Yerevan, 15.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչու՞ է վարչապետը տխուր կանխատեսում անում Գյումրիում և ինչու՞ այնտեղ խիարը թարս բուսնեց

Politics

Օրվա ակտուալ թեման շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունները: Սույն  փոքրիկ վերլուծականի մեջ նորանոր գյուտեր չենք փորձի անել, ոչ էլ կսպառնանք նոր մեխանիզմներ ստեղծել, որոնք կզսպեն ընտրակեղծիքները: Նույնականացման քարտեր, ընտրակաշառքներ, մեռած հոգիներ, հին ու բարի ավանդական կարուսել՝ սրանք կատեգորիաներ են, որոնց պետք է անդրադառնա ընդդիմությունը կամ գոնե Ոչ-ի ճամբարը: Եվ նա դա անում է: Այստեղ էականը կամ հուզողն այն հարցադրումն է, թե արդյո՞ք  զանգվածային ընտրակեղծիքների ֆոնին անգամ իշխանությունը կարող է անցկացնել իր Այո-ն, թե Ոչ-ն ավելի ուժեղ կգտնվի:

Տեսական զրույցներն առ այն, թե այս պահին որքանով էր անհրաժեշտ սահմանադրական փոփոխություն, որքանով էր այն հիմնավորված, արդյոք Հայաստանը պատրաստ է դրան, թե ոչ, դատարկ խոսակցություններ են:

Դատարկ և ծիծաղելի են նաև այն խոսակցությունները, որոնք փորձում են անել այս կամ այն հոդվածի շուրջ, այս կամ այն իրողության հետ կապված: Նման բովանդակային խոսակցություններ կարող էին ունենալ այն ժամանակ, երբ Հայաստանը կունենար կայացած կուսակցական համակարգ, երբ ընտրությունը կգնար ծրագրերի, այլ ոչ թե ասֆալտի ու հինգ հազարի հայեցակարգում, երբ ասենք իշխանությունն իր անմեղ ու ազնիվ նկրտումներն ապացուցելու համար շրջանառվող նախագիծը կիրառության համար պիտանի կհամարեր ենթադրենք 2025 թվականից, որպեսզի հերքեր իր վերարտադրվելու վերաբերյալ խոսակցությունները և վերջապես, եթե Հայաստանում ընդհանրապես գործեր Սահմանադրությունը: Այս կարգի քննարկումները, եթերային բանավեճերը նույնն են, թե անտառում արջին համոզես, որ քո հետ քննարկի հումանիզմի զարգացման փուլերը հատկապես Վերածննդի շրջանում:

Այսօր հասարակությունն ունի մեկ առաջնային խնդիր` դա սոցիալականն է: Մնացած բոլոր խնդիրները` սկսած Ղարաբաղի հարցով, վերջացրած հայ-թուրքականով և առավել ևս Սահմանադրությամբ, մարդկանց գերակշիռ մասի համար երկրորդական են: Մյուս կողմից, հասարակությունը բավականին խոհեմացել է՝ որոշակի քաղաքական տգետ ֆարսերին տուրք տալու համար, բայց չի էլ կարող չտալ, զի ունի այդ հինգ կամ տաս հազարի անհրաժեշտությունը` րոպեական խնդիր լուծելու առումով: Եվ այս առումով, հասարակության լայն շերտերի պարզապես սոցիալական հարցադրումներ անելն առավել քան արդարացված են: Մարդիկ գիտեն՝ այլ է գրվածը, այլ է իրական կյանքը:

Այստեղ հետաքրքիր է նաև իշխանական թևի զսպված կանխատեսումները: Օրինակ, վարչապետը Գյումրիում, ի տարբերություն իր անմիջականի ղեկավարի 60-70 տոկոսի (որտեղ խիարը թարս բուսնեց) շատ զուսպ՝ երեսուն տոկոս է կանխատեսում: Սա ավելի շատ կանխատեսում չէ, այլ մի տեսակ խնդրանքի է նմանվում: Հասկանալի է. Հայաստանում մեծ ի  մասամբ մնացել է մի կրիտիկական զանգված, որն անգամ ինքնաթիռի տոմսի գումար չունի երկրից գնալու: Ամենավտանգավորն այդ կրիտիկական զանգվածն է, որի հետ պետք է խնդրանքով և Դուք-ով հարաբերվել, գոնե այս փուլում: Իհարկե, իշխանությունն հրաշալի հասկանում է սա: Չէ որ մի օր, կարող է և ամեն ինչից զզված, օրական 800 դրամ ստացող հավաքարարն էլ ընդվզի: Իշխանությունն էլ իր հերթին չունի ոչ 2008-ի և ոչ էլ 2013-ի ռեսուրսը և այդ ռեսուրսը նվազում է Հայաստանը լքող յուրաքանչյուր քաղաքացու հետ:

Անշուշտ, հարևան երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների խայտառակ ֆոնի վրա արժեր անցկացնել օրինակելի ընտրություններ, բայց չեմ կարծում, թե կարմիր կովն իր կաշին կփոխի, չնայած առաջին դեմքի ոչ հստակ արտահայտությունները դեռ ինչ-որ հույս թողնում են: Միևնույնն է, անգամ Ոչի հաղթանակի դեպքում իշխանությունը ոչինչ չի կորցնի, քանի որ գոնե ֆորմալ առումով, միջնաժամկետ ծրագրային հատվածով իր ձեռքերում է կենտրոնացրել Հայաստանյան իշխանության բոլոր լծակները: Բայց,մյուս կողմից, Ոչ-ի հաղթանակը մարդկանց կտա իրենց մարդ զգալու ինչ-որ մի լծակ, որ իրենք, մի իրավիճակում արժանավոր են, Մարդ են, ձայն ունեն: Իսկ հակառակ պարագայում, երբ անցնեն տարիներ, Հայաստանի ներկայիս իշխանություններին պետք է միջազգային դատարաններում մեղադրեն նեկրոֆիլիայի մեջ: Այդպիսին է ջրբաժանն այսօր:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive