Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


30 բան, որ արժե անել կյանքում

Ամեն օր մենք զբաղվում ենք տարբեր բաներով, կատարում զանազան արարքներ, երբեմն մեքենայաբար՝ չնկատելով, թե ինչպես է կյանքն անցնում կողքներովս։ Հաճախ մոռանում ենք ստեղծագործական մոտեցման ու կրեատիվի մասին, որոնք չես գնի, այլ կարելի է միայն ստեղծել։ Զարկ տվեք ձեր երևակայությանը ու հետևեք հետևյալ խորհուրդներին։

  1. Նկարել ձեր նկարը։

Կարևոր չէ, որ դուք նկարիչ չեք, և դա, բնականաբար, չի լինելու Լեոնարդո դա Վինչիի աշխատանքը։ Գնեք բոլոր անհրաժեշտ պարագաներն ու նկարեք կյանքի ձեր նկարը։ Գիրք գրել կարող է յուրաքանչյուրը, իսկ ահա նկարել՝ ոչ բոլորը։ Հենց ավարտեք, այն կախեք պատից։

  1. Փրկել ինչ-որ մեկի կյանքը։

Արյուն հանձնեք, վիրահատության համար գումար տվեք, սովորեք ցուցաբերել առաջին շտապ օգնությունը։ Միգուցե երբևէ դուք ստիպված լինեք փրկել ինչ-որ մեկի կյանքը։

  1. Սեփական իրերը տալ աղքատներին կամ կարիքավորներին։

Մենք շատ հաճախ ենք թափում մեզ համար շատ անպետք իրեր, որոնք, սակայն, կարող են պետք գալ ուրիշներին։ Ավելի հաճելի կլինի նրանց այդպիսի նվերով երջանկացնելը։

  1. Ծառ տնկել կամ այգի հիմնել։

Եթե դուք ամառանոց կամ տան մոտ տեղ չունեք, դա կարելի է անել այգում կամ անտառում։ Եվ կարևոր չէ, որ դա ոչ ոք չի տեսնի, չի գնահատի ու դրա համար մեդալ չի տա։ Արեք դա մոլորակի համար, ապագայի համար, որը դուք անպայման ունենալու եք։

  1. Այցելել սուրբ վայր։

Արեք դա, անկախ ձեր դավանանքից ու հավատի վերաբերյալ ունեցած ձեր հայացքներից։ Դա ձեզ հնարավորություն կտա սեփական կյանքի մասին մտածել։ Միգուցե դրանից հետո դուք ինչ-որ բան փոխեք ձեր կյանքում, կարգի բերեք մտքերը, մտածեք մարդկանց գոյության իմաստի մասին։

Մեր կյանքն անվերջ չէ, ու դուք Աստված չեք, և երբևէ հասնելու է ձեր մահվան ժամանակը։ Դրա համար միգուցե ժամանակն է ինչ-որ արժեքավոր բան ստեղծելու։

  1. Ճանապարհորդել ավտոստոպով։

Համարձակվեք, արժե։ Նոր տպավորություններ, ծանոթություններ ու անկախության մոռացված զգացողություն։

  1. Սովորել օտար լեզու ու ընկերներ ձեռք բերել այդ երկրից։

Յուրաքանչյուր նոր լեզու ձեզ համար ևս մեկ անհատականություն է։ Նոր լեզուն նոր մշակույթ է, նոր սովորություններ, հարաբերություններ ու տպավորություններ։ Մի զրկեք ձեզ այդպիսի հաճույքից։ Ինչքան շատ լեզուներ դուք սովորեք, այնքան լիարժեք աշխարհը կբացվի ձեզ համար։

  1. Քոուչսերֆինգի օգնությամբ ճանապարհորդել։

Քոուչսերֆինգը բաց ու մարդկանց օգնելու պատրաստակամություն ունեցող ցանց է։ Ձեզ անվճար քնելու տեղ ու այլ օգնություն կտան ճանապարհորդության ժամանակ։ Եվ կարևոր չէ, թե որ երկիր. Այնտեղ միշտ էլ մի քանի հարմար տարբերակներ կլինեն։

  1. Կամավորագրվել։

Մարդկանց օգնելուց լավ բան չկա։ Մաքրեք այգին, օգնեք անտուններին, կերակրեք քաղցածներին, տատիկներին օգնեք փողոցն անցնել։ Մի խոսքով, դրսևորեք ձեր մարդկային որակները։

  1. Միայնակ, քաղաքակրթությունից հեռու ապրել 7 օր։

Առանց համացանցի, հեռուստացույցի, հեռախոսի ու համակարգչի, մարդկանցից ու կապի միջոցներից հեռու։ Հնչում է՝ ինչպես հերոսություն։ 1 շաբաթ, և դուք կվերադառնաք արդեն բոլորովին ուրիշ մարդ դարձած։ Կմաքրվեն ուղեղն ու հոգին անպետք ֆայլերից, վրա կհասնի մտքի պարզությունն ու առաջ գնալու ցանկությունը։

  1. Անձնական օրագիր վարել, այնտեղ գրանցել բոլոր մտքերն ու գաղափարները։

Ապա այն ժառանգել երեխաներին կամ թոռներին, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն քեզ ու քո ներքին աշխարհը։ Դա ընտանեկան ավանդույթ դարձրեք։

  1. Գտնել մարդկանց, ովքեր նույնպիսի երազանքներ ունեն, ինչ դուք։

Եվ միասին փորձել հասնել դրանց։ Կարելի է սկսել փոքր բանից։ Եվ ո՞վ գիտի, թե այդ շփումից ինչ դուրս կգա։ Չէ՞ որ դուք այնքան ընդհանուր հետաքրքրություններ ունեք։

  1. Ծաղիկներ գնել ու նվիրել անցորդներին։

Թվում է, թե մեկ ծաղիկն այնքան էլ մեծ բան չէ, բայց հաճելի կլինի յուրաքանչյուրին։ Դուք դա կզգաք, երբ տեսնեք ժպիտներ ու շնորհակալ աչքեր։

  1. Մանկատուն տանել սեփական մանկական իրերն ու խաղալիքները։

Կարելի է նաև դրամական օգնություն ցուցաբերել կամ պարզապես երեխաներին հյուր գնալ։ Աշխարհում ճակատագրի կողմից անտեսված այնքան երեխաներ կան, որոնք ուշադրության, սիրո ու ջերմության կարիք ունեն։ Նրանց նկատմամբ անտարբեր մի եղեք։ Հավատացեք, դուք դրա հարյուրապատիկը կստանաք։

  1. Կազմակերպել կամ մասնակցել ֆլեշ-մոբի։

Դա կարող է լինել՝ ինչ ասես։ Դուք կարող եք զգալ ձեզ դերասանի կամ հնդկական ֆիլմերի պարողի դերում։ Դա ձեզ ծիծաղ, ուրախություն և պոզիտիվ կբերի։

  1. Գտնել ընկերների հետ հին լուսանկար, նրանց կրկին միևնույն տեղում հավաքել ու նույնպիսի լուսանկար անել։

Հավանաբար հին լուսանկարի մեջ եղած ընկերներից շատերը միմյանց տարիներով չեն տեսել։ Գերազանց առիթ կլինի նորից հավաքվելու ու հին ընկերական կապերը վերակենդանացնելու։

  1. Տոհմածառ կազմել։

Գոնե մինչև 10-րդ սերունդ, միգուցե և ավելին։ Դուք պետք է իմանաք, թե ովքեր են եղել ձեր նախնիները, ու հարգեք նրանց հիշատակը։ Արեք դա, քանի դեռ ձեր հին բարեկամները կենդանի են։

  1. Մի ամբողջ օր չխաբել, կեղծավորություն չանել։

Ասել այն, ինչ զգում ու մտածում ես։ Բարդ մարտահրավեր է, իհարկե, բայց փորձեք շրջանակներից դուրս գալ։ 10 տարի անց դուք հազիվ թե հիշեք այն խնդիրների մասին, որոնք ի հայտ են եկել ձեր անկեղծության պատճառով։ Իսկ այդ օրը կարող է ձեր կյանքն ամբողջովին փոխել։

  1. Ոգեշնչման հարթակ ստեղծել։

Մենք բոլորս էլ երբեմն զայրանում ենք, մեզ վատ ենք զգում ու չարություն, զայրույթ ու ագրեսիա ենք զգում։ Բոլորն են երբեմն թևաթափ լինում, երբ այլևս ուժ չկա պայքարելու ու նպատակներին հասնելու։ Ստեղծեք ձեզ ամբողջովին զվարճացնող, ոգեշնչող, մոտիվացնող նկարներով, լուսանկարներով, իրերով ցուցատախտակ կամ պլակատ։

  1. Ձեր իսկ ձեռքերով նվեր պատրաստել։

Եվ այն նվիրել հարազատ կամ մտերիմ մարդուն։ Ձեր ողջ երևակայությունը, ունակություններն ու ցանկությունը ներդրեք նրա համար հաճելի բան անելու համար։ Բայց նվիրեք հենց այնպես, առանց սպասելիքների։ Հիշեք, գլխավորն ուշադրությունն է։

  1. Անակնկալ տոն նվիրել ձեզ համար թանկ մարդկանց։

Եվ կարևոր չէ, թե որքան փող ունեք։ Պարզապես տունը զարդարեք փուչիկներով, տորթ թխեք, երգ սովորեք։ Կարևորը տոնի արժեքը չէ, այլ զգացմունքի ուժը, որը դուք ներդնում եք դրա մեջ, և այն զարմանքն ու երջանկությունը, որ դուք կպարգևեք։

  1. Մեկ օր ապրել առանց էլեկտրականության։

Ընդհանրապես։ Նույնիսկ առանց սառնարանի։ Եվս մեկ, որևէ սահմանի մեջ չտեղավորվող, բայց շատ օգտակար արարք։ Կոտրեք շաբլոնը գոնե մեկ օրով։ Ինքներդ ձեր ու բնության հետ միայնակ ու ներդաշնակ եղեք։

  1. Մեկ ամիս բուսակեր լինել։

Հավատացեք, առողջությանը որևէ վնաս չեք պատճառի, սակայն կփրկեք մի քանի անմեղ կյանքեր, և հնարավոր է, դա ձեզ դուր գա։

  1. Ամեն օր մի փոքր գումար դնել մեկի կողմ։

Իսկ 5 տարի անց հավաքված գումարով ընկերների հետ անել այն, ինչ միշտ ուզել եք, բայց գումարը չի հերիքել։ Իրականացրեք երազանքը, թեկուզ 5 տարի անց։ Դա ձեր մեջ համառություն ու նպատակամղվածություն կդաստիարակի։ Ապացուցեք ձեզ, որ արժանի եք։

  1. Ինքներդ ձեզ համար հագուստ կարել։

Ու հնարավոր է, նաև հագնել այդ հագուստը։ Մենք բոլորս էլ հագուստ ենք կրում, որն ինչ-որ մեկը ստեղծել է։ Դուք ինքներդ էլ դարձեք ձեր հագուստի հեղինակը։ Կրեատիվ մտքեր, որակյալ կտորեղեն ու այլ պարագաներ ու շատ գույն, և… առաջ։

  1. Ինչ-որ կիրառական հմտություն սովորեք։

Օրինակ, մեղվաբուծություն կամ այգեգործություն, պատշարություն կամ մեկ այլ բան։ Համակարգչային մեր դարաշրջանում դա ձեզ համար մաքուր օդի պես մի բան կլինի։

  1. 7 կաղնի տնկել, աճեցնել ու 20-30 տարի հետո կտրել։

Ինչո՞ւ։ Որպեսզի տախտակներ սարքես դրանցից ու որդուդ տան մանրահատակը խփես։ Եվ երբ նա քայլի այդ հատակի վրայով, ու այն մեղմորեն ճռճռա, նա կհիշի, որ այդ հատակը դուք եք պատրաստել իր համար։ Եվ ձեր թոռներն ու ծոռներն էլ այդ մասին կիմանան։

  1. Իրական նամակներ գրել ու իրական բացիկներ նվիրել։

Բացի դրանից, նաև արեք մի բան, ինչ մեր էլեկտրոնային դարաշրջանում գրեթե չեն անում։ Լուսանկարները տպեք ու փակցրեք ալբոմի մեջ։

  1. Պատրաստել ձեր անձնական ժամանակի պատիճը։

Ու դրա մեջ դնել ուղերձ ապագայի ժամանակակիցների համար։ Ուղարկեք ձեր մի մասնիկը ժամանակի ճամփորդության մեջ։

  1. Այս ցանկին ձեր անձնական կետն ավելացնել ու կատարել այն։

Դա կարող է լինել ձեր նվիրական երազանքը կամ այն, ինչ դուք շատ եք վախենում անել։

Այս ցանկը կիսատ կմնար առանց այդ կետի։

 

 
 
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun