազմակերպվել է շատ պատշաճ կերպով՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Պետք է ասեմ, որ հրավերը որեւէ արձագանք չուներ մինչ առավոտ, այսօր առավոտյան միայն Բիբինից ստացել ենք գրավոր նամակ, որում նշված է, որ իրենք տվել են բոլոր հարցերի պատասխանները եւ դրանք տեղադրված են կայքերում: Նա ներողություն է խնդրել եւ ասել, որ դրանից ավել բան ասել չեն կարող, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտնում ներկայանալ:

Այս ամենից Բիբինն ինքը պետք է հետեւություններ անի, քանի որ այստեղ` կենտրոնական ամբիոնից, պետք է լինեն հարցադրումներ, եւ եթե նրանք չեն ներկայանում, ապա հարցապնդումների  եւ հնչեցվող կարծիքների հետ համաձայն են: Իմ կարծիքով՝ քաղաքական տեսանկյունից ճիշտ կլիներ, որ նա ներկա լիներ այստեղ եւ տար իր պատասխանները: Նրանք պետք է ոչ թե պաշտպանվեին, այլ հիմնավորեին, թե որ հարցի հետ են համաձայն, իսկ որի հետ ոչ: Նրանց բացակայությունը երկու բան է նշանակում. կամ այս ամենն իրենց համար մեկ է, կամ իրենք համաձայն են հնչեցված տեսակետների հետ: Նկատենք, որ դա հրավեր էր, եւ նրանք կարող էին ընդունել կամ չընդունել այն, այստեղ պարտադրանք լինել չի կարող, սակայն նորից  եմ կրկնում՝ երեւույթը տհաճ է: Ինձ թվում է՝ նախորդ հանդիպման ժամանակ հարցադրումները բավական սուր էին, այդ իսկ պատճառով էլ նրանք այս անգամ խուսափեցին ներկայանալ: Մշտապես ասել եմ, որ փակ, բայց ոչ գաղտնի լսումներն ավելի արդյունավետ են լինում: Անցած անգամ մենք մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարողացանք ստանալ:

-Փաստորեն լսումների բաց լինելու պատճառո՞վ Բիբինը խուսափեց ներկայանալ:

-Այդ հարցին իրենք պետք է պատասխանեն, համենայնդեպս, նման կոնտեքստով պատասխան չենք ստացել:

-Իսկ Դուք՝ որպես ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, վիրավորված չե՞ք Բիբինի այս քայլից:

-Անկեղծ կարող եմ ասել, որ նա ավելի շուտ խուսափեց հանդիպումից: Դա տհաճ երեւույթ է: Այս քայլը վկայում է այն մասին, որ նա ասելիք չունի:

Ինչ վերաբերում է առաջացած խնդիրներին, ապա ասեմ, որ մենք մեր կարծիքն արդեն արտահայտել ենք` հայտի մեջ ներկայացված են «աբսուրդներ»: Խոսել ենք նաեւ այն ճոխությունների մասին, որոնք իրենք իրենց թույլ են տվել, ես դա նորմալ չեմ համարում: Եղել են անարդյունավետ ներդրումներ, որոնց հետ մենք համաձայն չէինք: Կան նաեւ կորուստների հետ կապված հարցեր, աշխատավարձերի գերավճարներն եւ նմանատիպ այլ երեւույթներ: Խնդրում կան հարցեր, որոնք իրավապահ մարմիններին են վերաբերում:

-Դուք հույս ունե՞ք, որ պայքարի արդյունքում սակագինը չի բարձրանա կամ գոնե քիչ տոկոսով կավելանա:

-Այն, ինչ հիմնավորված է փաստարկներով, անխուսափելի է, իսկ դրանից ավել թանկացում մենք թույլ չենք տա:

-Օրեր առաջ ՀՀ վարչապետը հաստատեց, որ  այո՛, էլեկտրաէներգիայի թանկացում լինելու է, այն էլ  մոտ 7 դրամով, իսկ այսօր լսումներ են իրականացվում: Արդյո՞ք լսումները ձեւական բնույթ չունեն:

-Բավական երկար ժամանակ հանձնաժողովն աշխատանքներ է իրականացրել, որի արդյունքում հանգել է եզրակացության, իսկ այսօր լսումներ են իրականացվում, եւ եթե  լսումների արդյունքում նոր փաստարկներ լինեն, ապա դա այլ հարց է, այդ պարագայում արդյունքները նորից կամփոփվեն:

-Պարո՛ն Բաղդասարյան, անխուսափելի թանկացումը դեպի ո՞ւր է տանելու եւ ինչի՞ է  հանգեցնելու ծանր սոցիալական պայմաններում ապրող ժողովրդին:

-Բնականաբար, թանկացումները չեն կարող լավ բանի հանգեցնել, դրանք կունենան իրենց հետեւանքները: Էկոնոմիկայի նախարարությունը կատարում է հաշվարկները, եւ դրա մասին մենք դեռ կխոսենք: Ես չեմ ցանկանում շտապողականություն ցուցաբերել, համբերենք մինչեւ ամեն ինչ պարզ լինի:

Սոսե Չանդոյան

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia