Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետք է փայփայել արվեստի մարդուն, գնահատել նրա աշխատանքը նրա ապրած ժամանակաշրջանում. Գ. Սեյրանյան

Interview

Ռեժիսոր, սցենարիստ Գառնիկ Սեյրանյանն իր ստեղծագործական ռեպերտուարում թվով երկրորդ ներկայացումն է բեմադրել Հասմիկ Տեր-Կարապետյանի հետ, որը նվիրված է 19-րդ դարի հայ բեմի առանցքային դերասանուհիների անձնական կյանքին ու բեմական ուղուն: Նրանց համատեղ ջանքերով կյանք առած առաջին ներկայացումը հանդիսատեսի դատին է հանձնվել 2006 թվականին: Այն նվիրվել է Սիրանույշի ծննդյան 150-ամյակին և վերնագրվել է «Երկյուղած լռություն»: Ներկայացումը 19-րդ դարի մեծանուն դերասանուհու կյանքի, ստեղծագործական ուղու և վայրիվերումների մասին է:

«Այն նաև մեծ երախտիքի տուրք էր մեր մեծանուն դերասանուհու հիշատակին, որը նաև առիթ էր հասարակությանը կրկին հիշեցնելու նրա վառ կերպարի մասին: 2014թ. դեկտեմբերի 14-ին արդեն կայացավ հաջորդ` «Ժամանակի վարագույրը» ներկայացման առաջնախաղը: Օրը պատահական չէր ընտրված, քանի որ 1861 թվականի այդ օրն է Պոլիսում բացվել առաջին հայկական պրոֆեսիոնալ «Արևելյան թատրոնը»»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց ներկայացման բեմադրիչը:

«Ժամանակի վարագույրը»-ը նվիրված է հայ բեմի առաջին պրոֆեսիոնալ դերասանուհի Արուսյակ Փափազյանին: Եվս մի պայծառ մտավորական և խոսուն կերպար, ով հիմք դրեց և նաև հարթեց իրենից հետո եկող հայ դերասանուհիների ճանապարհը, քանի որ այդ ժամանակներում, այն էլ պահպանողական Պոլիսում, բավականին դժվար է եղել դերասանուհիների կյանքը.

«Այդ տարիներին սնոտիապաշտական հասարակությունում կնոջ համար բավականին դժվար էր թատրոնում դերեր խաղալը, քանի որ հասարակությունը «լավ աչքով» չէր նայում դրան: Մենք անդրադարձանք Արուսյակ Փափազյանին, քանի որ նրա կյանքը բաղկացած էր վերելքներից ու վայրէջքներից»,- ասում է Գ. Սեյրանյանը:

Ռեժիսորի խոսքով՝ ցանկացած արվեստագետ էլ իր կյանքում դժվարին պահեր ունենում է, սակայն Արուսյակ Փափազյանն իր կյանքի վերջին տարիներին միայնակ է ապրել` կիսախելագար վիճակում, իսկ մահկանացուն կնքել է հոգեբուժական հիվանդանոցում:

«Հետաքրքրիր էր նրա անցած ճանապարհով «անցնելը», նրա խաղացած դերերն ուսումնասիրելը, որոնք ինչ-որ տեղ նաև ճակատագրական են եղել նրա համար: Մինչ Հասմիկ Տեր-Կարապետյանի հետ համագործակցելը Հասմիկն անդրադաձել էր նաև Մարին Վարդի կերպարին, այսինքն՝ այս ներկայացմամբ հայ թատրոնի անվանի դերասանուհիների մասին պատմող արդեն թվով երրորդ ներկայացումն է բեմադրվում: Սրանով մենք ցանկանում ենք հասարակությանը հասցնել այն մեսիջը, որ ընդհանրապես պետք է փայփայել արվեստի մարդուն, գնահատել նրա աշխատանքը նրա ապրած ժամանակաշրջանում»,- ասում է Գառնիկ Սեյրանյանը: Ռեժիսորը, բացելով ապագայի փակագծերը, Orer.am-ին տեղեկացրեց նաև, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդը կարող է լինել Զապել Եսայանի մասին, և եթե բարենպաստ պայմաններն ու երևակայական թռիչքը համատեղվեն, ապա հանդիսատեսն անպայման հնարավորություն կունենա ծանոթանալ նաև նրա կյանքին ու անցած ուղուն:

Գ. Սեյրանյանը, անդրադառնալով Հասմիկ Տեր-Կարապետյանի հետ համատեղ աշխատանքին, նշեց, որ իրեն հաջողվել է գտնել այն լուսավոր կետը, որի շնորհիվ նրանց համատեղ աշխատանքը ստեղծագործական բոլոր առումներով դառնում է բավականին հետաքրքիր:

«Մեր համատեղ աշխատանքում արդեն հասել է մի այնպիսի վիճակ, երբ նույնիսկ առանց խոսելու՝ կես հայացքով հասկանում ենք, թե ինչ ենք ուզում ասել մեկս մյուսին»,- ասում է Գ.Սեյրանյանը:

Ի դեպ, հայ բեմի մեծանուն կերպարներից մեկին` Արուսյակ Փափազյանի անցած ուղուն նվիրված ներկայացումը Հասմիկ Տեր-Կարապետյանի անզուգական մատուցմամբ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտել նաև վաղը` մարտի 30-ին, Երևանի պետական կամերային թատրոնում, որը, թեև ուղղված է լայն հասարակությանը, սակայն հատուկ և նրբաճաշակ հանդիսատեսի կարիք ունի:

Արմինե Գրիգորյան

 

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor