Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վեր պարզած ձեռքերով իշխանության եկած անձանց իշխանությունը չի կարող պատասխանել Ալիևին. Նաիրի Սարգսյան

Interview

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից հայ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքին գրել է. «Լսի՛ր Ալիև, Դու օգտվում ես առիթից, որ իմ երկիրը այսօր չունի ղեկավար, չունի համապատասխան պաշտոնատար անձ, ու քեզ ցինիկի նման ես պահում։ Հիշի՛ր, ցինիկները հաղթանակի բերկրանքը երբե՛ք չեն վայելում։ Երբ այցի գնաս հորդ գերեզմանին, կհարցնես նրան․ -Ցավո՞տ էր արդյոք Հայաստանի ղեկավար Դեմիրճյանի ապտակը։ Դու դեռ «պարզած ձեռքի» փոխարեն բռունցք կտեսնես։ Խոսք եմ տալիս»:

Նման գրառում կատարելու շարժառիթը պարզելու համար Orer.am-ը զրուցել է Ն. Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, ի՞նչն էր Ալիևին վերաբերող նման սուր ստատուս գրելու շարժառիթը:

- Ալիևի ելույթը սթափեցնող էր։ ՀՀ այլ քաղաքացիների պես ես էլ արձագանքեցի հարևան թշնամի երկրի նախագահի վիրավորանքներին, որը եղավ շատ էմոցիոնալ ֆոնի վրա։ Նախկինում երբեք չէի արձագանքի, բայց քանի որ Ալիևը ըստ մեր իշխանության ներկայացուցիչների «կիրթ և կառուցողական» է, ապա նրանց փոխարեն արձագանքում են այլ արժանապատիվ քաղաքացիներ։ Ալիևը իր հարցազրույցում ծաղրում էր բոլորին և ամեն ինչ, սկսած ՀՀ վարչապետի կողմից վարվող ոչ ադեկվատ քաղաքականությունից, Զինված ուժերի հայտարարություններից մինչև հասարակ քաղաքացիներ, նրանց «բոմժ» անվանելով։

- Ինչպե՞ս եք Ձեր պատասխանը փորձելու տեղ հասցնել և ի՞նչ արձաքանք եք ակնկալում:

- Ժամանակը կգա, պատասխանը կհասնի Ալիևին: Ես ինձ իրավունք եմ վերապահել պատասխանել մեր քաղաքացիների անունից։ Վստահ եմ, որ եթե ոչ բոլորը ապա մեծամասնությունը համակարծիք է ինձ հետ։ Մեր երկրում դեռ ապրում են հայրենասեր քաղաքացիներ, ովքեր չեն կարող հարմարվել ներկա իրավիճակի հետ։ Պատմության ընթացքում վերելքներ և վայրէջքներ միշտ են լինում։ Հիմա վայրէջքի փուլում ենք, բայց շատ մոտ ապագայում սկսելու ենք վերելքի ուղին։ Սրանք լոկ բառեր չեն, մենք մեր աշխատանքի միջոցով կապացուցենք դրա ճշմարտացիությունը։ Որևէ արձագանք չեմ ակնկալում թշնամի երկրից, հետաքրքիր էլ չի։ Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք իրապես հայրենասեր ղեկավարներ, ովքեր մտածել են հայրենիքի բարօրության մասին, ինչպես օրինակ Կարեն Դեմիրճյանը, ով ապտակել էր Հեյդար Ալիևին Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ բացելու առաջարկի համար։ 

- Կմանրամասնեք՞, ինչի մասին է խոսքը:

- Խորհրդային տարիներին, հերթական անգամ Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ զիջելու մասին է խոսքը, որի համար Կ. Դեմիրճյանը դաստիարակչական ապտակ է հասցրել Ալիևի հորը և, փաստացի, ճանապարհ զիջելու հարցը դրանով փակվել է: Բայց, ցավոք, հիմա ունենք այն, ինչ ունենք։

- Հայ ժողովուրդն ասում է՝ արհամարհանքն ամենամեծ ապտակն է, արդյո՞ք չեք կարծում, որ լավ իմանալով Ալիևի նման գործչի սադրիչ, պառակտիչ և խառնակիչ, մանիպուլյատիվ գործելակերպը, նրա ամեն արտահայտություն չէ, որ առհասարակ արժանի է արձագանքի:

- Հայ ազգը իմաստուն խոսքեր շատ ունի։ Բայց ոնց տեսնում եք թշնամին արհամարհանքի լեզուն չի հասկանում։ Պետք է ուժեղ լինել, շատ ուժեղ, և նրանք այլևս երբեք իրենց թույլ չեն տա նման ցինիկ պահվածք։ Հիմա մաքսիմալ պետք է բացառել սխալները։ Մենք դրա համար շատ թանկ ենք վճարել։ Իսկ ինչ է անում իշխանությունը, բնականաբար կատարում է սխալը սխալի ետևից՝ Աբու Դաբիի ցուցահանդեսի դատարկ տաղավար, անհետացած ինքնաթիռ, իսկանդեռի հետ կապված խայտառակություն․․․ Իսկ ինչ վերաբերում է պարզած ձեռքի փոխարեն բռուցք կտեսնես արտահայտությանը, ապա ասեմ, որ հայ ազգը բռունցք ցույց տվող ազգ է։ Մենք շատ ուժեզ ենք, երբ համախմբվում ենք մեկ գաղափարի շուրջ։

Արմինե Գրիգորյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts