Միջնամատով հայտնի ժեստի պատմությունը. հետաքրքիր փաստեր
LifestyleOrer.am -ը ձեր ուշադրությանն է ներկայացնում միջնամատով հայտնի ժեստի հետաքրքիր պատմությունը:
1415թ. Ազենկուրի ճակատամարտից առաջ ֆրանսիացիները, կանխատեսելով անգլիացիների նկատմամբ հաղթանակը, որոշել էին, որ կտրելու են բոլոր պատանդ անգլիացի զինվորների միջնամատը:
Առանց այդ մատի հնարավոր չէր կրակել անգլիական երկար աղեղից, հետևաբար, նրանք ի վիճակի չէին լինի կռվել հետագայում: Այդ հայտնի անգլիական աղեղը պատրաստվում էր անգլիական կարմրածառից, իսկ երկար աղեղից նետ արձակելը հայտնի էր որպես «կարմրածառի կսմթոց» (pluck yew):
pluck yew արտահայտությունը բավական դժվար է արտաբերել, այդ իսկ պատճառով ժամանակի հետ բաղաձայնները սկսեցին աստիճանաբար վերածվել հասարակ f-ի, իսկ yew բառը՝ փոխվեց you-ի: Այդկերպ, հենց fuck you արտահայտությունն է օգտագործվում միջնամատի օգնությամբ ձեռքի հայտնի շարժման հետ: