Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գերմանիայի որոշումն ու ՀՀ ԱԳՆ-ի ձեռքում հայտնված խոշոր խաղաքարտը

Interview

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ հունիսի 2-ին, Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՍԴԿ) և Դաշնություն 90/Կանաչների խմբակցությունների կողմից ներկայացված բանաձևը, որը 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանություններն ու կոտորածները ճանաչել է Ցեղասպանություն: Գերտերության կայացրած որոշումը, ինչ խոսք, լրջագույնս տխրեցրել ու շառաչուն ապտակ է հասցրել ցեղասպան թուրքերի վերնախավին, ինչից հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին: Տեղի ունեցած զարգացումների, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված Գերմանիայի շահի ու հայկական կողմի հետագա անելիքների շուրջ Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

«Առաջին ու կարեւոր դրվագն այն է, որ աշխարհի ամենախոշոր երկրներից մեկը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, մենք բոլորս լավ հասկանում ենք, որ Գերմանիան դա չարեց միայն հայերիս պահանջները բավարարելու համար, նման որոշում կայացվեց Գերմանիայի շահերից ելնելով եւս: Մենք գիտենք, որ Թուրքիան բավական ագրեսիվ քաղաքականություն է վարում Եվրամիության երկրների դեմ, այդ իսկ պատճառով Թուրքիան ստացավ երրորդ ապտակը Եվրամիության խոշորագույն երկրներից մեկի կողմից: Թեպետ այս որոշման մեջ կա նաեւ Գերմանիայի շահը, այնուամենայնիվ, մենք չպետք է բողոքենք, քանի որ նման հզոր պետություն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- ասաց քաղաքագետը:

Ինչպես իր խոսքում նշեց քաղաքագետը, Գերմանիան իր այս որոշմամբ ու խորհրդարանում գրեթե 100%-ոց ներկայությամբ թեթեւ ակնարկ է արել թուրքական իշխանություններին, որպեսզի վերջիններս չփորձեն գերտերության հետ խոսել ճղճիմ շանտաժների լեզվով: «Ամենաուրախալի փաստն այն է, որ Բունդեսթագի 631 պատգամավորից 630-ը մասնակցել է քվեարկությանը: Նկատենք, որ ներկաներից ընդամենը 1-ը դեմ եւ 1-ը ձեռնպահ է եղել: Այս քայլով Գերմանիան իր երկրորդ ապտակը հասցրեց Թուրքիային՝ ակնարկելով, որ թուրքական իշխանությունը չփորձի իր հետ խոսել ուլտիմատումների ու շանտաժի լեզվով: Խոսքը վերջին օրերին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունենալիք քվեարկության վերաբերյալ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մասին է, երբ Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը շատ կոպիտ էին արտահայտվում ու շանտաժի ենթարկում Բեռլինին Հայոց ցեղասպանության ընդունման հարցի վերաբերյալ: Նրանք նշում էին, որ Գերմանիան ունենալու է մեծ խնդիրներ՝ կայացնելով նման որոշում: Այս հայտարարությունները ու թուրքերի վարքագիծը կարծես պարտադրեցին շատ ու շատ պատգամավորների, որոնք անգամ չէին էլ ցանկանում մասնակցել այդ քվեարկությանը՝ գալ և մասնակցել, որպեսզի թուրքերին ցույց տան իրենց տեղը»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով Բուդեսթագի խոսնակ Լամբերտի հայտարությունն այն մասին, որ իրենք երբեւէ թույլ չեն տա, որ Թուրքիան շանտաժի ու ուժի դիրքերից խոսի Գերմանիայի հետ:

Խոսելով Թուրքիայի հիասթափության մասին՝ քաղաքագետը կարեւորեց նաեւ հայկական կողմի՝ ՀՀ ԱԳՆ-ի հետագա քայլերը. «Սա շատ մեծ խթան է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ավելի մեծ թափով առաջ գնա: Այս պարագայում մեծ է ՀՀ ԱԳՆ-ի դերը: Գերմանիայի այս որոշումը հայերը պետք է հմտորեն շահարկեն, որ Գերմանիայի կողմից ճանաչելուց հետո եւս մեկ երկիր նման որոշում կայացնի»:

Սոսե Չանդոյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor