Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում «դուքյանչու» հոգեբանություն է տիրում և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության շարքերում. Ս. Շաքարյանց

Interview

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Orer.am-ի հետ զրույցում, խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող զինատեսակների մասին տեղեկությունը հրապարակայնացնելու մասին, նշեց, որ դա սովորական միջազգային պրակտիկա է և միջազգային պահանջներից մեկը:

«Ցանկացած երկիր այս կամ այն երկրին զենք վաճառելու դեպքում պետք է այդ մասին տեղեկացնի: Նույն Ռուսաստանը, երբ պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, բոլոր կարգի սպառազինությունների մասին ողջ հանրությանը կրկին իրազեկել է: Այնպես որ, դա նորմալ է»,- ասում է Սերգեյ Շաքարյանցը:

Խոսելով Հայաստանին Ռուսաստանի կողմից իր շահերից բխող քայլեր պարտադրելու մասին՝ քաղաքագետը նշեց, որ երբ ԱՄՆ-ն մշտապես նման քաղաքականություն է վարում  Հայաստանի հանդեպ, հայկական ոչ մի միավորում դրա դեմ չի բողոքում, իսկ ռուսական կողմի դեպքում կրքերը բորբոքվում են:

«Ցանկացած գերտերության դեպքում նման մոտեցումը նորմալ է, և ես զարմանում եմ, որ որոշ շրջանակների դա զայրացնում է: Ստացվում է, որ Հայաստանի բնակչության որոշ մասը սպասում է, որ Ռուսաստանը պետք է Հայաստանի համար ամեն ինչ անի, իսկ Հայաստանը պետք է դա ուտի, կշտանա և ասի՝ քիչ է, էլի բերեք … Նույն Բիբինը Հայաստանի էլեկտրական ցանցերի միլիոններն ո՞ւմ է փոխացել, ի՞նձ, ձե՞զ, թե՞ Ռուսաստանի նախագահի հիմնադրամին: 12,5 միլոն դոլարը բավական մեծ գումար է: Ո՞ւր են գնացել այդ գումարները: Դրանց հետքերը կան: Դրանք գնացել են ՀՀ նախագահի հիմնադրամ, ոչ թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի նախագահներիի հիմնադրամներ: Այնպես որ, եկեք ճիշտը խոսենք, ոչ թե փորձենք մոդայիկ պիտակներ կպցնել ու մտածել, թե աշխարհի գագաթնակետում միայն Հայաստանի Հանրապետությունն է: Ռուսաստանը բազում հարցեր է լուծում, որոնց լուծման ճանապարհին Հայաստանը տեղ չունի և ճանապարհ չունի»,- ասում է Ս. Շաքարյանցը:

Նրա խոսքով՝ նույն սիրիական, քրդական, թուրքական կամ ներկայում ծագած կորեական  հարցերի ժամանակ Ռուսաստանն է մասնակցում բանակցություններին, որովհետև հզոր գերտերություն է: Եվ վաղուց հայտնի է, որ աշխարհում իրավահավասար պետություններ չկան, իսկ ներկայիս համաշխարհային թատերաբեմում տեղի ունեցող պրոցեսները, քաղաքագետի կարծիքով, նման են Հին հռոմեական ժամանակաշրջանում տեղի ունեցող պրոցեսներին:

«Այնպես որ, չկա այնպիսի իրավիճակ, որ մենք կարողանանք մեկին շատ դատապարտել կամ մյուսին կարգի հրավիրել, ինչպես, օրինակ՝ Հայաստանում դա արվեց Սավչենկոյին օգնություն ցուցադրելով:  Սա ծիծաղելի է: Վերջիվերջո, պետք է չափ ու սահման իմանալ: Օրինակ՝ եթե Հայաստանն ի վիճակի չէ որևէ բան պահանջել կամ թելադրել Մեծ Բրիտանիային, ապա նույն կարգավիճակը Հայաստանը պետք է ունենա նաև հայ-իրանական կամ հայ-ռուսական հարաբերությունների դեպքում: Հավաստիացնում եմ, որ Հայաստանն Իրանին չի համարձակվում որևէ խոսք ասել, բայց Ռուսաստանի դեպքում ասում ենք՝ գնանք ռուսին տեղը դնենք: Ես դա չեմ ընդունում»,- ասում է քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ ներկայիս հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, որը նաև միջազգային նորմերի շրջանակներում է, և եթե կա զինտեխնիկայի մատակարարման գործարք, ապա, պայմանագրի համաձայն, այդ տվյալները փոխանցվում են միջազգային կառույցներին, որոնք հետևում են սպառազինությունների և զենքի հոսքին ողջ աշխարհում, որոնք, ըստ քաղաքագետի, ստորագրել է նաև Հայաստանը:

Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի Ռուսաստանից կախված աղքատ բարեկամից վերածվի որոշակի գործոնի, քաղաքագետն ասաց, որ Հայաստանի չինովնիկները պետք է քիչ գողանան, քիչ ուտեն, մեծահարուստները պետք է քիչ գողանան, քիչ ստեն և հարկերը ժամանակին վճարեն:

«Սկզբում կարգ ու կանոնը պետք է հաստատել տան ներսում, որից հետո նոր կարող ենք այս կամ այն հարթակում ասել, որ Հայաստանն այնքան ուժեղ է և զորեղ, որ կարող է հավասարը հավասարին ընդունվել միջազգային հարթակներում»,- ասում է Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետը կարծում է նաև, որ երկու փոքր պետությունների՝ Հայաստանի և Իսրայելի միջև համեմատությունները կոռեկտ չեն, քանի որ Իսրայելի մեջքին ողջ հրեական համայնքն է կանգնած և աշխարհի հզոր լոբբիստական կառույցներն են աշխատում այդ երկրի իմիջը միջազգային հարթակներում բարձրացնելու համար, իսկ Հայաստանի դեպքում սփյուռքի ներկայացուցիչները տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում:

«Ամեն ինչ պետք է սկսել երկրի ներքին հոգեկերտվածքի բարելավումից: Մասնավորապես, պետք է դիտարկել, թե մեր վերնախավի, չինովնիկների, միայն իրենց տեսնող մտավորականների հոգեվիճակը որքանով է համապատասխանում արդի համաշխարհային իրավիճակին: Հայաստանում «դուքյանչու» հոգեբանություն է տիրում և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության շարքերում: Բոլորն էլ մտածում են՝ «մեր ժամը եկել է, եկեք, գնանք թալանենք»: Սա է բոլորի հոգեբանությունը: Տեսնելով, թե Հայաստանն ինչ հարևան պետություններով է շրջապատված,  պետք է կարողանանք դրանք հաշվի առնելով հետևություններ անել, թե ինչու է այդքան անհաժեշտ երկրում կարգ ու կանոն հաստատելը: Իմ կարծիքով՝ մեր վերնախավի անդամներին պետք է ուղարկել միջնակարգ դպրոց, որպեսզի հայոց պատմությունը նորից սովորեն և ավելի խորը հայացքով նայեն ներկայիս խնդիրներին»,- ասում է Ս. Շաքարյանցը:

Արմինե Գիրգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia