Ես մեծացել եմ գյուղում, մայրաքաղաքից հեռու: Ծնողներս երազում էին, որ երբ մեծանամ բարձրագույն կրթություն ստանամ և լավ աշխատանք ունենամ: Բարձր դասարաններում ես սկսեցի ավելի լավ սովորել, չնայած միշտ էլ լավ եմ սովորել, որպեսզի կարողանամ բուհ ընդունվել և իրականացնել իմ և ծնողներիս նվիրական ցանկությունը:

Ես հաջողությամբ հանձնեցի ընդունելության քննություները և ընունվեցի բուհ: Ծնողներիս ուրախությանը չափ չկար: Ես տեղափոխվեցի մայրաքաղաք:
Սկզբում ինձ համար շատ դժվար էր, միջավայրն անծանոթ էր, գումարը չէր բավականացնում: Հետո ես երկրորդ հերթափոխով աշխատանք գտա:
Սովորեցի մայրաքաղաքի կյանքին: Այլևս չէի հիշում գյուղը: Ապրում էի ուրախ ու անհոգ ու նույնիսկ արձակուրներին խուսափում էի գյուղ գնալ:
Երրորդ տարին էր արդեն մայրաքաղաքում էի, բավարար չափով գումար էի վաստակում ու ապրում էի ուրախ կյանքով:
Մի օր մայրիկիցս ծանրոց ստացա: Երբ բացեցի ծանրոցը, արցունքները հոսեցին աչքերիցս: Մայրիկս ինձ երկարաճիտ կոշիկներ էր ուղարկել, ու չէր մոռացել իմ սիրած շոկոլադի մասին:

Այդ ողջ ժամանակի ընթացքում ես ոչ մի օր չէի մտածել ծնողներիս մասին, մտքովս չէր անցել մայրաքաղաքից որևէ բան ուղարկել նրանց, ոչ մի անգամ չէի հետաքրքվել, թե ինչի կարիք ունեն: Իսկ մայրիկս չէր մոռացել իմ սիրած շոկոլադի մասին: ԻՄ ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԻԿ:
Հոգու համար չկա ավելի ծանր բան, քան խղճի խայթը:
Առաջին իսկ հանգստյան օրերին մեկնեցի գյուղ և ինքս ինձ խոստացա հնարավորին հաճախ այցելության գնալ նրանց: