Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինքնահոշոտում

Analysis

Հիմա, երբ իշխանությունը նշում է իր այսպես ասած հաղթանակը, պարզից էլ պարզ է, որ Հայաստանը մտավ մարգինալ վիճակի մի անորոշ, էլ առավել խորը ճգնաժամային փուլ: Ինչո՞վ է դա պայմանավորված: Մի շարք գործոններով: Իշխանությունը, եթե անգամ հաղթեց, ապա տարավ Պյուռոսյան հաղթանակ, դա պարզից էլ պարզ է, սակայն այստեղ էական է մի քանի կարևոր հանգամանք: Ս. Ս.-ի հայտնի արտահայտությունից հետո, թե Սահմանադրական փոփոխություններից հետո ինքը չի հավակնելու որևէ պաշտոնի, քննարկումներն ու խմբավորումների կազմավորումներն աշխուժացան հատկապես իշխանական կուլիսներում: Նրանք բոլորը կերան «պախանի կուտը», բայց, իզուր: Յուրաքանչյուր թև իշխանության մեջ, արդեն ուներ իր թեկնածուն՝ ապագա վարչապետի կամ եթե կուզեք՝ նախագահի մասով: Ինչ խոսք, նրանցից որևէ մեկի հաղթանակը կնշանակեր այնպիսի կոմբինացիաների խաղարկում, ինչպիսիք հնարավոր է պատկերացնել միջնադարյան Փարիզում՝ կուրտիզանուհի Տայվայի մասնակցությամբ կամ 19-րդ դարի Լոնդոնում՝ կոմսուհի Լիվենի կազմակերպմամբ: Կարծում եմ ակնարկս հասկացաք:

Բայց իր վերջին ասուլիսում, որտեղ Ս. Ս.-ն, խորը հոգոց հանելով, պնդում էր, թե իր ապագան մշուշոտ է, փաստացի, ստիպում էր գունազրկվել իր իսկ թիմին: Սա քայլ էր նաև ջախջախելու ընդդիմության վերջին մնացորդներն այս երկրում: Այն, որ այսօր ընդդիմադիր դաշտում միայն ՀԱԿ-ն է և մի քանի ազնիվ անահատ, դա էլ է պարզ: Այս հանգամանքը կարող ենք անգամ հասկանալ ոստիկանության գործողություններից, երբ օրինակ՝ Բաղրամյանը փակելու բեմականացմանը ինչպես են արձագանքում՝ թողնելով, որ այն օրերով փակ մնա, իսկ եթե ՀԱԿ-ից կամ այդ ազնիվ անհատներից որևէ մեկը փորձում է մի պաստառ անգամ փակցնել, անմիջապես բերման էին ենթարկում: Սա է ինձ համար չափիչը: Մնացածը, թե ով ինչ կասի, ինչպես կհոխորտա, արդեն լոլոների ժանրից է: Մենք տեսել ենք հոխորտացող գեղամյաններին, բաղդասարյաններին, սադոյաններին (ի դեպ, ազգային խամաճիկների թատրոնում մեկն արդեն հայտ է ներկայացնում ապագա Սադոյան դառնալու) և դաշնակցության բնորոշ լեզվով ասած՝ այլ չաթլախածին երևույթների:

Այս ամենով այլևս հայ հասարակությանը չես զարմացնի: Այստեղ իշխանությունն ունի խնդիր այլ ընդդիմություն ստեղծելու: Այդ ընդդիմության միակ խնդիրը պետք է լինի 2017-ի խորհրդարանական ընտրություններին օԲոզիցիայի իմիտացիա ստեղծելը, որը զսպաշապիկ կհանդիսանա նաև Ս. Ս.-ի թիմի համար: Ամենայն հավանականությամբ, շատերը, որոնք այս ընտրություններին պարզապես ծառայություն մատուցեցին Սարգսյանին, չեն էլ հայտնվի ապագա խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ կուլիսային բախումներն ավելի քան տեսանելի կդառնան: Սարգսյանը կփորձի ամեն կերպ պահել իշխանությունը՝ վարչապետի, ազգային ժողովի, թե «Գենսեկի» պաշտոնում, դա այդքան էլ էական չէ, բայց մի բան կարող է նրան խանգարել: Նրա թիմում կան մարդիկ, ովքեր հոկտեմբեր 27 են մարսել և Սարգսյանից վատ չեն տիրապետում շախմատային կանոններին: Ի վերջո, նա կարող է դառնալ իր իսկ դավադրությունների զոհը, ինչպես եղավ ժամանակին մեկ այլ Սարգսյանի՝ Վազգենի պարագայում:

Այն, որ այս իշխանական ոհմակում փայլուն աշխատում են ոհմակի կանոնները, փաստ է: Իսկ հոշոտելու հիվանդ կճղակավորներ այլևս չեն մնացել: Ոհմակի անդամներն սկսելու են հոշոտել միմյանց: Դեկտեմբերի 6-ն ազդարարեց հենց այս ջրբաժանը: Մնում է միայն մի հանգամանք. ո՞վ կլինի զոհը իշխանական թիմից և, ի վերջո, ով կհաղթի այս արյունարբու պայքարում:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards