Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից գնված ալյուրում բլոճներ չեն եղել, բայց եղել են այլ խնդիրներ

Society

Օրերս մամուլում հրապարակված տեղեկության համաձայն՝ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը հաստատել էր այն տեղեկությունը, որ ՍԱՊԾ պետի հրամանի համաձայն՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների Գայի պողոտա 16, Ռուբինյանց 15/5, Կոմիտասի 60/2 հասցեներում գործող մասնաճյուղերում նոյեմբերի 12-14-ին իրականացրել է դիտարկում և հսկիչ գնում՝ «Բաղրամյանի ալյուր» ապրանքանիշի որակական հատկանիշները ստուգելու նպատակով: Հսկիչ գնմամբ ձեռք բերված նմուշներն ուղարկվել են լաբորատորիա՝ փորձաքննության: Ի դեպ, նման ստուգում իրականացնելու պատճառ էր հանդիսացել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկից քաղաքացու կողմից գնված «Բաղրամյան ալյուր» ապրանքանիշի երկու պարկը, որոնց մեջ հայտնաբերել էր միջատներ՝ սև բլոճ և սպիտակ որդ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը Orer.am-ին հայտնեց, որ ալյուրի լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ այն համապատասխանել է նորմատիվ տվյալներին, բայց մակնշման հետ կապված խնդիրներ եղել են. «Ալյուրի այն փաթեթները, որոնք ունեցել են մակնշման խախտում, հանձնարարվել է վաճառքից հանել»,- ասաց Ն.Առաքելյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ստուգման ընթացակարգի համաձայն՝ ՍԱՊԾ հսկիչ գնում է իրականացնում և այն ներկայացնում է լաբորատոր ստուգման, և իրենց ծառայության կողմից գնված նմուշներում բլոճներ կամ որդեր չեն հայտնաբերվել: «Ինչ վերաբերում է ժամկետի մակնշմանը, ապա այն եղել է անընթեռնելի: Նույն սուպերմարկետների ցանցից այլ բողոքներ նույնպես եղել են՝ հավի թռչնամսի և աղցանների վերաբերյալ: Թռչնամսի լաբորատոր փորձաքննության արդյունքներն արդեն հրապարակվել են, իսկ աղցաններինը դեռ ընթացքի մեջ է»,- ասաց Ն. Առաքելյանը:

Հիշեցնենք, որ ՍԱՊԾ-ն նոյեմբերի 9-ին տեղեկություն էր տարածել, որ ահազանգի հիման վրա՝ («Սուր անկյուն» հաղորդաշարի հոկտեմբերի 18-ի թողարկում) դիտարկում և անասնահամաճարակային մշտադիտարկում է իրականացվել Երևան քաղաքի «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Պարմա», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի խանութներում, ինչպես նաև «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ի արտադրամասում՝ ստուգելու համար իրացվող թռչնամսի անվտանգության ցուցանիշները: Դիտարկման շրջանակներում ներմուծված և տեղական արտադրության թռչնամսի 21 նմուշ հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցից վեցում հայտնաբերվել են խախտումներ. «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի արտադրության թարմ հավը (21.10.2015թ.), «Սարատովի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի արտադրության սառեցված հավի բդիկը (ներմուծող «Ամսա Իմեքս» ՍՊԸ, 17.06.2015թ.) և «Կուռնիկով» ՍՊԸ-ի արտադրության սառեցված հավը (ներմուծող «Ամսա Իմեքս» ՍՊԸ, 14.07.2015թ.), «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ի արտադրության պաղեցված «Շուշի» հավը (19.10.2015թ.), «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի արտադրության «Լուսակերտ» հավի թևը (14.10.2015թ.) մանրէաբանական ցուցանիշներով, «Տեղական» ՍՊԸ-ի արտադրության պաղեցված «Տեղական» հավը (21.10.2015թ.) մանրէաբանական և ախտածին սալմոնելա ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին ու պահանջներին, իսկ հակաբիոտիկներ չեն հայտաբերվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած տեղեկության համաձայն՝ իրենց կողմից կասեցվել էր նշված խմբաքանակների իրացումը: Ծառայությունը շարունակում է ուսումնասիրությունները թռչնամսի իրացման շուկայում՝ հետագծելիության սկզբունքով դիտարկումներ իրականացնելով «Տեղական» ՍՊԸ-ում՝ պարզելու, թե որ փուլում է թռչնամիսը վարակվել սալմոնելայով: «Հայաստանի Հանրապետություն մինչև նոյեմբերի 1-ը ներմուծված թռչնամսի 365 խմբաքանակներից լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 228-ը, հուլիս ամսվանից սկսած՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածք մտնելը նմուշառվում և փորձաքննության է ենթարկվում ներմուծվող թռչնամսի շուրջ 85 տոկոսը»,- հավելել էր նաև ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:

Ա. Գրիգորյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine