Yerevan, 23.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարեւանային հարաբերությունների կարգավորումն իրավական ոլորտում

Հարեւանների միջեւ առաջացած կոնֆլիկնտները, որոնք սովորաբար լուծվում են նեղ անձնական հարթության մեջ, ՀՀ քաղաքացիական օրենգրքում հարևանային իրավունքի ինստիտուտի ներդրման դեպքում հնարավոր կլինի կարգավորել իրավական տեսանկյունից: Հարեւանային իրավունքի եւ կանխարգելիչ հայցի վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Սարդարյանի հետ. - Ներկայացրեք, խնդրում եմ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հարևանային իրավունքն առհասարակ և կա՞ արդյոք օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն: - Հայկական օրենսդրությանը ծանոթ չեն «հարևանային իրավունք», «հարևան» և «հարևանային հարաբերություններ» հասկացությունները: Մեր կողմից հանրության քննարկման է առաջադրվում «հարևանային իրավունքի» հետևյալ հեղինակային սահմանումը. «Հարևանային իրավունքը դա իրավունքի ինստիտուտ է, որը կարգավորում է հարևան հողատարածքների, բազմաբնակարան շենքերի բնակարանների կամ այլ կառույցների նկատմամբ իրային իրավունքներ ունեցող և (կամ) օրինական հիմքերով բնակվող անձանց միջև ծագած հարաբերությունները»։ Իրավունքի այս ինստիտուտը հայտնի է դեռ Հին Հռոմի ժամանակաշրջանից, և այսօր էլ տեղ է գտել մի շարք երկրների օրենսդրության մեջ` Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Թուրքմենստանի, Վրաստանի: Հարևանային իրավունքի ինստիտուտի ներդնումը նախատեսվում է նաև Ռուսաստանում: Նշված բոլոր երկրներում հարևանային հարաբերությունները կարգավորվում են հետևյալ երեք կարևորագայուն սկզբունքներով` բարեխղճության, ողջամտության եւ հարևանների իրավահավասարության: Հիշյալ սկզբունքների հիման վրա մեր կողմից կառուցվել է համապատասխան կոնցեպցիա, և աշխատանքային խմբի հավանությունը ստանալու դեպքում կմշակվի նաև օրինագիծը: Հարևանային իրավահարաբերություններն ունեն առավելագույնս լայն տարածվածություն, դրա մեջ ներգրավված է ամբողջ հասարակությունը, քանի որ բոլորս էլ հարևան ունենք և հանդիսանում ենք ինչ-որ մեկի հարևանը: Այդ իսկ պատճառով կարծում ենք, որ քաղաքացիական օրենսդրության փոփոխության այս առաջարկը պետք է մանրամասն լուսաբանվի ԶԼՄ-ների միջոցով և ստանա լայն քննարկումներ հասարակության տարբեր խավերում: Հարևանային հարաբերություններից ծագող վեճերն այսօր ՀՀ-ում գործող օրենսդրությամբ կամ չեն կարգավորվում, կամ կարգավորվում են ընդհանուր բնույթի նորմերով, որոնք հաշվի չեն առնում այդ հարաբերությունների առանձնահատկությունները: Օրինակ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը, նկուղները, մուտքերը, աստիճանները, վերելակները և այլն հանդիսանում են բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր սեփականության սեփականություն: Ընդհանուր սեփականությունը կարգավորող նորմեր է պարունակում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ գլուխը, որի համաձայն ընդհանուր սեփականության սեփականատերերն իրավունք ունեն բաժանել այդ գույքը, դրանից առանձնացնել իրենց բաժինները, մյուսներից պահանջել վճարելու իր բաժնի արժեքը կամ հրապարակային սակարկություններով վաճառել ընդհանուր գույքը: Մինչդեռ, բազմաբնակարան շենքի հարևանները այդ իրավունքները չեն կարող իրականացնել, քանի որ, օրինակ, վերելակի նկատմամբ նրանց ընդհանուր սեփականությունը ծագում է օրենքի ուժով, և պահպանվելու է այնքան ժամանակ, ինչքան նրանք այդ շենքում բնակարան են ունենալու: Նման օրինակները և խնդիրները բազմաթիվ են: Հենց դա է պատճառը, որ մեր առաջ խնդիր դրվեց կարգավորել հարցն ամբողջությամբ եւ քաղաքացիական օրենսդրության մեջ ներդնել հարևանային իրավունքի ինստիտուտը: - Կարող եք ավելի մանրամասն պատմել Ձեր կողմից առաջարկվող հայցի նոր տեսակի մասին, ի՞նչ է այն իրենից ներկայացնում: - Հարևանային իրավունքից ծագող վեճերը, որպես կանոն, կրում են պարբերական բնույթ, օրինակ, ընդհանուր գույքի պահպանմանն ուղղված վճարներ /աղբահանության, վերելակների սպասարկման, հողովակների վերանորգման և այլն/ կատարելուց հրաժարվելը համասեփականատերը-հերևաններից մեկի կամ մի քանիսի կողմից: Ելնելով վերոգրյալից մեր կողմից առաջարկվում է կանխարգելիչ հայցի ներդնում քաղաքացիական դատավարության օրենսգրքում, որն ուղղված է լինելու անձի իրավունքներն ապագա հնարավոր խախտումներից պաշտպանելուն: Նմանատիպ հայցատեսակները նախատեսցած են նաև այլ երկրներում: Օրինակ` գերմանական քաղաքացիական դատավարության մեջ նախատեսվում է ապագայում կատարման մասին հայց ներկայացնելու հնարավորությունը, օրինակ այն դեպքում, երբ պետք է կատարվեն պարբերաբար վճարումներ, կամ այն դեպքում, երբ անձի վարքագիծը մտավախություն է առաջացնում նրա կողմից պարտավորությունը չկատարելու մասին: Սոսե Չանդոյան
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive