Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ռուսական սհաթին սպասելիս

Սհաթի ու ռացիոնալության արանքում


Սփյուռքի մասին։ Էնտեղ քաղաքականություն չկա։ Համենայն դեպս, Հայաստանի համար քաղաքականություն Սփյուռքում չկա։ Չէր էլ կարող լինել։ Այնտեղ չգիտեն կամ չեն ուզում իմանալ (միևնույն բանն է) ինչ է կատարվում Հայաստանում։ Հայաստանի քաղաքականության կրողները Հայաստանի կազմակերպություններն են լինելու։

Վանո Սիրադեղյան


Երեկ, ռուսական Նովոռոսիյսկ քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց մի խումբ հայեր, հույներ բողոքի ակցիա էին կազմակերպել կապված ռուսական Սու 24 ռմբակոծիչի առիթով: Ցուցարարները այրել էին թուրքական դրոշը, ձվեր շպրտել հյուպատոսարանի վրա: Ռուսական ֆորումներում Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները բավական ակտիվ էին հակաթուրքական քննարկումներում: Իսկ ռուսները գնահատելով այդ ակտիվությունն, ակտիվություն էին ակնկալում նաև Հայաստանից:

Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչի խոցումը առաջացրեց սկանդալ ոչ միայն ռուս-թուրքական հարաբերություններում ու միջազգային հարաբերությունների ներկայիս իրավիճակում, այլև հարուցեց նաև այլ, կողմնակի էֆեկտներ: Ռուսական պաշտոնական արձագանքը, որ վկայում էր համարժեք ռազմական պատասխանի փոխարեն դիվանագիտական խողովակներով ճնշումների մասին, ցույց տվեց, որ խաղարկվելու է հայկական գործոնը: Ընդհանրապես, եթե ռուսական պաշտոնական շրջանակները արձագանքում էին զուսպ, ապա հասարակական շրջանակներն ավելի բուռն էին:

Հայոց ցեղասպանության փաստը ռուսական քարոզչական միջավայրում անմիջապես դարձավ առաջին էջերը զբաղեցնող հիմնական թեմաներից: Ռուսական պետդումայում ցեղասպանության հետ կապված օրինագծի քննարկման մասին սկսեց խոսվել:

Այս իրավիճակում քննարկման արժանի է , սակայն, ոչ թե ռուսների, կամ Ռուսաստանում ապրող հայկական համայնքի արձագանքը, այլ հայաստանյան հասարակության ու իշխանությունների վերաբերմունքը: Իշխանության մասով կարծիք հնչեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի բերանով, ընդ որում շատ զգույշ: Շարմազանովը դեպքը կապեց անպատժելիության մթնոլորտի հետ: Հասարակության արձագանքը միանշանակ չափելու գործիք չկա: Բայց ֆեյսբուքյան քննարկումները, մեդիայում հիմնական խաղացողների արձագանքը, նույնիսկ ամենապոպուլյար քննարկումների հարթակներում հայտնվող մեկնաբանությունները ցույց տվեցին, որ չնայած Հայաստանում չի հաղթահարվել ռուսական սհաթի հետ կապված սպասումների միֆը, բայց չկա նաև առաջվա նվիրվածությունն ու մեկնաբանությունը:

Թեման, իհարկե, շատ խոցելի է ու մեծ է գայթակղությունը թուրքերին հերթական անգամ մեր քրֆելու, մանավանդ, երբ առիթը ռուսներն են տվել: Հայ պատմագրության սիրած հեքիաթը ՝ բարի ռուսների ու չար թուրքերի մասին, արանքում էլ ՝ մենք:

Շատ բան այստեղ որոշվում է իշխանության արձագանքից: Հայաստանում քաղաքական համակարգը կազմակերպվում է վերևից ներքև սկզբունքով, հանրային կարծիքի ձևավորումը մասնավորապես ազդվում է իշխանության կողմից: Սա իրավիճակային մասով: Հանրային մասով պետք է նշել, որ կան նոր առաջացած մի շարք գործոններ, որոնք կասկածի տակ են դնում հայ-ռուսական եղբայրության երբեմնի կայունությունը ու իռացիոնալ դաշտից քննարկումները բերում են ռացիոնալ դաշտ:

ԵՏՄ անդամակցության հետ կապված ռուսական կողմի ակնհայտ ճնշումներն ու վերադասի կեցվածքը, Հրաչյա Հարությունյանի հանդեպ ռուսական իրավապահների վերաբերմունքը, տարեսկզբին Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը փոխում են հայ-ռուսական հարաբերությունների էությունը: Ու եթե իշխանությունները շատ դեպքերում ի զորու չեն ուղղակի արձագանքել ու հակազդել ռուսական քաղաքականության դրսևորումներին, ապա վերոնշյալ առիթներն ու դրանց հետևած սոցիալական արձագանքները արեցին այդ գործը իշխանության փոխարեն:

Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանն ազատվել է կամ ազատվելու է ռուսական ազդեցությունից: Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, տնտեսական մեծ կապիտալ, Հայաստանը ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության գոտում է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված կա նաև անմիջական ռազմաքաղաքական կախվածություն: Բացի այդ, Ռուսաստանում ապրում է մեծաթիվ հայկական համայնք, այդ համայնքը օգնում է հայաստանյան իր ազգականներին ֆինանսապես: Համայնքը ևս, որպես հավելյալ գործոն ցանկանում է ներազդել հայաստանյան քաղաքական կյանքին (Սամվել Կարապետյան, Արա Աբրահամյան), հաճախ Կրեմլի դրդմամբ: Այս գործոնները տեսանելի են անզեն աչքով, առավել մանրամասն ուսումնասիրության դեպքում կարելի է գտնել տնտեսական, քաղաքական ու սոցիալական այլ գործոններ ևս, որոնք դժվար են դարձնում հայ-ռուսական հարաբերությունների ֆորմատ կտրուկ վերափոխումը:

Վերափոխումն այնպես, ինչպես Հայաստանում այն տեսնում են ռուսական քաղաքականությունը կտրուկ բացառող որոշ խմբակներ, լինել չի կարող: Բայց չի կարելի չնկատել նաև, թե ինչպես է քաղաքական ու հասարակական մակարդակներով ռուսական քաղաքականության հանդեպ վերաբերմունքը դառնում ռացիոնալ:

Սա իհարկե չի նշանակում, թե պետք է հիասթափվել կամ նեղանալ ռուսներից: Նույնիսկ հիմա, երբ առանց պատմության էջերը փորփրելու, մեր աչքի առաջ ռուսական քաքականությունը ցինիկաբար խաղարկում է հայկական գործոնy` նեղանալու որևէ պատճառ չկա: Այո. ռուսական քաղաքական կյանքի բոլոր ճակատների, իրար հակադիր գործիչներ հանկարծ հիշել են Հայոց ցեղասպանությունը ՝ Ժիրինովսկուց մինչև Նավալնի: Այդպիսին է ռուսական աշխարհաքաղաքական բնական շահը և մենք այդ շահում գործոն ենք:

Նեղանալ պետք չէ, պետք է պարզապես օգտագործել հարմար առիթը, վերհիշել պատմական փորձը, դասեր քաղել վերջին շրջանում մեզ տրված հաճախ ցավալի ողբերգական դեպքերից ու վերանայել այդ հարաբերություններում մեր դիրքավորումը:

Սհաթ ակնկալող ռուսական համայնքին ու ընդհանրապես սփյուռքում տեղ գտած քաղաքական սպասումները կարելի է հասկանալ, կարելի է հասկանալ նաև ռուսական քաղաքականության մոտեցումները, բայց Հայաստանի դեպքում նման սպասումները պետք է բացառվեն: Առայժմ կարելի է լավատեսորեն փաստել, որ նկատելի է այդ բացառման ճանապարհը ՝ պետական քաղաքականության ու հասարակության ակտիվ հատվածի ընդհանուր դիրքավորման դրսևորումներից դատելով:

Լևոն Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников