Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եթե կարմիր գծանշում կա, ապա վարորդն իրավունք ունի կայանելու. Է. Հովհաննիսյան

Interview

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր օրենքի համաձայն՝ բոլոր վարորդները չէ, որ ճանապարհային երթևեկության կանոնները խատելու համար մինչ իրենց անունով վարչական տույժ նշանակելու մասին ծանուցվելը կարող են նախազգուշացվել:

«Այն տուգանքները, որոնք կատարվել են ոչ դիտավորյալ կամ խախտումներն աննշան են և երթևեկության մասնակից այլ տրանսպորտային միջոցների համար խոչընդոտ չեն հանդիսացել, ենթակա են նախազգուշացման, այսինքն՝ որոշակի պայմանների դեպքում միայն վարորդը կզգուշացվի, իսկ մնացած դեպքերում առանց զգուշացման կարող է միանգամից տուգանք նշանակելու մասին որոշում կայացվել»,- ասում է Է. Հովհաննիսյանը:

Այս դեպքում արդյոք չե՞ն ավելանա կոռուպցիոն ռիսկերը, քանի որ ընդհանուր ընկալման տեսնակյունից բավականին անհասկանալի է, թե ինչ ասել է՝ «ոչ դիտավորյալ»: Բնական է, որ եթե որևէ վարորդ նույնիսկ վրաերթ է կատարում, ապա այդ ժամանակ էլ միանշանակ կարելի է պնդել, որ դիտավորության աստիճանը զրո է եղել: Հովհաննիսյանի կարծիքով՝ մինչ օրենքն ընդունելը կազմակերպությունը նման հարց բարձրացրել է, քանի որ իրենց համար էլ հասկանալի չի եղել, թե ով պետք է որոշի դիտավորության աստիճանը և ինչպես:

«Այդ հարցը կա, բայց, համենայն դեպս, հունվարի սկզբին ուժի մեջ մտած նոր օրենքի գործարկումից հետո մեզ նույնպես դիմել են վարորդներ՝ հասկանալու համար թե այս կամ այն դեպքի համար արդյոք տուգանք նշանակելու մասին որոշումն օրենքի շրջանակներում է կայացվել, թե ոչ»,- ասում է Է. Հովհաննիսյանը:

Խոսելով Orer.am-ին դիմած վարորդի բողոքի մասին՝ նա նշեց, որ տուգանք նշանակելու մասին որոշումը բողոքարկելու դեպքում այն չեղյալ կհայտարարվի: «Եթե կարմիր գծանշում կա, ապա վարորդն իրավունք ունի կայանելու, իսկ եթե կանգառի նշան կա, ապա իրավունք չունի, բայց վարորդն ընտրել է իր համար բարենպաստ իրավիճակը և կայանել է մեքենան, այսինքն՝ վարորդը մեղավոր չէ և չպետք է տուգանվի: Ես խորհուրդ կտամ, որ վարորդը գրավոր դիմում ներկայացնի Ճանապարհային ոստիկանությանը և որոշումը բողոքարկի, քանի որ այն ոչ իրավաչափ է: Վարորդը կատարել է կանոնների մի պահանջը և եթե մյուս պահանջը հակասում է նախորդին, ապա այդ հակասությունը պարտավոր է Ճանապարհային ոստիկանությունը վերացնել»,- ասում է ՀԿ նախագահը:

«Աքիլլես» կազմակերպության ղեկավարի խոսքով՝ եթե նման հակասություններ առաջացնող խնդիրները լուծելը Ճանապարհային ոստիկանության խնդիրն է, ապա կարմիր գծանշումների համար պատասխանատվություն կրում է Երևանի քաղաքապետարանը:

«Կարմիր գծանշումներ կատարելու համար քաղաքապետարանի համապատասխան վարչությունը պետք է այն համաձայնեցնի Ճանապարհային ոստիկանության հետ: Պատահում են նաև դեպքեր, երբ կարմիր գծանշումները լավ չեն երևում տեսախցիկով, որի պատճառով տուգանում են վարորդներին: Բացի այդ, երբ «Սիքյուրիթի Դրիմ»-ը տուգանքի որոշում է կայացնում, Ճանապարհային ոստիկանությունն էլ կնիք է դնում այդ որոշման վրա: Թող կնիքը դնելուց առաջ նայի, նոր կնքի»,- ասում է Հովհաննիսյանը:

Վարորդների բողոքի մասին, թե մայրաքաղաքում նման «թակարդներ» շատ կան, որը դարձել է իրենց բյուջեն հարստացնելու միջոց, իսկ Ճանապարհային ոստիկանությունն այն աչքաթող է անում և որևէ քայլ չի ձեռնարկում նման հակասական իրավիճակները վերացնելու համար, Հովհաննիսյանն ասաց, որ նման խոչնդոտները վերացնելը կրկին Ճանապարհային ոստիկանության գործառույթերի տիրույթում է, իսկ հակասությունների դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումները մեծ մասամբ ենթակա են չեղարկման:

Ի դեպ, այս կնճռոտ հարցը պարզաբանելու համար Orer.am-ը գրավոր դիմել է նաև ՀՀ ՆԳՆ հասարակական կապերի և լրատվության վարչությանը: Հարցի պարզաբանման համար օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի ավարտին վարչությունից գրավոր տեղեկացրեցին, որ «հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում»:

Այնպես, որ առաջիկայում պարզ կլինի, թե ինչպես կամ ում թույլտվությամբ է Սայաթ-Նովա փողոցի, Տիկնիկային թատրոնի դիմացի մայթին գտնվող կանգառի հատվածում կարմիր գծանշում կատարվել, այն դեպքում, երբ ճանապարհային երթևեկության մասին մեկ այլ օրենքի համաձայն կանգառում մեքենա կայանելն անգելված է: Ի դեպ, նման «թակարդները», որոնցից շատ-շատ կա մայրաքաղաքում, կարող են լրացուցիչ խոչընդոտ լինել և վարորդի մոտ խուճապ առաջացնել: Այնպես որ, հարցն ավելի լուրջ է, քան առաջին հայացքից երևում է, ուստի կարծում ենք, որ Ճանապարհային ոստիկանության պատասխանը պետք է որ բավականին խոսուն լինի:

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor