Yerevan, 30.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մինչև անգամ Աստված չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում. Վ. Բոստանջյան

Economics

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, Նովո-Օգարյովոյում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի հանդիպման ժամանակ քննարկված հարցերի լայն շրջանակում էին նաև էներգետիկայի հատվածում համագործակցության խնդիրները:

Նույն օրը ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ստորագրեցին հայ-ռուսական արձանագրություն, որի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գինը 100 խորանարդ մետրի դիմաց 189 դոլարից դարձավ 165 դոլար: Թեև գազի գնի նվազեցման «բարի լուրը» հասարակությունը գիտեր գրեթե 4 ամիս առաջ, սակայն, քանի որ ոլորտը շարունակում է հասարակության համար ոչ թափանցիկ կամ օրինակ՝ «անառիկ» մնալ, ուստի ոչ այն ժամանակ և ոչ էլ հիմա հնարավոր չէ հասկանալ, թե իրականում ինչպես է պատահում, որ վերջին 3 տարում արդեն երկրորդ անգամ ռուսական կողմը գազի գին է սահմանին նվազեցնում, իսկ Հայաստանում այն շարունակում է նույնը մնալ: Ավելին, խոսակցություններ կան, որ չի բացառվում, որ վերանայվի նաև հասարակությանը մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու հարցը:

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ գազամատակարարման ոլորտում համակարգի արդիականացման և թանկացման խնդիր կա, ուստի 165 դոլարով գնվող և մոտ 400 դոլարով սպառողներին մատակարարվող գազի գնի տարբերությունն այն իրականացնելու միջոց է: Փաստորեն, «ավանդույթի» համաձայն՝ համակարգի արդիականացման, նորացման և մնացած բոլոր «… ացումներն» իրականացվելու են ազգաբնակչության հաշվին: Ու դեռևս պարզ էլ չէ, թե գազի գնի նախորդ էժանացումից հետո մինչ օրս որքան գումար է հավաքվել ժողովրդից և այն առհասարակ ծախսվե՞լ է համակարգի արդիականացման վրա, թե՞ ոչ: «Գոյություն չունի և երբեք չի ունեցել թափանցիկության այնպիսի մեխանիզմ, որ մենք հասկականք, թե այդ ոնց ստացվեց, որ 189 դոլարով գնված գազը մեզ վրա գրեթե 400 դոլար նստեց: Եվ հիմա այդ նույն պրոցեսը շարունակվում է՝ ի դեմս այդ 165 դոլարի: Ինչ ուզում եք այդ համակարգի անունը դրեք՝ արդիականացում, վերազինում և այլն, ստացվում է որ իրականացվելու է հասարակության հաշվին»,- ասում է Վ. Բոստանջյանը:

Տնտեսագետը, անդրադառնալով ԱԺ գազի գնի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին, ասաց, որ մինչ այս պահը հանձնաժողովն ի շահ ժողովրդի որևէ տեղեկություն չի բարձրաձայնել, ընդհակառակը, իր հերթին փորձում է ցույց տալ, թե ոլորտն ինչ անմխիթար վիճակում է: «Դժվար վիճակները և խոչընդոտները հաղթահարելու համար, իհարկե, պետք է գումարներ ներդնել, բայց այդ ամենը պետք է իրականացնել բացարձակ թափանցիկության մթնոլորտում: Օրինակ՝ ինչպե՞ս հասկանալ կառավարությանը պատկանող սեփականության 20 տոկոսի օտարումը, Որոտանի օտարումը: Մեկ միլիարդանոց օբյեկտի օտարումը 180 միլիոնով, որն իբր թե ուղղվել է էլեկտրաէներգիայի թանկացման հետ ապված գումարի փոխհատուցմանը: Պրոցեսը շարունակվում է և նման իրավիճակում մինչև անգամ Աստված չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում»,- ասում է Վարդան Բոստանջյանը:

Ստացվում է, որ իշխանությունների ջանքերն առավելապես ուղղված են, ինչպես Վ.Բոստանջյանն է ասում, «պրոցեսով» նախատեսված «ծրագրի» իրականացմանը և կատարելագործմանը՝ աչքաթող անելով ժողովրդի հանդեպ հաշվետվողականության պարտականությունը: Ամենայն հավանականությամբ, սա ևս նոր բողոքի ալիք կառաջացնի, քանի որ սոցիալականի «ռեզինը» էլ ձգվելու տեղ չունի ու հնարավոր է, որ այդ լարվածությանն էլ չդիմանա ու մի օր կտրվի:

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M