Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պա՞րզ չէ, որ երկրում տոտալ, ճակատային թալան է գնում. Վ. Բոստանջյան

Interview

Orer.am-ը բազմիցս անդրադարձել է այն խնդրին, որ ՊԵԿ-ը բյուջե լցնելու համար ինչ հնարքի ասես, որ չի դիմում և գնալով ավելի ու ավելի անտանելի պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար: Եվ այն, ինչ չի կարողանում «պոկել» ստվերային տնտեսություններից, փորձում է «քամել» սովորական տնտեսվարողներից, ինչի հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված են լինում դադարեցնել իրենց գործունեությունը: Քանի որ այլևս քամելու ոչինչ չի մնացել, ՊԵԿ-ը սկսել է խուսափել թվեր հրապարակելուց, ինչն էլ հենց փաստում է ոլորտում առկա լարվածության մասին: Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը Orer.am-ի հետ զրույցում նույնպես համաձայնեց, որ այսօրվա դրությամբ պետական եկամուտների գծով որոշակի լարվածություն կա, որը, բնականաբար, պայմանավորված է այս ժամանակաշրջանի համար նախատեսված պլանային ցուցանիշների շեղումով:

- Իշխանությունները տնտեսական աճի ցուցանիշներից են խոսում: Հակասություն չկա՞ տնտեսական աճի ցուցանիշների և ՊԵԿ-ի բյուջետային մուտքերի հավաքագրման ցածր ցուցանիշների միջև:

- Դեռևս տնտեսությունում մեծ է ստվերային բաղադրիչը, այս ուղղությամբ որևէ մեկի չի հաջողվել մեծ հաջողություններ գրանցել: ՓՄՁ-ները գործունեություն ծավալելու հնարավորություններ գրեթե չունեն: Այս պայմաններում մենք կարող ենք ունենալ նման լարվածություն: Անկախ նրանից, թե տնտեսվարող սուբյեկտները որքանով են լավ կամ վատ աշխատում, տնտեսական ազատ մրցակցություն կա՞, թե՞ չկա, այս բոլոր գործոնները` բացահայտ կամ ոչ բացահայտ, ուղղված են ստվերային տնտեսության սահմանների ընդլայնմանը: Իսկ տնտեսությունը ոչ այլ ինչ է, քան պարտավորությունների չկատարում կամ ոչ լիարժեք կատարում, որը նման լարվածություն է առաջացնում բյուջեում:

- 2015-2016 թթ. հունիս ամիսների` բյուջեի մուտքերի ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ակցիզային հարկի տոկոսն է նվազել: 

- Զարմանալի ոչինչ չկա, քանի որ հանրապետությունում նվազել են սպառման ծավալները, որն ուղղակիորեն կապված է արտագաղթի հետ: Փաստորեն, մեր ոչ մեծ սպառման շուկան ավելի է փոքրացել և շրջանառությունն է նվազել: Այստեղ չկան ստվերային տնտեսության ցուցանիշները, որոնք գոյություն ունեն հանրապետությունում:

- Մաքսատուրքերը նույնպես նվազել են:

- Այդ գծով էլ կարող ենք ասել, որ ցուցանիշները նվազել են, քանի որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով` բազմաթիվ ապրանքատեսակների կտրվածքով մաքսատուրքն ազատականացել է, որը բերել է նման ցուցանիշի:

- Կարո՞ղ ենք ասել, որ ՊԵԿ-ի գործունեության հետևանքով երկիրը գնալով սնանկանում է:

- Դա կյանքը ցույց կտա: Հայաստանում մինչև հիմա ով ինչ ուզում է, այն էլ անում է: Եվ երկիրը` որպես այդպիսին, գնում է կրախի, բայց առանձին կառույցների համար դա նշանակություն չունի: Աա միայն ՊԵԿ-ի խնդիրը չի: Գիշատչի նման հոշոտվում են մեր հանքերը, ընդերքի արդյունավետ օգտագործում չկա, ներդրումային առումով գրեթե կոմատիկ վիճակ է երկրում, այս բոլորը շղթայվում և հասնում են մինչև այն կառույց, որը պետք է ֆինանսական միջոցներ հավաքագրի: Բնական է, որ այս պայմաններում ՊԵԿ-ը հանդիպելու է դժվարությունների:

- Բայց ՊԵԿ-ը ստվերի դեմ պայքարելու փոխարեն իր ողջ «հմայքով» շարունակում է ճնշում գործադրել ՓՄՁ-ների վրա` նրանց գործունեությունը հասցնելով հոգեվարքի:

- Սա մեկ օրվա խնդիր չէ և տարիների պատմություն ունի: Փաստորեն, «անելանելի» իրավիճակից ելնելով` այդ կառույցն այնպես է անում, որ ընկերություններին այլ ելք չի մնում և ստիպված դադարեցնում են իրենց գործունեությունը, այսինքն` ստացվում է, որ ՀՀ-ում գործունեություն են ծավալում միայն այն ընկերությունները, որոնք ունեն հովանավորներ և կարող են իրենց պարտավորությունները չկատարել, մրցակցության դաշտից դուրս լինել, մենաշնորհներ լինել: Այդ ամենի հետևանքով տեսնում ենք այն, ինչ ներկայումս տեսնում ենք:

- Այս պայմաններում փաստորեն միֆ է հաջողակ գործարարներ «ծնվելու» և «զարգանալու» վարկածը:

- Ստացվում է, որ ողջ հայ ժողովուրդն ախմախ է, մի քանի մարդ հաջողա՞կ է: Ե՞ս պետք է բացատրեմ, թե դա ինչի արդյունք է: Պա՞րզ չէ, որ երկրում տոտալ, ճակատային թալան է գնում: Գիշերները մարդիկ չեն կարողանում հանգիստ քնել և մտածում են, թե վաղը որտեղից ինչ թալանեն:

- Այս ամենի դեմ միայն ՊԵԿ-ը պե՞տք է պայքարի:

- Այնպես չէ, որ նման իրավիճակում հայտնված ՊԵԿ-ը նախկինում չգիտեր այդ մասին ու հանկարծ իմացավ: Այս ամենին վերջ տալու համար միշտ էլ ասել ենք, որ հարկավոր է համակարգային փոփոխություն, երկիրը սիրող մարդկանց մոբիլիզացում, գրագետ մարդկանց հավաքագրում, պարտավորությունների ամրագրում և դրանք չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկում, այսինքն այն, ինչ ամբողջ աշխարհում կա, հակառակ դեպքում հայտնի չէ, թե ինչի ականատես կլինենք:

Արմինե Գիրգորյան

 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia