Ереван, 19.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Միլիոնավոր դոլարներով վաճառված 10 հնէաբանական գտածոներ, որոնք կեղծ են եղել (լուսանկարներ)

Lifestyle
Իրերն այնպիսին չեն, ինչպիսին թվում են, սակայն երբեմն մարդիկ մոռանում են այս իմաստության մասին և տրվում են խաբեբաների հնարքներին։ Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մարդիկ միլիոնավոր դոլարներ են վճարել հնէաբանական գտածոների համար, իսկ հետագայում պարզվել է, որ դրանք ընդամենը կեղծված բաներ են, որոնք ջրի գին ունեն։ Ձեզ ենք ներկայացնում 10 նման խաբեբայությունների պատմություններ։

10. Ֆիջիի ջրահարսը, 1842 թվական

Фиджийская русалочка.
 
1842 թվականի հուլիսին Բրիտանիայի բնական պատմության լիցեյի անդամ դոկտոր Գրիֆֆինը Նյու Յորք բերեց իբր իրական ջրահարսի, ում բռնել էին Ֆիջի կղզու մոտ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում։ Ջրահարսին սկսեցին ցուցադրել Բրոդվեյի համերգային սրահում, և այն մեծ մասսայականություն էր վայելում։ Իրականում հանդիսատեսին կրկնակի են խաբել։ Նախ՝ դոկտոր Գրիֆֆինը սովորական խաբեբա էր, իսկ Բրիտանիայի բնական պատմության լիցեյ գոյություն չուներ։ Երկրորդ սուտը կապված էր ջրահարսի հետ, որն իրականում կապկի մարմնի վերին հատվածից ու ձկան պոչից պատրաստված խրտվիլակ էր, որը հետագայում պապյե-մաշեով էին ծածկել։ Խաբեբայության այս նմուշը ոչնչացավ Քիմբալի բոստոնյան թանգարանի հրդեհի ժամանակ։

9. Պիլտդաունյան հավ, 1999 թվական

Пилтдаунская курица.
 
1999 թվականի հոկտեմբերի 15-ին Ազգային աշխարհագրական միությունը մամուլի ասուլիս հրավիրեց, որպեսզի հայտարարի զարմանալի մի գտածոյի մասին, որը 125 միլիոն տարեկան էր։ Ենթադրվում էր, որ հյուսիսարևելյան Չինաստանում հայտնաբերված գտածոն, որը ստացել էր «Archaeoraptor liaoningensis» անվանումը, հանդիսանում էր դինոզավրերի ու թռչունների միջև գտնվող՝ մինչ այդ պահն անհայտ օղակը։
Որոշ ժամանակ անց չինացի գիտնական Սյույ Սինը, ով սկզբում օգնում էր գտածոյի դասակարգման հարցում, գտավ նաև երկրորդ գտածոն, որն ուներ ճիշտ նույն պոչից, ինչ Archaeoraptor-ը, բայց լրիվ այլ մարմնի վրա։ Մանրազնին հետազոտությունից հետո Սինը հանգեց այն եզարակացության, որ Պիլտդաունյան հավն իրականում կեղծիք է, որը պատրաստել էին երկու մասից. ստորին հատվածը վերցրել էին դրոմեազավրիդի կմախքից, որը հայտնի է նաև որպես միկրոռապտոր, իսկ վերին հատվածը պատկանում էր բրածո թռչունների յանորմիս տեսակին։ 

8. Պիլտդաունյան մարդ, 1912

Пилтдаунский человек.1912 թվականին սիրողական հնէաբանությամբ զբաղվող Չարլզ Դոուսոնը և Բնական պատմության թանգարանի երկրաբան Արթուր Սմիթը հայտնաբերեցին «մարդու և կապկի միջև բացակայող օղակը»։ Անգլիայում գտնվող Պիլտդաուն վայրում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մարդու գանգի մնացորդներ, ինչպես նաև կապկի ծնոտ, որի վրա, սակայն, մարդկային ատամնաշար էր։ Հնէաբանները հայտնաբերեցին, որ գտածոները 500.000 տարեկան են, սակայն 30 տարի անց հավելյալ հետազոտություններ անցկացվեցին, որոնք ցույց տվեցին, որ գանգի տարիքն ընդամենը 5000 տարեկան է, իսկ ծնոտը պատկանում է օրանգուտանգ կապկի, որի ատամները հատուկ այնպես էին տաշվել, որպեսզի նման լինեն մարդկային ատամների։ 

7. Հին պարսկական արքայադուստր, 2000 թվական

Древняя персидская принцесса.
 
 
Այս մումիան իբր հայտնաբերել էին պակիստանյան Կվետտա քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Պնդում էին, որ դա պարսկական արքայադուստր է, և մումիան վաճառքի էին հանել 600.000 պակիստանյան ռուփիով, ինչը 6 միլիոն դոլար է կազմում։ Այս պատմությունը սկիզբ էր առել է 2000 թվականի նոյեմբերին, երբ միջազգային մամուլը հաղորդեց սենսացիոն գտածոյի մասին։ Մասնավորապես նշվում էր, որ արքայադստեր մումիան 2600 տարեկան է։ Այն գտնվում էր նախշազարդ քարե դագաղի մեջ, որն ամփոփված էր փայտե սարկոֆագում։ Արքայադստեր մումիան ոսկեձույլ թագ ու դիմակ ուներ։ Նրա բոլոր ներքին օրգանները հանված էին ճիշտ այն կերպ, ինչպես անում էին հին Եգիպտոսի մումիֆիկացնողները։ Կտավի մեջ փաթաթված մարմինն ամբողջովին պատված էր ոսկյա զարդերով, իսկ կրծքի վրա ոսկուց տախտակ էր փակցրած, որի վրա գրված էր. «Ես մեծ արքա Քսերքսեսի դուստրն եմ, ես Ռոդուգունն եմ»։
Հնէաբանները ենթադրեցին, որ դա եգիպտական արքայադուստր է, որն ամուսնացել էր պարսկական արքայազնի հետ կամ էլ Աքեմենյան արքայատոհմի Կյուրոս Մեծի դուստրն է։ Այնուամենայնիվ, պատմական Պարսկական կայսրության տարածքում երբեք մումիաներ չէին հայտնաբերել, ու երբ Կարաչիի ազգային թանգարանի համակարգող դոկտոր Ասմա Իբրահիմը սկսեց ուսումնասիրել այն, ապա առեղծվածային փաստեր պարզվեցին։ Բանն այն է, որ ոսկե տախտակի վրա արված գրություններում ուղղագրական սխալներ կային, իսկ մումիֆիկացիայի ժամանակ չէին արվել մի շարք պարտադիր գործողություններ, որոնք անում էին Եգիպտոսում։
Ավելին, համակարգչային տոմոգրաֆիան և ռենտգենային նկարները ցույց տվեցին, որ դիակն ամենևին էլ հին չէ, այլ բավականին վերջերս մահացած կին է, ում պարանոցը կոտրված է։ Դիահերձումը ցույց տվեց, որ դա իրոք երիտասարդ կնոջ դիակ է, ում հավանաբար սպանել էին՝ հատուկ այս խաբեությունը կազմակերպելու համար։  

6. Սայտաֆերնոսի ոսկե տիարան՝ կեղծիք, որը վաճառվեց 200.000 ոսկե ֆրանկով, 1896 թվական

Золотая Тиара Сайтаферна.

1896 թվականի ապրիլի մեկին Լուվրը հայտարարեց, որ 200.000 ոսկե ֆրանկով ձեռք է բերել ոսկե դիադեմա, որը պատկանել է սկյութների Սայտաֆերնոս արքային։ Ինչպես կարծում էին թանգարանի փորձագետները, տիարանի վրա առկա հունարեն գրությունները փաստում էին, որ այն պատրաստվել է Ք.Ա. 3-2-րդ դարերում, սակայն հետագայում մի շարք փորձագետներ սկսեցին կասկածներ հայտնել այս գտածոյի իսկության վերաբերյալ։
Գերմանացի հնէաբան Ադոլֆ Ֆուրտվենգլերը ոճային անհամապատասխանություններ գտավ, ինչպես նաև նկատեց, որ այս գտածոյի վրա բացակայում էին որևէ հետքեր, որոնք կվկայեին դրա հնացման մասին։ Ի վերջո, լուրերը հասան Օդեսա, ու սենսացիոն բացահայտումը երկար սպասեցնել չտվեց. ոսկերիչ Ռուխոմովսկին, ով Օդեսայի հարակից փոքրիկ քաղաքից էր, խոստովանեց, որ պատրաստել է այս դիադեման ոմն պարոն Խոխմանի համար, ով տվել էր իրեն հունա-սկյութական արտեֆակտների նկարներով գիրք, ու հենց այդ նկարներն էլ դրված էին ոսկերչի աշխատանքի հիմքում։ 

5. Բասկերի Գողգոթան Իրունյա-Վելեայում, 2008 թվական

Голгофа басков в Ирунья-Велея.
 
Վելեյան հռոմեական քաղաք էր ժամանակակից Իսպանիայի տարածքում։ 2006 թվականին հրապարակվեցին մի շարք հայտնագործություններ, որոնց վրա առկա էին բասկերի լեզվի առաջին գրավոր նմուշները։ Բացի դրանից, հայտարարվեց կերամիկայի նմուշների հայտնաբերման մասին, որոնց վրա առկա էին եգիպտական հիերոգլիֆներ, ինչպես «Գողգոթայի ամենավաղ պատկերը»։ Բասկերի Գողգոթան իրենից ներկայացում էր 10 սանտիմետրանոց կերամիկայի կտոր, որի վրա պատկերված էր Քրիստոսի խաչելության դրվագը, ինչպես նաև երկու մարդկանց պատկերներ, որոնք ենթադրաբար պատկերում էին Աստվածածնին ու Սուրբ Հովհանին։ Սակայն հետագայում այս պատկերում մի տարօրինակ դետալ նկատեցին. Քրիստոսի գլխավերևում գրված է RIP («Հանգչի՛ր խաղաղությամբ» արտահայտության անգլերեն հապավումը), մինչդեռ իրականում այնտեղ պետք է լիներ գրված «INRI»։ 2008 թվականին այս գտածոները պաշտոնապես կեղծիք ճանաչվեցին։
 

4. Միսսիսիպիի մումիան, 1920 թվական

 Мумия из Миссисипи.
 
1920-ական թվականներին Միսսիսիպիի արխիվների և պատմության դեպարտամենտը ձեռք բերեց բնիկ հնդկացիների արտեֆակտների մեծ խմբաքանակ գնդապետ Բրեվուրտ Բաթլերի զարմիկից։ Դրանց մեջ էր նաև եգիպտական մի մումիա։ Երկար տարիներ շարունակ այն հանդիսանում էր տեղի տեսարժան իրերից մեկը, մինչև 1969 թվականին բժշկություն ուսումնասիրող ուսանող Ջենթրի Յիտմենը, ով տարված էր հնէաբանությամբ, որոշեց ուսումնասիրել այս մումիան։ Ռադիոլոգիական հետազությունը ցույց տվեց, որ մումիայի կողոսկրերն իրականում կենդանիների են պատկանում, որոնք մեխերով ամրացված են փայտե կարկասին, իսկ ստացված կոնստրուկցիան պատված էր պապյե-մաշեով։

3. Շապիրայի գլանակներ, 1883 թվական

Артефакты Шапира.

1883 թվականին երուսաղեմյան հնավաճառ Վիլհելմ Մովսես Շապիրան ներկայացրեց այն, ինչն այժմ հայտնի է որպես «Շապիրայի գլանակներ»։ Դրանք իբր հանդիսանում էին անտիկ պերգամենտի հատվածներ, որոնք հայտնաբերվել էին Մեռյալ ծովի մոտ։ Շապիրան ցանկանում էր վաճառել դրանք Բրիտանական թանգարանին 1 միլիոն ֆունտով, ինչը համարժեք է 1.6 միլիոն դոլարին։ Շապիրան պատրաստել էր բազմաթիվ այլ կեղծ արտեֆակտներ, որոնք իբր Մոավեում էին հայտնաբերվել, այդ թվում նաև կավե մարդուկներ, մարդու մեծ գլուխներ, կավեր տարաներ՝ գրություններով պատված, որոնք Շապիրան «թխել էր» իրական արտեֆակտից՝ «Մեշայի ստելլայից», որը հայտնաբերվել էր Մոավեյում։
 
1873 թվականին Բեռլինի հնէաբանության թանգարանը 22000 տալերով Շապիրայից ձեռք բերեց 1700 նման «գտածո», և թանգարանի օրինակին հետևեցին բազմաթիվ կոլեկցիոներներ։ Սակայն գտնվեցին նաև այնպիսիք, ովքեր կասկածեցին այդ արտեֆակտների իսկության վրա, և արդյունքում բոլոր այդ գլանակներն ու ֆիգուրները մանրազնին հետազոտության ենթարկվեցին, որի արդյունքում էլ պարզվեց դրանց կեղծությունը։

2. Էտրուսկյան տերրակոտե զինվորներ, 1915-1921 թվականներ

Этрусские терракотовые воины.Էտրուսկյան տերրակոտե զինվորներն իրենցից ներկայացնում են էտրուսկյան երեք արձանիկներ, որոնք ձեռք էին բերվել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կողմից 1915-1921 թվականներին։ Այդ արձանիկներն իրականում պատրաստվել էին իտալացի խաբեբա Պիո և Ալֆոնսո Ռիկկարդի եղբայրների և նրանց որդիների կողմից։ Առաջին անգամ այս արձանիկները ցուցադրվեցին 1933 թվականին, և դրան հետևած տարիներին բազմաթիվ արվեստագետներ հրապարակավ կասկածի ենթարկեցին դրանց իսկությունը։ 1960 թվականին անցկացված քիմիական թեստերը ցույց տվեցին, որ արձանիկների վրա առկա է կալիումի պերմանգանատ՝ մի բան, որը էտրուսկները երբեք չեն օգտագործել, և արդյունքում պարզվեց խաբեբա ընտանիքի մասշտաբային կեղծիքը։ 

1. Շինիչի Ֆուջիմուրայի հայտնագործությունները, 2000 թվական

Открытия Шиничи Фуджимура.
 
1972 թվականին Շինիչի Ֆուջիմուրան սկսեց հնէաբանություն ուսումնասիրել ու կենտրոնացավ պալեոլիթյան ժամանակաշրջանի արտեֆակտների ուսումնասիրության վրա։ Նա մի քանի հնէաբանների հետ ծանոթացավ Սենդայում և նրանց հետ միասին հիմնադրեց «Sekki Bunka Kenkyukai» միությունը։ 1975 թվականին այս կազմակերպությունը հայտնաբերեց պալեոլիթի դարաշրջանի բազմաթիվ գտածոներ Միյագի պերֆեկտուրայում, և հայտարարվեց, որ դրանք շուրջ 50000 տարեկան են։
Այս հաջողությունից հետո Շինիչին մասնակցեց Ճապոնիայի հյուսիսում իրականացված շուրջ 180 պեղումների ու գրեթե միշտ գտնում էր արտեֆակտներ, որոնց տարիքը գնալով ավելի էր մեծանում։ Հիմնվելով Ֆուջիմուրայի հայտնագործությունների վրա՝ ճապոնական պալեոլիթի շրջանը երկարացվեց գրեթե 30000 տարով։
 
2003 թվականին Ֆուջիմուրան ու իր թիմը հայտարարեցին հերթական սենսացիոն հայտնագործության մասին, որն արել էին Կամիտակամորիում իրականացվող պեղումների ժամանակ։ Նրանց գտածոները, ըստ տարբեր գնահատականների, ընդհուպ մինչև 570.000 տարեկան էին։ 2000 թվականի նոյեմբերի 5-ին մամուլում հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է Ֆուջիմուրան փոսեր փորում և այնտեղ վաղօրոք թաքցնում գտածոները, որոնք հետագայում «գտնում էր» իր թիմը։ Արդյունքում ճապոնացին խոստովանեց կեղծարարությունը։
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)