Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ճարպակալած Հայաստանն անցյալ է դառնում. Լ. Շիրինյան

Interview

Համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով հուլիսի 17-ից 15 օր շարունակ ՊՊԾ գնդի հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձություններին, գրել է, որ շատերը, գիտակցելով պահի լրջությունը, հուլիսի 19-ին ձևավորեցին համակարգող խորհուրդ: Հետագայում զինված խմբի անդամներից մի քանիսի ձերբակալումից հետո խորհրդի անդամների մի մասն ինքնակամ հեռացավ, որից հետո նաև լուծարվեց նախկին համակարգող խորհուրդը: Նոր ապակուսակցական խորհուրդ ձևավորելու և աշխատանքները պլանավորելու առաջարկով Ա. Բաղդասարյանը դիմել է որոշ հասարակական-քաղաքական գործիչների, այդ թվում` քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին:

Orer.am-ը քաղաքագետից փորձեց պարզել, թե արդյո՞ք տեղյակ է, որ ապակուսակցական խորհրդի համակարգող Ալբերտ Բաղդասարյանը, ի թիվս այլոց, իրեն նույնպես առաջարկել է ընդգրկվել նոր խորհրդի կազմում.

- Ես ինձ տեսնում եմ իմ պրոֆեսիոնալ աշխատանքի կատարման մեջ և օբյեկտիվության՝ ազգային պետական շահի պաշտպանման տեսանկյունից ու այդ սկզբունքից ելնելով եմ անում իմ քաղաքագիտական վերլուծություններն ու կանխատեսումները և ոչ ավելին: Շնորհակալ եմ նման պատվի արժանացնելու համար:

- Փաստորեն, Դուք տեղյակ չէիք այդ առաջարկից:

- Չէ, տեղյակ չէի: Բայց չի՞ լինի, որ Հայաստանում մասնագիտությամբ մի մասնագետ-քաղաքագետ լինի, որը որևէ մեկի հետ առնչություն չունենալով հետևի գործընթացներին և իր հնարավորությունների չափով և շրջանակներում վերլուծություններ անի:

- Զինված խմբի զենքերը վայր դնելու քայլն ինչպե՞ս կմեկնաբանեք, քանի որ կարծես հասարակությունն ավելի շատ բաց երկխոսության էր սպասում և պատրաստ չէր նման հանգուցալուծման:

- Սա կոնսենսուս է: Քաղաքականությունն իր սկզբունքն ունի՝ գործողությունները կառուցվում են փոխհամաձայնությունների վրա: Դա ընտանիքի նման է, այսինքն` հարաբերությունները կառուցվում են փոխզիջումների վրա: Խմբի այդ քայլը երկու կողմի կոմպրոմիսի արդյունք էր: Իհարկե, «Սասնա ծռեր»-ը, ի դեմս իր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, սկզբից ի վեր ասել էր, որ պատրաստ է բանակցությունների և այստեղ, ինչպես հաղորդվել է, իր դերակատարումն ունեցավ Վիտալի Բալասանյանը:

- Բայց առաջին հայացքից խմբի ոչ մի պահանջ իշխանություններն այդպես էլ ի կատար չածեցին: Սա ավելի շատ նմա՞ն չէ միակողմանի զիջման:

- «Սասնա ծռեր»-ի անդամներն ավելի խորքային քայլ կատարեցին: Նրանք պահանջներ ունեին, որոնք հրապարակային էին՝ ՀՀ նախագահի հրաժարական, քաղբանտարկյալների ազատ արձակում և ևս մեկ պահանջ էլ կար, բայց մի բան արեց, որը հայ ժողովրդի պատմության մեջ դրական իմաստով աննախադեպ է և անգերազանցելի: Բորբոքեցին ազգային ինքնագիտակցության բոլոր շերտերը և արեցին ավելին, քան հնարավոր էր: Այլևս Հայաստանն անվերադարձ, իր անցյալի վրա թքած, գնում է առաջ: Կարող եմ ասել, որ երրորդ հանապետությունը մեռած է արդեն: Ժամանակ է անհրաժեշտ չորրորդ հանրապետությունը կառուցելու համար: Դա միանշանակ է: Չգիտեմ` նրանք կանխավ նման բան նախատեսե՞լ էին, թե՞ չէ, բայց արեցին մի բան, որը շատ ավելին է, քան կարելի էր ենթադրել:

- Այնուամենայնիվ, հասարակության մի մասը չի ընդունում զինված պայքարի տարբերակը:

- Դա ազգային-ազատագրական պայքարի ծայրահեղ արտահայտությունն էր, որը միշտ կոչվում է զինված ապստամբություն: Դա դասական իմաստով զինված ապստամբություն էր` ազգային-ազատագրական պայքարի հենքի վրա կառուցված: Դրա համար էլ տղաներն արյունահեղության չգնացին, այլ գնացին կոմպրոմիսի: Այդ քայլը կարող էին անել միայն հայրենքի ճակատագրով հետաքրքրված մարդիկ:

- Այն, որ հասարակության ոգին բարձրացավ, միանշանակ է, բայց որքանո՞վ է ընդունելի անզեն լրագրողի կամ բժշկի հետ զենքը ձեռքին խոսելը:

- Մարդիկ այդպես են արել, որովհետև այյդպես են մտածել, բայց որպեսզի զենքին դիմելու պարագան չառաջանար, միշտ պետք է հասարակությանը այլընտրանքներ տալ և խաղաղ վերափոխումների հնարավորություն: Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ ընտրությունների համակարգի միջոցով հնարավոր է Հայաստանում իրավիճակ փոխել:

- Ո´չ, բայց նաև չեմ ընդունում զինված պայքարի տարբերակը: Ընդհանրապես բոլոր կողմերի բռնություններն ընդունելի չեն:

- Ֆրանսիայում ազնվականությունը կոռումպացված էր և բանի պետք չէր, բայց մի գեղջկուհի՝ Ժաննա դ’Արկը` գյուղական մի հովվի աղջիկ, ազատագրեց Ֆրանսիան: Նույնը Կրոմվելն արեց Անգլիայում: Դրա համար էլ ոչ մի երկրում ոչ ոքի չի թույլատրվում ընտրակեղծարարություններով զբաղվել, այն էլ այն դավադիր ձևակերպմամբ, որ « ճիշտ է, խախտումներ եղել են, բայց դրանք այնքան չեն, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա»: Սա սովետական բանաձև է, բայց հասարակությունը նորմալ զարգանում է արդար ընտրությունների շնորհիվ և ոչ ոք իրավունք չունի կեղծել այն: Եթե դա չի լինում, այդ ժամանակ Մաո Ցզեդունն ունի մի բանաձև՝ «հրացանը ծնում է իշխանություն և զանգվածները գնում են ուրիշ տեղ»: Ուստի պետք է շնորհակալ լինել այդ տղաներին, որ նրանք չգնացին արնահեղության:

- Այնուամենայնիվ, այս պահին հասարակությունը չնայած ոգևորված է, բայց նաև ինչ-որ տեղ մոլորված է: Արդյո՞ք հասարակությանը հերթական հիասթափությունը չի սպասվում:

- «Սասնա ծռեր»-ի անդամներն իրենց հանձնվելը հեղափոխականացրել են: Նրանք հայտարարեցին, որ իրենք հանձնվում են որպես ռազմագերիներ: Ինչո՞ւ ռազմագերիներ, որովհետև զինված ապստամբություն էին հայտարարել, իսկ հիմա արդեն կգնան և իրենց դատավարական գործընթացը կվերածեն Հայաստանի հեղափոխականացմանը և վստահ եղեք, որ երիտասարդությունը նրանց հետ կգնա, եթե Աստված չանի, որ իշխանությունները կոնկրետ քայլեր չձեռնարկեն և բարեփոխումներ չսկսեն: Ապրիլյան պատերազմից հետո ես սպասում էի, որ իշխանությունները Հայաստանը կտանեն զարգացման ճանապարհով, բայց քանի որ չտարան, Մաո Ցզեդունի հրացանն առաջ եկավ: Սա օբյեկտիվ պրոցես է և պետք չէ շատ զարմանալ: Այդպես եղել է շատ երկրներում և նաև Հայաստանում 1921 փետրվարին, երբ Հայաստանն ընդվզեց ռուսական պետականության դեմ: Այդպես եղել է նաև մեզ համար սիրելի և քաջ կերպարի՝ Ֆիդել Կաստրոյի կողմից, որը Չե Գևարայի և եղբոր՝ Ռաո Կաստրոյի հետ վերականգնեց Կուբայի պետականությունը: Ով այդ ճանապարհը մերժում է, պետք է այլ ճանապարհ ցույց տա: Ի դեպ, համաշխարհային պատմությանը պետք է նայել նաև արյան կանչի տեսանկյունից, իսկ այն, որ մենք պարտավոր ենք նորմալ պետություն ունենալ, միանշանակ է:

- Այնուամենայնիվ, ինձ համար հասկանալի չէ` եթե հասարակությունն ընդունում էր Ժիրայր Սէֆիլյանի գաղափարները, ապա ինչու այն ժամանակ չէր կանգնում նրա կողքին, երբ Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ էր կազմակերպում:

- Ճիշտ է, գիտեք` Նժդեհին շա՞տ են ճանաչել մինչև Զանգեզուրի ինքնապաշտպանական շարժումը: Հիմա նույն հասարակությունն արդեն կիսում է Սէֆիլյանի գաղափարները, բայց մի բան հաշվի առեք, որ հասարակությունը միշտ վախենում է ռադիկալիզմից, բայց կյանքը ցույց է տալիս, որ երբեմն առանց ռադիկալ հարցադրումների պետականություն չի կառուցվում: Մարդիկ մեկ ակնթարթում հասունացան և ցույց տվեցին, որ ճարպակալած Հայաստանն անցյալ է դառնում:

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor