Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Սոցիալական ցնցումների սպասելիս. պապիկի և Սերժ Սարգսյանի տհաճ զրույցը

Երեկ Սերժ Սարգսյանի տան մոտ վրդովված պապիկի ու Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած կարճատև ու տհաճ շփման մեջ ամփոփված է Հայաստանում առաջիկա տարիների քաղաքական իրավիճակի ողջ ռեգլամենտը: Հասարակությունը տարիներով կուտակված սոցիալական լուրջ խնդիրներ ունի: Այդ խնդիրները վերածվել են պերմանենտ դժգոհության ու զայրույթի: Բողոքը օդում կախված մնալ չի կարող, այն պետք է գնա որևէ ուղղությամբ: Պապիկի բերանով լսելի դարձավ հնարավոր ու վաղուց կանխատեսելի ուղղություններից մեկը:

Տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում, անզորությունից վրդովված, սպառնացող պապիկը հասարակության դժգոհ հատվածն է ներկայացնում, Սերժ Սարգսյանի խուսափողական պատասխանը ու սահմանադրական փոփոխությունների փաստի մեջբերումը ներկայացնում է իշխանության դիրքորոշումը: Սահմանադրական փոփոխությունների հարցը որևէ կապ չունի պետության կյանքում թերացող, վատ գործող, հաճախ չգործող համակարգերի հետ խնդիր ունեցող քաղաքացիների խնդիրների հետ: Ու երբ Սերժ Սարգսյանը բողոքի այդ ատահայտությանը պատասխանում է սահմանադրական փոփոխություններ մեջբերելով, մատնում է, թե ինչ խորը տարբերություն կա իշխանության և հասարակության օրակարգերի միջև:

Չի կարելի ասել, թե Հայաստանում վիճակը հիմա ամենավատն է: Հիմա սոցիալական բնույթի խնդիրներն, իհարկե, ավելի տեսանելի են դարձել նաև մամուլի ու համացանցի ակտիվացման հետևանքով: Բայց Հայաստանը սոցիալական ավելի վատ իրավիճակներ է ապրել: Եվ ուրեմն ո՞րն է պատճառը, որ սոցիալական բողոքի ներկայիս դրսևորումները անհանգստանալու տեղիք են տալիս:

Հանրային բողոքը կա միշտ: Կապված երկրի տնտեսական իրավիճակից ու քաղաքական կյանքի որակից՝ այն կարող է դրսևորվել տարբեր կերպ: Հայաստանը նոր ու ոչ հարուստ երկիր է, ու այստեղ հանրության ընդվզման հիմնական թեմաները սոցիալական են: Պարզապես կարող ենք վերհիշել նախորդ տարիների սոցիալական բողոքի տարբեր դրսևորումներ և համեմատել, թե ինչ ակտիվություն է գրանցվում ասենք էկոլոգիական, քաղաքային տարածքների հետ կապված ակցիաների ժամանակ ու ինչքան տարբեր ոլորտներում թանկացումների դեմ ակցիաների ժամանակ:

Միգուցե ավելի հարուստ հեռանկարում բողոքների սոցիալական ապահովությանը առնչվող դրսևորումները այլևս տեսակարար մեծ կշիռ չկազմեն, բայց հանրային բողոք չլինել չեն կարող. այդպիսի բողոք չկա միայն տոտալիտար հասարակություններում, երբ բողոքողներին բանտարկում կամ սպանում են: Ամենուր, մարդիկ ուզում են լավ ապրել, եղածից էլ լավ, հետևաբար բողոք կա: Հայաստանի նման երկրներում այս մոտեցումը աշխատում է մի քանի անգամ ավելի ընդգծված՝ հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ:

Բողոքի դրսևորումները վտանգավոր են դառնում պետության կայունության համար, երբ դրանք մնում են չռեալիզացված: Իշխանության ու հանրության օրակարգերը իրար կապող խողովակն, ըստ էության, չի գործում: Չնայած երկրում կան բազմաթիվ ընդդիմադիր ուժեր, բայց դրանցից ոչ մեկն այս պահին չունի այնքան ռեսուրս, հեղինակություն, որպեսզի կարողանա հանրության բողոքը ստանձնել, դրան տալ քաղաքական տեսք ու դա լսելի դարձնել իշխանությանը: Չնայած առանձին դեպքերում սոցիալական բողոքի ալիքներին իշխանությունը քայլում է ընդառաջ, բայց ընդամենը առանձին դեպքերում, երբ այդ դեպքերը վերաբերում են հնարավորինս շատ մարդկանց ու աղմկահարույց են: Մնացած դեպքերում ամենօրյա կյանքում համակարգը շարունակում է մնալ նույնը, լավագույն դեպքերում դրական փոփոխությունները ընթանում են շատ դանդաղ: Ու թերացող համակարգերի՝ դատարանների, անձնագրային վարչությունների, ոստիկանության, հարկայինի հետ առօրեական ռեժիմով առնչվող քաղաքացիների մոտ կյանքը չի հեշտանում:

Իշխանությունից մերժվող սոցիալական դժգոհության մյուս հանգրվանը՝ ընդդիմության դաշտը, էքզիստենցիալ որոնումների մեջ է: Ձևավորվել է վակուում՝ ընդդիմության ու իշխանության համատեղ ջանքերով: Իշխանությունն ունեցած ռեսուրսների շրջանակներում փորձել է ջլատել, մասնատել, վարկաբեկել ընդդիմությանը: Ըստ էության, իշխանություն-ՀԱԿ երկխոսության տապալումից, Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հանրահավաքային ալիքի մարումից ու բուրժուադեմոկրատական կոչվող նախագծի վախճանից հետո, երկրում չկա բավարար մարդկային, քաղաքական ու ֆինանսական ռեսուրսներ ունեցող որևէ ընդդիմադիր ուժ կամ դրա հավակնորդ:

Ոտքի վրա որևէ ընդդիմադիր ուժ չթողնելով՝ իշխանությունը, սակայն, չի լուծում հանրային բողոքի հարցը, այդ բողոքը չի անհետանում. այն կա ու շարունակում է մնալ: Ավելին, եթե ընդդիմադիր տարբեր ալիքների դեպքում շանս կա այդ բողոքը ուղղորդել, այն դարձնել քաղաքական օրակարգի մաս, ապա այժմ այդ բողոքը մնում է օդում կախված: Այն, ինչ անում են ընդդիմադիր ուժերը, ոչ այլ ինչ է, քան ձայնակցել առկա բողոքի ձայնին, ոչ թե դառնալ դրա տրասնֆորմացնողն ու քաղաքականացնողը:

Բողոքը ռեալիզացնող ընդդիմություն չկա, իշխանությունն էլ հարցերի պատասխանը չունի, խուսափում է կամ լղոզում հարցերը: Հանրության բողոքը, ընդ ոում, ոչ միայն մնում է օդում կախված, այլև գնալով ավելանում է: Եթե հաշվի առնենք հատկապես պաշտոնական հավաստիացումները, որ կյանքը մյուս տարի չի լավանալու՝ տնտեսական ցուցանիշների տեսքով:

Պապիկի բերանով հնչած սպառնալիքներն այն մասին, որ «կորցնելու ոչինչ չունեմ, մի՛ ստիպեք՝ տեռորի գնամ», բնականաբար, անզորությունից արված հայտարարություններ են: Բայց խոսքը, զրույցը պատահական դուրս չեն սպրդվում, դրանք արտահայտում են մտածողության որոշակի տենդենց: Այսօր պապիկն ասում է անզորությունից, որ իրեն լսեն, վաղը նույնը կասեն անզորության մեջ հայտնված ուրիշները, խոսքը կդառնա զրույց, զրույցը մտքեր կծնի, միտքը կուզենա իրականանալ, իսկկորցնելու ոչինչ չունեցող մեկն էլ կիրականացնի:

Հայաստանյան քաղաքական կյանքի ներկա կառուցվածքը, տնտեսական իրավիճակի հետ կապված պաշտոնական և ոչ պաշտոնական կանխատեսումները ու հասարակության շրջանում տիրող սոցիալական ու քաղաքական ակնկալիքների դեպրեսիան սոցիալական ցնցումներ են կանխատեսում: Սոցիալական ցնցումն, ընդ որում, կախված տեղական առանձնահատակութուններից՝ կարող է արտահայտվել տարբեր ձևերով. երկար տարիներ այն արտահայտվում է արտագաղթով, միգուցե արտահայտվի արտագաղթի նոր տեմպերով, միգուցե պապիկի զայրույթը դառնա անեծք, ու մեկը որոշի գնալ ինքնադատաստանի: Իսկ ինքնադատաստանը քաղաքական հարցեր լուծելու տարածված եղանակ դառնալու դեպքում անխտրական է լինելու:

 

Լևոն Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

 

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников