Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պարոն Հովհաննիսյանը հանցագործություն չի գործել, որ Սթիվ Ջոբսից մեջբերում է արել․ Դավիթ Սանասարյան

Հայ հասարակությունը բազմաթիվ եւ բազմաբովանդակ քաղաքական հեքիաթներ է լսել, նա անգամ ականատես է եղել թրիլերների, սակայն քաղաքականացված գովազդներ դեռեւս չէր լսել: Այդ նորամուծությունը թերեւս եկել է հեռավոր Ամերիկայից, ուր դեռ մոդայիկ են անհասկանալի եւ տարօրինակ հումորներն ու մշտապես մեկը մյուսի հետ կապ չունեցող համեմատությունները: Օրերս մեծ արձագանքի արժանացավ Րաֆֆու հերթական խենթ արարքը: Համացանցում էր հայնտվել վերջինիս ձոնն՝ ուղղված գյումրեցիներին, որտեղ մեջբերվում էր «Apple»-ի 1997 թվականի գովազդից հատվածներ, որոնք «մեծն Րաֆֆին», մոտավորապես հարմարեցնելով ներկայիս մեր իրականությանը, փորձել էր խելացի երեւալ: Վերոնշյալի հետ կապված` իր պարզաբանման մեջ պարոն Հովհաննիսյանը նշել էր, որ իրականում այդ ուղերձն իրեն ուղարկել են, ավելին՝ տեքստի խոսքերն այնքան են դուր եկել քաղաքական գործչին, որ նա որոշել է թարգմանել եւ ձոնել այն հենց գյումրեցիներին: Թե իրականում ինչո՞վ է պայմանավորված, որ Րաֆֆի Հովհաննսիյանն ինչ-որ մեկի ուղարկած տեքստն է թարգմանում ու հնչեցնում, արդյո՞ք «Ժառանգության» առաջնորդի քաղաքական բառապաշարը սպառվել է, այս եւ թեմայի շուրջ այլ հարցերի պատասխանները Orer.am-ը փորձեց ճշտել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանից. -Ընդհանրապես դա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Սովորաբար քաղաքական գործիչներն իրենց խոսքերը համեմում են ավելի խորը միտք արտահայտող մտքերով: Կարծում եմ, ընդունելի է, որ մարդկանց թողած արժեքները տարածվում են քաղաքական գործչի շուրթերով: Այս պարագայում ես միայն ողջունում եմ քաղաքական այն գործիչներին, որոնք, օգտագործելով ամենատարբեր մտածողների թեւավոր խոսքերը, շատ դեպքերում հետեւում են այդ մտքերին` փորձելով դրանք կյանքի կոչել: -Չի բացառվում, որ այսուհետ ուղերձներն ավելի շատանան եւ գովազդներից տարբեր հատվածներ ուղարկվեն պարոն Հովհաննիսյանին, արդյո՞ք նա պատրաստ է դիմակայել այդ ամենին: -Նախ նշեմ, որ դա գովազդից հատված չէ: Գովազդում պարզապես օգտագործվել է Սթիվ Ջոբսի խոսքերը: Այս հարցերին ավելի շրջահայաց պետք է նայել: Պարոն Հովհաննիսյանը դրա մեջ իր զգացմունքն է դրել, քանի որ գյումրեցիներին խենթ պայքարողների հետ է համեմատում: Եթե ուղերձներ շատ ուղարկեն, դրանից ո՛չ հասարակությունը ու ո՛չ էլ պարոն Հովհաննիսյանը կտուժի: Մենք ավելի շրջահայաց պետք է լինենք ու ավելի լուրջ պետք է նայենք այս ամենին: ARMCOMEDI-ում ներկայացվածին մենք հումորով ենք վերբերում եւ պարզապես ժպտում ենք: -Եթե ռուս հայտնի մտածողներից մեկի խոսքերից հատված ուղարկեն, պարոն Հովհաննիսյանը նույնքան ջերմությա՞մբ այն կթարգմանի եւ կներկայացնի հանրությանը: -Ես պարզապես կկրկնեմ, որ մեջբերում է արվել քաղաքական գործչի կողմից, նման գործելաոճով շատերն են առաջնորդվում: Կարող եք նայել պարոն Հովհաննիսյանի ելույթները եւ այնտեղ գտնել տարբեր մեջբերումներ` մտավորականների եւ մտածողների թեւավոր խոսքերից: Պարոն Հովհաննիսյանը հանցագործություն չի գործել, որ Սթիվ Ջոբսից մեջբերում է արել, նա չի իմացել, որ դա Ջոբսի խոսքերն են: Պարոն Հովհաննիսյանը պարզապես հավանություն է տվել այդ խոսքերին եւ թարգմանել: Սոսե Չանդոյան
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School