Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը պետք է պատրաստ լինի ստեղծված իրավիճակից օգուտ քաղելուն. Հ. Սուքիասյան

Interview

Փետրվարի վերջին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համաձայնագիր ստորագրվեց, որից հետո փետրվարի 27-ից Սիրիայում հաստատվեց հրադադարի ռեժիմ: ՌԴ նախագահն այս առիթվ հայտարարեց, որ Ռուսաստանին հաջողվել է կարևորագույն հաջողություն աձանագրել Սիրիայում խաղաղություն հաստատելու հարցում և դրանով իսկ վերջ դնել արյունահեղությանն ու բռնություններին: Իրականում ի՞նչ է սա նշանակում և արդյո՞ք կարելի է արձանագրել, որ Ռուսաստանն այս քայլով վերջնականապես ավարտեց իր դիրքերի ամրապնդումը Մերձավոր և Միջին արևելքում և ԱՄՆ-ին ստիպեց դուրս գալ այդ տարածաշրջանից: Այս և այլ հարցերի մասին է Orer.am-ի զրույցը քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ:

- Պարոն Սուքիասյան, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վերջերս կնքված հաշտության համաձայնագրով Ռուսաստանը կարծես վերջնականապես ամրապնդեց իր դիրքերը Մերձավոր և Միջին արևելքում, ուստի կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը սրանով նաև ցույց տվեց, թե ով է այդ տարածաշրանի իրական «տերը»:

- Իմ կարծիքով՝ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը Ռուսաստանի գերակայության հաստատման փաստաթուղթ է և, ամենայն հավանականությամբ, սրանով ԱՄՆ-ն խաղից դուրս է գալիս: Սակայն, հասկանալի չէ համաձայնագրի այն կետը, որում ասվում է, որ հաստատվում է հրադադար, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է շարունակվել: Դա սոփեստություն է, և ինձ թվում է, որ ԱՄՆ-ն խաղից դուրս է գալիս, բայց, որպես գերտերություն, չի կարող ասել, որ հենց այնպես որոշել եմ դուրս գալ, այսինքն՝ ԱՄՆ-որոշել է անուղղակիորեն դուրս գալ խաղից:

- Ռուսական ռազմաբազայի տեղակայումից հետո պարզ դարձավ, որ պատրաստվում է երկար մնալ այնտեղ: Արդյո՞ք այն որոշ առումով նպաստեց ԱՄՆ-ի դիրքերի թուլացմանը և, ինչու ոչ, նաև դուրս մղմանը տարածաշրջանից:

- Դա տեսանելի է նաև այլ հարթությունից դիտարկելու ժամանակ, օրինակ՝ նաև Իրանի հանդեպ իրականացվող պատժամիջոցների վերացումը, այսինքն՝ կարող ենք ասել, որ մեծ է հավանականությունը, որ սրանով ԱՄՆ-ը որոշում է կայացրել Մերձավորարևելյան տարածաշրջանում հաշվի առնել Ռուսաստանի շահերը և դուրս գալ այդ տարածաշրջանին վերաբերող ակտիվ քաղաքականությունից:

- Թուրքիայի հիստերիկ վարքագիծը դրա՞ հետևանքն է, քանի որ այլևս իր թիկունքին չի կարող զգալ ԱՄՆ-ի հովանավորությունը և ստիպված է դեմ առ դեմ պայքարել Ռուսաստանի հետ:

- Թուրքիայի կողմից դրսևորվող ագրեսիան բխում է իր երկրի ազգային, պետական շահերից: Իրանի հանդեպ պատժամիջոցների դադարեցումը, իմ կարծիքով, նույնպես Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելուն էր ուղղված: Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի հաշվարկներն ԱՄՆ-ի հարցում սխալ են դուրս եկել, քանի որ այլևս ակնառու է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Թուրքիային պաշտպանել: Եթե Թուրքիան շարունակի նույն ռազմավարությունն իրականացնել, ապա անպայման կպարտվի:

- Այս համատեքստում Եվրոպական միությունն ի՞նչ դիրքորոշում կընդունի, քանի որ եթե ԱՄՆ-ն դուրս է գալիս խաղից, ապա ԵՄ անդամ երկրները նույնպես մնում են խաղից դուրս վիճակում:

- Գերմանիայի ԱԳՆ-ն վերջերս հոդված էր հրապարակել, որում տեսակետ էր հայտնում, թե Ասադը փրկվել է: Սրանով նրանք ևս փորձում են տեղեկացնել, որ Ասադի վարչակարգի տապալմանն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը պարտություն է կրել: Իմ կարծիքով՝ ԵՄ-ն նույնպես կամաց-կամաց ձեռքերը կլվանա այդ հարցից: Այստեղ ամենամեծ տուժող կողմը Թուրքիան է, ինչը ձեռնտու է Հայաստանին:

- Առաջիկայում Սիրիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Հնարավո՞ր է, որ Ասադը կրկին վերընտրվի:

- Հայաստանին շատ ձեռնտու կլինի, որ ալավիները մնան, քանի որ նրանք պրոհայկական դիրքորոշում ունեցող ուժ են, բայց, թե ով կհաղթի նախագահական ընտրություններում, այս պահին դժվար է կանխատեսել: Եթե հարցին մոտենում ենք Ռուսաստանի դիրքերից, ապա նրանք ցանկություն ունեն, որ ալավիները հաղթեն նախագահական ընտրություններում:

- Այդ դեպքում արդյո՞ք ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններն ավելի չեն սրվի:

- Եթե նույնիսկ սրվեն, ապա դա մեր շահերից կբխի: Մեկ բան ակնհայտ է: Ռուս-թուրքական մերձեցումը Հայաստանի դեմ է: Թուրքիան, ինչքան էլ շարունակի վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այս պահի դրությամբ միանշանակ է, որ պատերազմի վտանգ չկա: Ռուսաստանը, ինչպես տեսնում եք, Թուրքիայի ճնշման համար փափուկ ուժ է կիրառում, բայց եթե Թուրքիան շարունակի նույն քաղաքականությունը վարել Սիրիայի և Ռուսաստանի հանդեպ, չի բացառվում, որ հարցն ավելի լրջանա:

- Ռուսաստանը փափուկ ուժ կիրառելու ճանապարհին ակտիվացրել է հայկական հողերի և ռուս-թուրքական դաշնագրի մասին քննարկումները: Այդյո՞ք սա չի նշանակում, որ Ռուսաստանն իր շահերից բխող քայլեր կատարելու ժամանակ կրկին փորձում է Հայաստանին ներքաշել ռուս-թուրքական ինտրիգի մեջ:

- Հայաստանը Մերձավոր և Միջին արևելքի և ՀԱՊԿ շրջանակներում գործող պետություն է և մենք չենք կարող նման իրավիճակներից դուրս մնալ: Մենք, եթե չցանկանանք էլ, մեզ ներքաշելու են նման գործընթացներում: Սա մենք պետք է իմանանք և պատրաստվենք դրան: Պատրաստվել ասելով ես նկատի ունեմ, որ ոչ թե թանքվենք, որ մեզ չտեսնեն, այլ պետք է պատրաստ լինենք իրավիճակից օգուտ քաղել: Եթե Ռուսաստանը մեր կարիքն ունի և այս պահին իսկապես ունի, դրա համար է հայկական հարցը սկսել շահարկել, ապա Հայաստանը պետք է դիրքորոշում հայտնի և պարզաբանում ստանա, որ եթե Հայաստանը սատարի Ռուսաստանին, փոխարենն ի՞նչ կստանա: Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում մեզ հարմար պահ է մեր խնդիրները բարձրաձայնելու համար, բայց, իմ կարծիքով, ոչ թե Թուրքիայի հայկական հողերի հարցը պետք է բարձրացվի, այլ Նախիջևանի: Այսինքն՝ ինչքան էլ մենք թաքնվենք, միևնույնն է, մեր տեղը բոլորն էլ գիտեն և եթե հարևանի տունը կրակի մեջ է, ապա այդ ծուխը ձեզ մոտ էլ է հասնում, ուստի հարկավոր է ոչ թե այդ ծխից խեղդվել, այլ դրանից օգուտ քաղել:

Արմինե Գրիգորյան

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia