Yerevan, 18.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


6 ամենահին հայտնագործություններն իրենց տեսակի մեջ

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Ստորև ներկայացնում ենք իրենց տեսակի մեջ ամենահին հայտնագործությունները։ Սրանցից որոշները հնագիտական, կամ պատմական արժեք իրենցից չեն ներկայացնում, սակայն դրանք զարմացնում են գոյատևելու իրենց կարողությամբ ու ամբողջովին փոխում են մեր պատկերացումները այն ամենի մասին, ինչ մենք գիտեինք մինչ այժմ։

 6  Հաղորդագրություն շշի մեջ. 102 տարեկան

1913թ․ին 20-ամյա Ռիչարդ Պլացը իր հասցեով բացիկ տեղադրեց գարեջրի շշի մեջ ու այն նետեց Բալտիկ ծով։ Հաղորդագրության մեջ Պլացը խնդրում էր գտնողին այն իրեն վերադարձնել։ Ինչևէ երիտասարդ գերմանացուն այն այդպես էլ երբեք չհասավ, փոխարենը, շիշը՝ հաղորդագրությունն իր մեջ, բալտյան ջրերի ալիքներում լողաց երկու աշխարհամարտերի, Մեծ ճգնաժմի ու Սառը պլատերազմի ողջ ընթացքում։ Ավելի քան 100 տարի անց Բալտիկ ծովի ձկնորսներից մեկը ժամանակի կողմից ծեծված ինչ-որ առարկա գտավ։ Այդ ժամանակ Պլացն արդեն կենդանի չէր, նա մահացավ 1946թ․ին՝ 54 տարեկան հասակում՝ պատկերացում անգամ չունենալով այն մասին, որ շիշը մի ամբողջ երեք դար լողալուց հետո պետք է հասներ իր դեռ չծված թոռանը։
Շշի մեջ տեղադրված նախկին ամենահին հաղորդագրիությունը, հայտնաբերվել էր Շոտլանդիայում, ջուրը նետելուց 98 տարի անց։ Իսկ Պլացի շիշն ի վերջո նվիրեցին նրա 62-ամյա թոռնուհի Անգելա Էրդմանին։

 5  Մարիխուանայի պահեստ. 2700 տարեկան

9-marijuana-plant-480166401

Մոտ 1 կիլոգրամ մարիխուանա հայտնաբերվեց չինաստանի տարածքում կապուտաչյա կովկասցի տղամարդու 2700 տարվա հնություն ունեցող գերեզմանում։ Սկզբում հետազոտողները կարծեցին,  որ դա մաղադանոս էր, սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ դա աշխարհի ամենահին թմրանյութն էր։ Հետազոտողները հավատացած են, որ այն մարդիկ, ովքեր թաղել են տղամարդուն Գոբիի անապատում գիտեին, «տրամադրությունը բարձրացնելու ձևը»։  Հայտնաբերված կանեփը դեռևս պահպանել էր հոգեմետ ազդեցություն թողնելու իր ուժը։ Ամենից շատ մասնագետներին ապշեցրել էր այն փաստը, որ գտնվածը ոչ թե վայրի կանեփ էր այլ, աճեցված՝ նման մեր օրերում բազմացվող մարիխուանային։

Հայտնի չէ, թե ինչպես են մարդիկ օգտագործել բնական հոգեմետ այս միջոցը, սակայն գերեզմանոցում հայտնաբերված մյուս առարկաները (երաժշտական գործիք, զենքեր) հուշում են, որ գերեզմանում հայտնաբերված տղամարդը բարձր դիրք է ունեցել։ Հնարավոր է մարիխուանան դիրքի խորհրդանիշ է եղել, և/կամ այս մարդը շաման է եղել, ով այն օգտագործել է հոգևոր ու բժշկական  նպատակներով։ 
Կամ միգուցե նրանք պարզապես հայտնաբերել են աշխարհի ամենահին թմրավաճառին։

 4  Թույնի օգտագործումը. 20,000 տարեկան

Հարավային Աֆրիկայում քարանձվում մարդկանց հետաքրքիր մնացորդներ հայտնաբերվեցին։ Երբ հետազոտվեց գտածոների հնությունը պարզվեց, որ այն 20 հազար տարվա հնություն ունի։ Գտածոների մեջ երկու առարկաներն ամենիցլ հետաքրքիրն էին.  մեղվամոմի կտոր ու փայտի բարակ կտոր։

35,000 տարեկան մեղվամոմն իր մեջ թունավոր խեժ էր պարունակում, որն ամենայն հավանականությամբ օգտագործվել է նետերի քարե ծայրերը ձողերին ամրացնելու համար։ Եթե նպատակն իսկապես դա էր, ապա սա մեղվամոմի, որպես գործիքի օգտագործման ամենահին նմուշն է։ Երբ ձողը քիմիական փորձաքննություն անցավ, դրա վրա բնական ծագման թույն հայտնաբերվեց։ Հետազոտողները հավատացած են, որ ձողն օգտագործվել է զենքերին թույն քսելու նպատակով 20,000 տարի առաջ, ինչը հուշում է այն մասին, որ սա մարդու կողմից թույնի օգտագործման ամենահին վկայությունն է։ Թերևս այս քարանձավաբնակ մարդկանցից են իրենց հմտությունները ժառանգել Սան ցեղի մարդիկ, ովքեր որսում էին թունավոր նետերով։ Հայտնաբերված ձողը նաև հիշեցնում էր Սանի մարդկանց կողմից արմատներ փորլու և հողի տակից միջատներ հանելու ձող։

 3  Կենդանի ԴՆԹ. 500,000 տարեկան

4-bacteria-177239690

Պատկերացնո՞ւմ եք մոտ կես միլիոն տարի առաջ ստեղծված արարծած, որը դեռ կենդանի է։ Կանադայի, Սիբիրի ու Անտարկտիդայի տարածքներում գիտնականները սառած հողի շերտի տակ հայտնաբերեցին մոլորակի ամենահին կենդանի օրգանիզմները՝ ավելի քան 500,000 տարվա հնություն ունեցող բակտերիաներ։ Չնայած բակտերիան պետք է մահացած լիներ դրանց ԴՆԹ-ի մասնիկները դեռևս ակտիվ էին ու կենդանի։ Սա իր տեսակի մեջ բացառիկ հայտնագործողություն էր, որ գիտանականներն առաջին անգամ էին տեսնում։

Այն բանից հետո, երբ բակտերիայի կենդանի ԴՆԹ-ն առանձնացվեց, այն համեմատվեց ԱՄՆ-ի ԴՆԹ-ների բազայում պահպանվող ԴՆԹ-ների նմուշների հետ։ Բակտերիան կարող է գիտնականներին օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչու են բջիջները ծերանում, այդ թվում, թե ինչու են որոշներն ավելի արագ ծերանում, մյուսները՝ դանդաղ։ Բացի այդ բջիջների երկարարկեցության ուսումնասիրությունը կարող է օգնել գիտնականներին հասկանալ՝ արդյո՞ք ժամանակին Մարսի վրա կյանք գոյություն ունեցել է նման ձևով։

 2  Արվեստի գործ. 540,000 տարեկան

Իհարկե այն չես համեմատի  Միքելանջելոյի կամ էլ Վինսենթ վան Գոգի աշխատանքների հետ, սակայն այն ամենահին արվեստի գործն է։ Հետո ինչ, որ այն պարզապես խեցու վրա արված խզբզոց է։ Երբ վերջերս Նիդերլանդներում հետազոտողները ավելի ուշադիր ուսումնասիրեցին Ինդոնեզիայիում 1890-ականներին հավաքած 166 խեցիները, նրանք որոշ հետաքրքիր բացահայտումներ արեցին։ Խեցիներից մեկը 540,000 տարվա հնություն ուներ, որի վրա կարելի էր ուղիղ գծերի տեսքով փորագրած զիգզագ տեսնել։ Երբ հետազոտողները փորձեցին կրկնօրինակել փորագրությունը, նրանք բացահայտեցին, որ դա անելու համար մեծ ուժ ու ձեռքը կառավարելու հմտություններ էին հանհրաժեշտ։

Խեցիի վրա աշխատող արվեստագետը հոմո էրեկտուս է եղել։ Չնայած մասնագետները չգիտեն, արված փոորագրության նշանակությունը, այնուամենայնիվ, նրանք համոզված են, որ դա արվել է որոշակի նպատակով։ Սա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ նախամարդիկ շատ ավելի խելացի են եղել, քան մենք մտածում էինք։ Հետազոտողները ենթադրում են, որ խեցիներն օգտագործվել են որպես գործիքներ, և որ խեցիների օգտագործումը որպես գործիք ավելի տարածված են եղել Ինդոնեզիայի տարածքում, քան քարի օգտագործումը։

 1  Արեգակնային համակարգ. 11.2 միլիարդ տարեկան

1-solar-system-478084117

Իր տեսակի մեջ ամենահին հայտնագործությունը ոչ թե երկրի վրա, այլ մեր գալակտիկայի խորքերում է գտնվում։ 
Գիտնականները ուսումնասիրում էին Կեպլեր տիեզերական աստղադիտակի կողմից հավաքված ինֆոմացիան, երբ նրանք հայտնաբերեցին Ծիր Կաթին գալակտիկայի ամենահին արեգակնային համակարգը։

Կեպլեր 444-ը՝ արեգակնային այս համակարգի կենտրոնում գտնվող 11.2 միլիարդ տարեկան աստղը, արեգակի ¼ չափն ունի։ Ինչևէ, Կեպլեր 444-ը այնքան ուժեղ է վառվում, որ 117 լուսային տարի հեռավորության վրա գտնվելով հանդերձ, այն կարելի է տեսնել Երկրից առանց հեռադիտակի։ Այս նոր հայտնագործված աստղի շուրջ պտտվում են հինգ մեռած թվացող մոլորակներ, որոնց չափերը նման են Մերկուրիի և Երկրի չափերին։ Ջերմաստիճանն այս մոլորակների վրա նման է Մերկուրիի ջերմաստիճանին, ինչը չափազանց շոգ է կյանքի առկայության համար։ Սրանցից յուրաքանչյուրի «տարեկան» շրջապտույտը կազմում է 10 օր։

Համակարգն ուսումնասիրելուց հետո գիտնականները հաշվարկել են, որ այն կազմավորվել է գրեթե 7 միլիարդ տարի առաջ, մինչև մեր Արեգակը (4․5 միլիարդ տարեկան) սկսեց կազմավորել մոլորակների իր սեփական համակարգը։

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber