Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պերմյակովը դաշինք է կնքել Լյուցիֆերի հետ

Analysis

Տարեսկզբյան ահասարսուռ սպանդի մասին շատ է գրվել ու շատ խոսվել: Հայ հասարակությունն իրավամբ իր զայրույթն արտահայտեց ամենատարբեր մեթոդներով: Շատերի մտքում անգամ խորշակ առաջացավ, որն ամեն պահ պատրաստ էր իրագործման: Հիրավի, դա արդարացի ընդվզում էր: Կարիք չկա անդրադառնալու հայ իշխանավորների անողնաշար պահվածքին այդ իրավիճակում: Ողբերգությունը ցույց տվեց, թե ով` ով է իրականում: Իսկ կաթողիկոս կոչվող անձի ուղերձներն ավելի շատ կենացների կամ ոստիկանության մամլո հաղորդագրությունների էին նմանվում քան հոգևոր հովվի կոչերի: Բնական է: Հովիվ բառն ունի իր կենցաղային հոմանիշը, որին չենք անդրադառնա:

Երբ նոյեմբերին, նորից ռուս զինվորականի կողմից սպանություն գրանցվեց Տաջիկստանում, այդ երկրի իշխանություններն իրենց բազմապատիկ անգամ պարկեշտ դրսևորեցին: Տաջիկստան, ընկերներ, Տաջիկստան: Չենք խոսի նաև այն ֆարսերի մասին, որն իրականացվում էր ամենայն հայոց դատախազի կողմից, միայն թե մեծ ախպերները չնեղանան: Շուտով կլրանա ողբերգության մեկ տարին, գործը դատաքննության փուլում է: Այն, որ հայկական կողմը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, դա ակնհայտ է թեկուզ վերջին դատական նիստի դարակազմիկ բացահայտումներից ելնելով: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այդ նիստի ժամանակ: Հայկական կողմը, ոչ ավել, ոչ պակաս, տուժողի շահերի պաշտպանները, երկար մտորումներից, հիրավի տիտանական աշխատանք կատարելուց հետո, այնպիսի աշխատանք, որը հին աստվածներից կպատշաճեր Ապոլլոնին կամ Ֆեմիդային, երկար քննարկումներ կատարեցին երևութական Ներշջակ ճեմարանում և եկան հանճարեղ եզրակացության` Պերմյակովը սատանիստ է: Էվրիկա: Ակունք իմաստության:

Հետախույզ Կոլոմբոյի սցենարիստներն այս հայտարարությունից հետո ինքնասպան եղան: Ինչպե՞ս չէին կարողացել ժամանակին նման սցենար բեմադրել: Էլ ո՞վ, եթե մենք, 1700 ամյա քրիստոնեության կրողներս, չբացահայտենք Լավեյի բոլոր հետևորդներին: Սրան հաջորդեց սրբազան Աջապահյանի խորաթափանց հարցազրույցը, որի մեջ նա համոզմունք հայտնեց Պերմյակովին առաջնորդող ներքին դիվական ուժերի մասին: Ընկերներ, սա արդեն ծիծաղելի չէ: Սա արդեն ողբերգության վերջին արարն է: Միջնադար վերադառնալն այլ կերպ չի լինում բարեկամներ: Եթե այս ողբերգության հետաքննության մեջ ներդրված լինեին որևէ լուրջ երկրի որևէ լուրջ մասնագետներ, ապա նրանք վաղուց արդեն բացահայտել էին սպանության իրական դրդապատճառները, եթե իրոք դա կատարել է Պերմյակով կոչվածը և նա գործել է միայնակ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ապրում ենք միջնադարում, իսկ մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանն էլ դեռ Ռուսիո է կոչվում, ապա այլ տարբերակ հնարավոր էլ չէր մտածել:

Ինչո՞ւ միջնադար: Ասեմ: Միջնադարյան Հայաստանում, երբ մեկին դատում էին գողության համար, ձեռքի հետ ավելացնում էին նաև Պավլիկյան լինելու կամ Պավլիկյան շարժմանը հարելու հոդվածը: Կողքից հոդված է էլի, թող լինի, համ էլ հասարակությունը կիմանա, թե ինչ վատ բան է աղանդ կոչվածը: Բայց մեր մեջ ասած, Պավլիկյաններն աղանդ չէին, այլ պարզապես սոցիալական շարժում: Նույն Եվրոպայում, երբ պալատական կանայք փորձում էին ոչնչացնել միմյանց, մեղադրում էին հակառակորդին վհուկ լինելու մեջ: Դրանից լավ բան չէր էլ կարելի հորինել: Դե, իսկ մեր Ժաննային, էն օռլեանցի աղջկան, հիշում էք էլի: Թերևս այստեղ «դասականի» կոչը կարելի է նույնությամբ, բայց ավելի բարձր տոնով հղել իր իսկ կոլեգաներին: Լրջացեք: Նման աբսուրդի եզրակացությունների չհանգելու համար ժամանակին հարկավոր էր ոչ թե ձեռնաշարժությամբ զբաղվող պատանուն վնասազերծել, այլ նման ինտենսիվությամբ բռնել Պերմյակովին ու չհանձնել ռուսական կողմին: Իսկ թե բռնելուց հետո ինչպես կարող էին վարվել նրա հետ, որպեսզի իմանային ճշմարտությունը, ես չէ, որ պետք է հուշեմ մեր իրավապահներին:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards