Ինքնաթիռում աթեիստի կողքին նստած էր մի փոքրիկ աղջիկ: Նա գիրք էր կարդում: Աթեիստը դիմեց աղջկան.
— Արի խոսենք, թռիչքը երկար է, և եթե զրուցենք ժամանակը արագ կանցնի:
Աղջիկը գիրքը փակեց և հարցրեց. — Ինչի՞ մասին խոսենք: — Արի խոսենք այն մասին, որ Աստված չկա, այն մասին, որ մահից հետո կյանք չկա և որ Դժոխք գոյություն չունի, — իրենից գոհ ասաց տղամադը և ժպտաց: — Լավ, — ասաց աղջիկը, — հետաքրքիր թեմա է: Բայց թույլ տվեք մի հարց տալ Ձեզ. Ձին, կովը և եղջերուն ուտում են խոտ, այդպե՞ս է: — Դե, իհարկե, դա նույնիսկ 2 տարեկան երեխան գիտի:
— Այնուամենայնիվ, եղջերուի կղանքը գնդիկների է նման, կովինը՝ լոշիկի նման է, իսկ ձիունը՝ կտորտանքներով է, ինչո՞ւ է այդպես:
Աթեիստը զարմացած նայեց աղջկան և ասաց. — Գաղափար անգամ չունեմ, չեմ կարող ասել:
— Դուք կարծում եք, որ կարող եք քննարկել Աստծուն, Դժոխքին վերաբերող հարցեր, մինչդեռ ամենապարզ բաների մասին գաղափար չունեք:

Աթեիստը ողջ թռիչքի ընթացքում բերանն այլևս չբացեց: