Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանական հիստերիայի հիմնական պատճառները` ըստ քաղաքագետի

Interview

Օրերս հայ-ադրբեջանական սահմանին վիճակը կրկին սրվել էր, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 1, իսկ ադրբեջանականը` առնվազն 3 զոհ: Սահմանին ակտիվացող գործողությունների պատճառների մասին Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

«Մոտ մեկուկես-երկու տարի է, ինչ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բավական լարված է: Ստեղծված իրավիճակն այն աստիճանի է հասել, որ ադրբեջանցիներն օգտագործոմ են տանկեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, փորձելով պահպանել կողմերի միջեւ հավասարությունը, գերադասում են կոնկրետ մեկին չմեղադրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի լարվածության մեջ եւ անընդհատ լղոզված ու անհասցե հայտարարություններ են անում, որից էլ ադրբեջանցիները օգտվում են»,- ասում է նա:

Ըստ քաղաքագետի՝ սահմանին տիրող ներկայիս վիճակը ընդհանուր առմամբ պայմանավորված է երկու հանգամանքով՝ առաջինն Ադրբեջանում տիրող սոցիալ-տնտեսական վիճակն է: «Այդ ոլորտում վիճակը բավական լարված է: Ադրբեջանի տարբեր տարածաշրջաններում՝ Ֆիզուլիում, Ղուբայում եւ մի շարք այլ վայրերում, տեղի են ունեցել խոշոր ելույթներ, որոնց հիմքում ընկած են եղել սոցիալական մի շարք պահանջներ: Դրանք եղել են առաջնային կարեւորության հարցեր՝ պարենամթերքի գների բարձրացման ու մանաթի կտրուկ արժեզրկման վերաբերյալ: Ադրբեջանական իշխանություններն այժմ փորձում են սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Արցախի ու Ադրբեջանի շփման գծում, որպեսզի շեղեն իրենց ժողովրդի ուշադրությունը ծառացած լուրջ սոցիալական խնդիրներից, միեւնույն ժամանակ, վիճակի սրումը որպես արտաքին վտանգ ներկայացնելով փորձել միավորել մարդկանց Իլհամ Ալիեւի շուրջ:

Երկրորդ կարեւոր պայմանը, որի պատճառով էլ Ադրբեջանն այս պահին իրավիճակը սրում է, հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի բանաձեւի տապալումն էր: Սրանից բացի՝ նաեւ կարեւոր դերակատարություն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը: Հիշեցնեմ, որ հունվարի 22-ին, Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարությունով հանդես եկան ու միջազգային կառույցներին, այդ թվում եւ ԵԽԽՎ-ին՝ կոչ արեցին չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցի մեջ եւ չընդունել հայտարարություններ, զեկույցներ ու բանաձեւեր, որոնք վնաս կհասցնեն տվյալ հարցի լուծման շուրջ ընթացող բանակցություններին: Ինչպես տեսանք, այդ հայտարարությունից հետո Ռոբերտ Ուոլթերի բանաձեւը ԵԽԽՎ-ում տապալվեց, որից հետո Ադրբեջանի նախագահը բացեիբաց իր դժգոհությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նա համանախագահներին մեղադրեց նրանց կողմնակալ դիրքորոշման մեջ, միեւնույն ժամանակ, փորձ կատարեց Արցախի ու Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը ներկայացնել որպես կրոնական: Իհարկե, այս ամենը սեփական հասարակության համար արված հայտարարություն էր, որովհետեւ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահը գերադասում է ավելի զուսպ լինել»,- ասում է քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը կարծում է, որ Ալիեւի այդ հայտարարությունից հետո զինադադարը խախտելով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրելով Ադրբեջանի նախագահը կրկին իր բողոքն է հայտնում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներին ու ցույց է տալիս թե՛ մեզ, թե՛ սեփական հասարակությանը, նաև միջազգային հանրությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող լուծել ԼՂ հակամարտությունը:

«Այս ամենում ցավալին այն է, որ մենք հասել ենք մի վիճակի, որ բանակցությունները ոչ թե կոնֆլիկտի լուծման շուրջ են գնում, այլ զինադադարի պահպանման ռեժիմի: Եթե սահմանին խոշոր տրամաչափի զենք ու տանկեր են կիրառվում, ապա զինադադարի մասին խոսելն ավելորդ է»,-ասում է քաղաքագետը:

Սոսե Չանդոյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia