Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Իմ փորձը ցույց է տվել, որ դերասան չեն ծնվում, դերասան դառնում են. Հակոբ Ղազանչյան

Orer.am-ի զրուցակիցն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ,Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը: Մեզ հետ զրույցում նա պատմեց թատրոնի խնդիրների մասին, խուհուրդներ տվեց ապագա դերասաններին: Մանրամասները ներկայացնում ենք հարցազրույցում:


-Ի՞նչ խնդիրներ ունի այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնը:

-Այսօրվա խնդիրները թատրոնի առօրյա խնդիրներն են, որոնց առնչվում ենք այն օրվանից, երբ երկիրը անկախացավ: Սովետական տարիներին մենք չէինք մտածում լույսի վարձի, շենքի ջեռուցման մասին, չէինք մտածում դեկոր պատրաստելու մասին, որովհետև այդ ամենի համար մեզ ֆինանսավորում էին: Հիմա այդ բեռը թատրոնի ուսերին է:

Մենք տոմսերը չենք կարող թանկ վաճառել: Սա քաղաքական-սոցիալական խնդիր է, դպրոցներում բոլոր աշակերտները չէ, որ կարողանում են հեշտությամբ 600 կամ 700 դրամ վճարել: Իհարկե, մենք տրամադրում ենք նաև անվճար տեղեր:

Բեմադրական ծախսերի առումով մեծ խնդիրներ ենք ունենում, ապրում ու ստեղծագործում ենք աղքատ թատրոնի սկզբունքով, այսինքն` հին դեկորացիաներ ձևափոխելով, մոնտաժելով, հին զգեստներ վերանայելով:

Ցավոք, մեր կողքին հովանավորներ չկան կանգնած, մեր բոլոր աղերսանքներին ոչ ոք էապես չի պատասխանում:

-Կարծիք կա, որ սերնդափոխության հետ փոխվում են պահանջները, և հիմա հատկապես պատանիներին չի հետաքրքրում թատրոնը. ի՞նչ կասեք այս մասին:

-Համաձայն չեմ: Թատրոններն անօգնական են, որովհետև չեն կարող գովազդներ անել, բայց, բարեբախտաբար, դահլիճները լեփ-լեցուն են:

Պատանու հետաքրքրությունը ձևավորվում է ընտանիքում և դպրոցում: Պետք է նրանց հասանելի դարձնել գրական այն գործերը, որոնք մտածելու առիթ են տալիս, որտեղ կարող են շոշափել համամարդկային խնդիրները: Բարձրարժեք հումորին դեմ չենք, բայց հումորն էլ պետք է լինի այնպիսին, որ մտածել տա:

-Ի՞նչ ներկայացումներով է Պատանի հանդիսատեսի թատրոնը դաստիարակում դպրոցականին:

-Շատ լավ ներկայացումներով: Ունեցանք «Մերսեդես», որն այսօրվա պատանուն այնքան էլ հոգեհարազատ չի լինի. 1 ժամվա մեջ պատմվում է հայ ժողովրդի վիճակը հետպատերազմյան շրջանում:

Թատրոններում կան շատ նվիրյալներ, որոնք ցածր աշխատավարձով առավոտից երեկո ծառայում են թատրոնին, հիվանդ են թատրոնով. պետք է իմանալ նրանց մասին ու գնահատել:

-Ներկայացումների ցանկում կա՞ն հայրենասիրական պիեսներ:

-Մեր ռեպերտուարում բոլոր պիեսները հայրենասիրական են: Պարտադիր չէ բեմից գոռալ` ես սիրում եմ իմ հայրենիքը: Մենք արծարծում ենք ընտանիքի պահպանման, հայրենի հողի, արտագաղթը դադարեցնելու, սիրո թեմաները: Այս բոլորը հայրենասիրություն են:

Թատրոնները անզոր են դարձել հզոր պրոպագանդայի առջև, այն հնարավորությունների առջև, որ ունեն հեռուստաընկերությունները, բայց անում են հնարավորը, որ կանչեն ու կրթեն հանդիսատեսին:

-Ինչպե՞ս տեղ հասցնել թատրոնի կարևորությունը դպրոցականներին, ի՞նչ անել, որ ավելի շատ գան թատրոն:

-Նախ, կարևոր է գրագետ մարդ դաստիարակելը: Երբ դասարանը գալիս է թատրոն, հաջորդ օրը դասղեկը կարող է քննարկում կազմակերպել, կարող են հրավիրել բեմադրիչին և դերակատարներին, որպեսզի նրանք էլ մասնակցեն քննարկմանը: Սա կլինի սերը դեպի թատրոն արթնացնելու ճանապարհ:

-Հայաստանում քիչ չեն թատերական փառատոնները: Դրանցից ո՞րն եք տեսնում որպես դերակատար թատրոնի զարգացման գործում:

-Մենք ունենք Արմմոնո, Շեքսպիրյան փառատոն, Հայ ֆեստ, Թատրոն իքս, Տիկնիկային թատրոնի փառատոն, Մնջախաղի թատրոնի փառատոն: Բոլորը անհրաժեշտ փառատոններ են: Սրանք ոչ միայն հանդիսատես կրթելու միտում ունեն, այլև հետաքրքիր կամուրջ են Հայաստանից դուրս գտնվող թատրոնների և մեր թատրոնների միջև միջազգային կապ ստեղծելու գործում:

Փառատոնների ժամանակ ստեղծվում են համագործակցություններ, ծրագրեր, հրավիրվում են այլ փառատոնների տնօրենները, որոնք դիտում են ներկայացումները, դրանցից մեկը հավանում են ու տանում իրենց փառատոն:

-Ի՞նչ ներկայացումներ են լինելու Պատանի հանդիսատեսի թատրոնում մոտ ապագայում:

-Նոր հանձնեցինք «Մաթոս և Մաթիլդա» հեքիաթը, որը բեմադրեց Գառնիկ Հովհաննիսյանը: Հիմա Իշխան Ղարիբյանը պատրաստում է «Մերի Պոպինս»-ը. հույս ունեմ, որ այս տարի կհասցնենք ավարտել: Պետք է Ամանորի ներկայացում անենք, նոր ծրագիր ունենք:

Ես էլ մի միտք ունեմ: Նորայր Ադալյանը մի կարճ պատմվածք ունի, ուզում եմ այդ պատմվածքի հիման վրա ներկայացում ստեղծել: Ընդամենը Հանճարի հուղարկավորությունն է, բայց հանճարը եղել է փողոցի հավաքարար, ոչ թե մշակութային կամ քաղաքական գործիչ: Ներկայացումը կլինի առանց «Մերսեդես» -ից հետո ինձ թվաց` պահանջ կա. ներկայացման հիսուն տոկոսը էտյուդների հիման վրա էր:

Հիմա անընդհատ մտածում եմ, դրանով եմ ապրում, հենց բանալին գտա, կսկսեմ աշխատանքները:

-Կա՞ ներկայացում, որ խորհուրդ կտայիք չդիտել:

-Ո՛չ: Իսկական հանդիսատեսը պետք է ամեն ինչ դիտի, լավին ասի` լավ է, վատին` վատ է, այսպիսով` թատրոնին ստիպի ճիշտ զարգանալ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր փորձում են մուտք գործել թատրոնի աշխարհ:

-Կարծիք կա, որ դերասան լինելու համար պետք չէ գրագետ մարդ լինել, որ դերասան ծնվում են, որ դա Աստծո կողմից տրված շնորհ է. ո՛չ: Յուրաքանչյուր մարդ, որ որոշել է իր կյանքը կապել թատրոնի հետ, պետք է գրագետ լինի, աշխատասեր:

Իմ փորձը ցույց է տվել, որ դերասան չեն ծնվում, դերասան դառնում են. դա տառապանք է, դաժան սխալներ են, սայթաքումներ են: Պետք է հաղթահարել, ոչ մի դեպքում չընկճվել: Պետք է իմանան իրենց պատմությունը, բայց հիմա ավելի շատ գիտեն հոլիվուդյան աստղերի կենսագրությունները:

Պետք է հասկանալ, որ որտեղ էլ լինի, գռեհիկ խոսել չի կարելի…

Զրուցեց Լիանա Կարապետյանը

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян