Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վիճակագրական աճը չի նշանակում, որ դրանից կարող է իրավիճակ փոխվել, իսկ ով ռիսկի չի գնում, չի պարում. Մ. Մելքումյան

Interview

Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների դիտարկմանը, թե հասարակ քաղաքացին իր մաշկի վրա չի զգում 4 տոկոս տնտեսական աճը, ասել էր, որ համաձայն է այն մտքին, որ բոլորն են ուզում իրենց մաշկի վրա այն զգալ, բայց այդ 4 տոկոսն այն թիվը չէ, որ բոլորն իրենց մաշկի վրա զգան, իսկ այն ոլորտները, որտեղ եկամուտներ են ավելացել և այդ մարդիկ էլ իրենց մաշկի վրա չեն զգում, ապա «այդտեղ մենք մաշկի հետ խնդիրներ ունենք», ասել էր Ճշմարիտյանը:

Orer.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Միքայել Մելքումյանին խնդրեց պարզաբանել, որ եթե 4 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որ ժողովուրդն իր մաշկի վրա որևէ փոփոխություն զգա, ապա որքա՞ն պետք է այն լինի, որ բոլոր շերտերի համար էլ զգալի լինի:

- Մենք պետք է տարբերակենք վիճակագրական աճը տնտեսական կամ սոցիալական զարգացման խնդիրներից: Վիճակագրական աճ ունենալը չի նշանակում, որ դրանից կարող է իրավիճակ փոխվել: Իհարկե, կարող է և փոխվել, եթե այդ աճի որակը սոցիալական հենք ունենա:

- Փաստորեն, տնտեսական աճն այս դեպքում իրավիճակ չի փոխել, եթե չասենք, որ աղքատության ցուցանիշն աճել է:

- Տնտեսական աճի որակ ասելով պետք է հասկանանք` այդ աճի ազդեցության գործընթացների վրա որքան է եղել: Օրինակ՝ ինչի՞ հաշվին է այդ տնտեսական աճը եղել, և եթե տեղի է ունեցել մեկ, երկու, երեք խոշոր գործարքի հաշվին, որը ոլորտային գործարքի հաշվին է եղել, կամ օրինակ՝ գյուղատնտեսության հաշվին, ինչը կարող ենք փաստել, որ հնարավոր է, քանի որ այս տարի առատ բերք է եղել: Բայց պետք է հասկանալ, թե դրա հետևանքն ինչպիսին է եղել: Օրինակ՝ գյուղացին ի՞նչ գնով է իր բերքը իրացնում և իր մաշկի վրա ո՞նց է զգում դա: Այսինքն, ես կխնդրեի, որ տնտեսական աճի որակը բացահայտվի, քանի որ, եթե վերցնենք` առաջին յոթ ամիսների ընթացքում մեր արտահանման, ներկրման ծավալները իջել են 669 միլիոն դոլարով:

- Ստացվում է, որ թվերի աճից մինչև այն մաշկի վրա զգալու պահ բավականին բարդ գործընթաց է, դրա համար էլ մարդիկ դա չեն զգում, էլ չենք ասում, որ այս տարի բավականին առատ բերք է եղել, բայց գյուղացին կրկին խնդիր ունի, քանի որ իրացման գումարն այնքան ցածր է, որ գյուղացին էլի իր մաշկի վրա որևէ դրական ազդակ չի կարողանում զգալ:

- Միտքն այն է, որ այդ ամեն ինչը պետք է կարողանանք ճիշտ գնահատել: Օրինակ` ճյուղային կտրվածքով գյուղատնտեսությունում եթե աճ կա, ապա արդյունաբերությունում այն այնքան չնչին է, որ տեսանելի չէ: Եթե ասենք, որ Թեղուտը աշխատում է, կարող է աճ ունենալ կամ «Արզնու ջրերի գործարանը» վերագործարկել են, նույնպես շարժ կլինի, բայց պետք է կենսամակարդակի ցուցանիշը հաշվի առնել: Դա ապրանքաշրջանառությունն է, որը պետք է ժողովրդի կենսամակարդակի կտրվածքով դիտարկվի: Օրինակ՝ պետք է գնահատվի, թե ժողովուրդը կարողանո՞ւմ է իր կոմունալ վճարումները կատարել, սննդամթերք և դեղեր գնել, թե՞ ոչ: Սրանք այն առաջին անհրաժեշտության ապրանքներն են, որոնց շրջանառությունը դիտարկելով կարող ենք որոշակի եզրակացության հանգել: Բայց այստեղ մենք մանրածախ ապրանքաշրջանառության ոլորտում ունենք կտրուկ նվազում: Դա նշանակում է, որ մեր ժողովրդի կենսամակարդակը չի բարձրանում:

- Մանրածախ ապրանքաշրջանառության նվազումը կապված չէ՞ արտագաղթի ցուցանիշների հետ:

- Դա մասամբ կարող է կապված լինել, բայց չենք կարող ասել, որ միայն դրա հետևանք է: Դա աղքատության մակարդակով և տրանսվերտների կրճատմամբ է պայմանվորված:

- Կարծիք կա, որ տրանսվերտները կրճատվել են, քանի որ եթե նախկինում ընտանիքից մեկ հոգի էր դրսում աշխատում և գումար ուղարկում, հիմա արդեն ընտանիքներով են դրսում, դրա պատճառով էլ տրանսվերտները կրճատվել են:

- Պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ դոլարային տրանսվերտները կրճատվել են, բայց ռուսական ռուբլով դրանք նույնն են մնացել, բայց քանի որ ռուսական ռուբլու գնողունակությունը ցածր է, դրա համար էլ այն էապես ազդում է ապրանքաշրջանառության ծավալների վրա: Իմ կարծիքով՝ ճիշտ առաջարկվեց վարչապետի կողմից, որ էներգակիրների մասով մենք ռուսական ռուբլով վճարենք, որովհետև դա մոտավորապես 700 մլն դոլար է կազմում, ինչը Հայաստանի համար լուրջ թիվ է, առավել ևս, եթե հաշվի ենք առնում դոլարի տատանումները: Այնպես որ, մենք կամաց-կամաց պետք է փորձենք այս ծանր փուլը հաղթահարել:

- Ձեր կարծիքով՝ մեր դեպքում այս ծանր փուլը ի՞նչ ձևով հնարավոր կլինի հաղթահարել:

- Ես կառաջարկեի, որ բանկերի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը լուրջ վերանայվի և փոխվի, այսինքն՝ հասանելի և մատչելի վարկեր լինեն, համատարած և մատչելի իրավիճակ ունենանք այդ դաշտում: Բացի այդ՝ ես տևական ժամանակ է՝ առաջարկում եմ, որ 55 հազար նվազագույն աշխատավարձի չափը, որը հիմա կա, ծիծաղելի է և այն պետք է կտրուկ բարձրացնել մինչև 80-90 հազար դրամ: Մի քիչ գնաճը կբարձրանա, բայց կկարողանանք վճարունակ պահանջարկ ձևավորել: Միևնույնն է, նվազագույն աշխատավարձ ստացող մարդն իր փողերը չի պահում կամ խնայում, այլ ծախսում է: Այսօր 220 հազար մարդ նվազագույն աշխատավարձ է ստանում Հայաստանում: Եթե մենք բարձրացնում ենք դա, հարկերի ձևով այդ բարձրացված մասը հետ է գալիս բյուջե և դրան զուգահեռ բարձրանում է առևտրաշրջանառությունը, ասինքն՝ ոչ ստանդարտ գործիքներ պետք է կիրառենք: Պետք է մարդկանց փող տալ, որ մարդն առևտուր անի: Այդ դեպքում նաև ներդրողը կշահի: Դա ռիսկային է, իհարկե, բայց ինչպես ասում են, ով ռիսկի չի գնում, չի պարում:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia