Խստիվ արգելված է. ամենասկանդալային գովազդային արշավները (լուսանկարներ 18+)
LifestyleԱմեն տարի արգելված գովազդի անվանման տակ է հայտնվում մի քանի տասնյակ գովազդ: Մի կողմից դրանք հեռացվում են վրդովված հանրության տեսադաշտից, մյուս կողմից դրանք համալրում են գովազդային ակնառու արշավների շարքը: Չափազանց սեքսուալ, նիհար, երիտասարդ, մերկ, սադրիչ. այս պատճառները կարող են հիմք դառնալ գովազդի մասնակի կամ ամբողջական արգելքի համար: Մարդիկ սիրում են բողոքել, այնպես որ բարոյականության քարոզողները պարապ չեն նստում: Orer.am-ը ձեդր ուշադրությանն է ներկայացնում սադրիչ գովազդային արշավներից մի քանիսը.
Չափազանց Տոսկանի
Քչերն են գովազդային բիզնեսում հասել այնպիսի բարձունքների, ինչպես Օլիվյերո Տոսկանին՝ Benetton ընկերության 1982-2000թթ. արթ տնօրենը: Նրանից անգամ բողոքել էր Հռոմի պապը: Նրա աշխատանքի ժամանակ Benetton-ի վաճառքները ավելացել էին ավելի քան 20 անգամ: Մեծ աղմուկ բարձրացրեց կաթոլիկ եկեղեցու սպասավորների համբույրի տեսարանը։
Չափազանց Թիմ Ֆորդ
Նրան են պատկանում հասարակությանը վրդոված գովազդների զգալի մասը: Գալով Gucci 1994-ին՝ նա օգնեց կարգավորել նորաձևության տան ֆինանսական վիճակը, իսկ համագործակցությունը ոճաբան Կարին Ռոյթֆելդի ու լուսանկարիչ Մարիո Տեստինոյի հետ բրենդին բերեց մեծ հաջողություն ու շրջապատի դժգոհությունը: Կարինին Vogue-ի գլխավոր խմբագիր աշխատելու տարիներին բազմիցս մեղադրեցին մանկապղծության, անորեքսիայի ու ռասիզմի պրոպագանդայի մեջ։
2002թ. Ֆորդը փորձեց խաղի մեջ մտցնել մերկ տղամարդու մարմինը: Yves Saint Laurent-ի M7 բույրի գովազդում տեսանելի էր տղամարդու առնանդամը, ինչը շոկի մատնեց հանրությանը: Թոմը բացատրում էր, որ օծանելիքը ցողում են մաշկի վրա, ի՞նչ իմաստ ունի մարմինը թաքցնելը։
2007-ին վրդովմունքի նոր ալիք բարձրացրեց դիզայները՝ թողարկելով իր առաջին կանացի օծանելիքը: Գովազդային ազդագրում նա ու լուսանկարիչ Տերրի Ռիչարդսոնը սրվակը տեղադրեցին մոդելի ոտքերի արանքում: Արդյունքում լուսանկարն արգելվեց մի քանի երկրում:
Չափազանց Calvin Klein
1980թ. ջինս գովազդող Բրուք Շիլդսի մասնակցությամբ լեգենդար լուսանկարը արգելվեց: Ավելին, բրենդին ստիպեցին կասեցնել ջինսերի արտադրությունը 8 տարով, որով լուսանկարվել էր դերասանուհին։
1992-ին ընկերությունը Քեյթ Մոսի ու Մարկ Ուոլբերգի մասնակցությամբ գովազդային արշավ սկսեց, սակայն հանդիսատեսը լուսանկարը չափազանց բաց համարեց՝ ունիսեքսը հավասարեցնելով անորեքսիայի տարածմանը: 8 տարի անց սկսվեցին խմբակային սեքսի մեջ մեղադրանքները։
Չափազանց դեռատի
Վտանգավոր տարիքային թեման առնչվեց նաև Miu Miu-ին: Իր գովազդային արշավներում ապրանքանիշը լուսանկարում է դեռատի դերասանուհիների, որոնք իրենց տարիքից փոքր են երևում:
Դերասանուհի, «Նիմֆոմանուհու» 22-ամյա աստղը ու Շայա Լա Բաֆի ընկերուհի Միա Գոտը գովազդում ունի անչափահաս աղջկա տեսք: Անցած շաբաթ Բրիտանիայում գովազդային ազդագրերը արգելվեցին: