Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չի բացառվում, որ Թուրքիային հարվածի տակ դնելով՝ նրան դուրս մղեն «Արևմուտք» հասկացության փակագծերից. Ս. Շաքարյանց

Interview

Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, թուրքական ռազմաքաղաքական իշխանությունների կողմից ոչնչացված ռուսական «Սու-24» ռազմական օդանավը նոր և բոլորովին այլ մակարդակի հասցրեց գերտերությունների միջև առկա լարվածությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ առիթով հայտարարեց, որ դեպքը դուրս է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակից և ռուսական ռազմական օդանավի վրա հարձակումը ահաբեկիչների մեղսակիցների կողմից հասցված հարված է Ռուսաստանի թիկունքից: Քաղաքական վերլուծաբանների կարծիքները, սակայն, այս հարցի վերաբերյալ բավական հակասական են: Մի մասի կարծիքով՝ Թուրքիան փորձում է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում, ոմանք էլ տրամաբանորեն այլ տեսակետ են արտահայտում:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Orer.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Թուրքիայի կողմից Ռուսաստանին ատամ ցույց տալն ավելի շատ թուրքամետների, թուրքասերների և ամերիկասերների տեսակետն է, որը հասարակությանը իրականությունից շեղելու նպատակ ունի: Քաղաքագետի կարծիքով՝ իրականում ԱՄՆ-ը Թուրքիայի այդ քայլի միջոցով Պարսկաստանին և Ռուսաստանին փորձեց ցույց տալ, որ վերջիններն առանց ԱՄՆ-ի հովանավորության ոչինչ ձեռնարկել չեն կարող:

- Պարոն Շաքարյանց, Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի ոչնչացումը ի՞նչ հետևանքների կհանգեցնի:

- Բանն այն է, որ նույն օրը Թեհրանում Պուտինը և Իրանի իշխանությունները եկել են այն համաձայնության, որ Իրանը ոչ թե կամավորների միջոցով է մասնակցելու սիրիական ցամաքային գործողություններին, այլ լուրջ ուժերով՝ Ռուսաստանի օդուժի պաշտպանության ներքո, այսինքն՝ դա ռուս-իրանական պայմանավորվածությունների արձագանքն էր և ոչ միայն Սիրիայի վերաբերյալ:

- Առաջին դեպքը չէր, որ ռուսական ինքնաթիռները հատում են Թուրքիայի սահմանը, ուստի, ստացվում է, որ ԱՄՆ-ը խանդով է վերաբերվում Իրան-Ռուսաստան հարաբերությունների սերտացմանը:

- ԱՄՆ-ն ուզում է տեսնել, թե ինչքանով են լուրջ Ռուսաստանի և Իրանի զինվորական ղեկավարության վճռականությունն այդ քայլին պատասխանելու համար: Իհարկե, այս փորձարկումները լուրջ զարգացումների կհանգեցնեն, որին ոչ միայն Թուրքիան խառնված կլինի, այլև այլ երկրներ նույնպես, քանի որ բոլորը գիտեն, որ նման պրակտիկա չկա: Փաստորեն, ՆԱՏՕ-ի կողմից խփվել է ոչ ՆԱՏՕ-ական երկրի ռազմական օդանավ: Դա արդեն պատերազմ է նշանակում:

- ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում: Այդ պարագայում սա արկածախնդրության չի՞ նմանվում:

- Կներեք, ես ԱՄՆ-ի նախագահին պարտավոր չեմ հավատալ: Նրան չեն հավատում ո´չ Մոսկվայում, ո´չ Թեհրանում: Ես անձամբ եմ տեսել այն տեսաերիզը, որտեղ Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասում է, որ չի կարելի հավատալ ԱՄՆ-ին, քանի որ երկիրն իրենց ընդհանուր թշնամին է: Դա Իրանի առաջնորդն ասել է Վ. Պուտինի հետ ունեցած կիսագաղտնի բանակցությունների ժամանակ: ԱՄՆ-ը չի արժանանում միջազգային հանրության վստահությանը և այլևս իրավունք չունի ասելու և համոզելու, որ վստահեն իր խոսքերին: Ինքնաթիռի կործանումն ԱՄՆ-ի արարքն է, ոչ թե Թուրքիայի:

- Ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի քաղաքական ղեկավարությունն ի՞նչ դիրք կգրավի:

- Ֆրանսիայի ղեկավարությունը, ես կասեի՝ շատ անբարենպաստ իրավիճակում է հայտնվել, որովհետև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ուզում էր օգտագործել պահը և լուծել իր ներքին քաղաքական խնդիրները: Հաջորդ տարի Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, բայց, իմ կարծիքով, այն կտապալվի: Ֆրանսիան այլևս չի կարող վերադառնալ իր արտաքին քաղաքական ակունքներին և սկսել ինքնուրույն գործել, ինչպես, օրինակ՝ Ն. Սակոզիի ժամանակ եղավ 2008թ Հարավային Օսեթիայի հետ կապված դեպքերի ժամանակ: Եթե հիշում եք, Սարկոզին իր վրա վերցրեց միջնորդական առաքելություն, իսկ հիմա Օլանդին դրանից էլ են զրկել և նա հիմա ի վիճակի չէ Ռուսաստանի կամ Իրանի նախագահներին առաջարկել բանակցել ԱՄՆ-ի հետ:

- Առաջիկայում ի՞նչ քայլեր կարելի է սպասել երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից: Փաստորեն, նոր և դեռևս անհասկանալի վերադասավորումներ են սպասվում:

- Հետագա քայլերով ԱՄՆ-ը, ինչպես և եղավ Վրաստանում, պետք է լքի իր դաշնակցին՝ հարվածի տակ դնելով Թուրքիային, կոպիտ ասած, ճշտի իր հարաբերությունները Թուրքիայի հետ և ավելի հեռու հեռանկարում կարծում եմ, որ Թուրքիան դուրս կմղվի ՆԱՏՕ-ից: Դժվար է ասել՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ինչ կլինի Թուրքիայի հետ, բայց որ Թուրքիան պատասխան կտա, այն էլ լուրջ գին կվճարի իր կատարած քայլի համար, ես չեմ կասկածում:

- Ստեղծված իրավիճակը չի՞ կարող արդյոք սպառնալ Հայաստանի անվտանգությանը:

- Կարելի է նման վտանգ տեսնել, բայց պետք է իմանալ, որ Թուրքիան նախ՝ պետք է ԱՄՆ-ից նման թույլտվություն ստանա: Այնպես որ, եկեք երկրորդ անգամ չխաբվենք: Սա 1915 թվականը չէ, որ ասենք, թե թուրքը վատն է: Այո´, թուրքը վատն է, բայց նրա մասին պատկերացումները շատ ավելի վատն են: Իհարկե, եթե ՍՄՆ-ը հրահանգի Թուրքիային օկուպացնել կամ ռմբակոծել Հայաստանը, այդ դեպքում Թուրքիան դա կանի: Բայց սա այդ դեպքը չէ: Չի բացառվում նաև, որ Թուրքիայի այս քայլը վաղուց մշակված լուրջ ծրագիր է, որի համաձայն պետք է Թուրքիան հարվածի տակ դրվի և դուրս մղվի «Արևմուտք» հասկացության փակագծերից: Միգուցե դա՞ է իրագործվում: Բայց փաստն այն է, որ խփվել է ռուսական ռազմական օդանավ, ուղղաթիռ, կան առնվազն երկու զոհված ռուս զինծառայողներ, կան հայտարարություններ, կա միջազգային լարվածություն, բնականաբար, մոտ օրերին պետք է, որ այն իր լուծումը ստանա: Ինչ լուծումներ կլինեն, դժվար է պատկերացնել, բայց ինչ վերաբերում է Թուքիայի կողմից տարածաշրջանին սպառնացող վտանգին, ապա դա միշտ կլինի, քանի դեռ գոյություն ունի այդ պետությունը:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia