Հետաքրքիր փաստեր մեր մարմնի մասին (լուսանկարներ)
LifestyleԹվում է՝ մենք գիտենք մեր օրգանիզմը, թե ինչպես է այն կառուցված ու թե ինչպես են դրանում տեղի ունենում տարբեր գործընթացներ: Սակայն իրականում մարդկային մարմինը բարդ ու խորհրդավոր մեխանիզմ է, որը երբեմն նեղն է գցում անգամ բժիշկներին ու հետազոտողներին:
Orer.am-ը ներկայացնում է զարմանալի փաստեր մեր մարմնի մասին.
Բերանում այնքան բակտերիա կա, որքան մարդ բնակվում է Երկիր մոլորակում ու անգամ ավելի շատ:
Մազը կարող է պահել խնձորի քաշը: Գիտնականները, սակայն չեն նշել, թե որքան պետք է կշռի խնձորը:
Լեզվի հետքը բացարձակապես եզակի է, հիշեք այդ մասին, երբ այն ցույց եք տալիս վատ մարդկանց:

Մենք արտադրում ենք օրական 600 միլիլիտր թուք:
Հաղորդագրությունների արագությունը, որը հայտնվում է մեր գլխուղեղում, կազմում է մոտ 400կմ/ժ արագություն:
Գոյություն ունի արյան ոչ թե 4, այլ 29 խումբ:
Ամենահազվադեպը պատկանում է բոմբեյան ենթախմբին՝ այն հանդիպում է Ճապոնիայի ընտանիքիների խմբերում:
1 օրում արյունը հաղթահարում է 19312 կմ տարածություն:

Մեր օրգանիզմի նյարդերի երկարորւթյունը 75 կմ է:
Մարդը մոտավորապես 20 հազար շունչ է առնում օրվա ընթացքում:
Մարդիկ կարող են տարբերակել մինչև 10 մլն տարբեր գույներ: Պարզապես նրանք չեն ցանկանում հիշել այդ բոլոր անվանումները :
Մարդկանց ականջները մեծանում են ամբողջ կյանքի ընթացքում՝ տարեկան քառորդ միլիմետր արագությամբ:
Սիրտը տարվա ընթացքում խփում է 35 մլն անգամ:

Ամեն օր մարդը կորցնում է մաշկի մոտ միլիոն բջիջ, ամեն տարի՝ մոտ 2 կգ:
Մեր մաշկի ամեն 1 քառակուսի սմ-ում կան հարյուրավոր ցավային կետեր:
Տղաների լեզվի վրա կա ավելի շատ համային ռեցեպտորներ, քան աղջիկների:
Միջինը ամեն մարդ տարեկան ուտում է մոտ 35 տոննա սնունդ:

Աչքերը թարթելու վրա ծախսվում է կյանքի մոտ 5 տարին: Բարեբախտաբար, աչքերը թարթելիս հնարավոր է անել բազմաթիվ այլ գործողություններ:
Գլխուղեղում 1 վայրկյանում տեղի է ունենում 100000 քիմիական ռեակցիա:
Ձեր փռշտալու արագությունը 160կմ/ժ է:
Ժպտալիս աշխատում է դեմքի միանգամից 17 մկան, իսկ լացելիս՝ 43: Շատ ժպտացեք: